«Tasnim» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության արտահանման շուկաների զարգացման փոխտնoրենը իր պաշտոնական նամակագրության մեջ նշել է. «Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ թուրքական ապրանքների բոյկոտի պատճառով Հայաստանը որոշել է Թուրքիայից ներմուծվող 2250 ապրանքներ փոխարինել իրանական ապրանքներով»: Նամակում նշված է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարի Թեհրան կատարելիք այցի շրջանակում խնդրում ենք իրանական ընկերություններին կարգադրել՝ համապատասխան գործողություններ ձեռնարկելու՝ Հայաստան ապրանքներ արտահանելու համար, իսկ հաջորդ փուլում՝ մատակարարել մեր երկրից արտահանվող անհրաժեշտ հումք»:

Իրանի ու Հայաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը կհանգեցնի քաղաքական և անվտանգային հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը: Իրանն ու Հայաստանը ունեցել են քաղաքական բարեկամական հարաբերություններ, բայց չեն ունեցել խոր և լայն տնտեսական և անվտանգային համագործակցություն: Իրանի ու Հայաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն է ՝ երկու երկրների անվտանգության համար: Իրանը շուտով կնքելու է 25 տարվա ռազմավարական լայնածավալ տնտեսական ծրագրի պայմանագիրը Չինաստանի հետ: Խոսակցություններ կան, որ նույն մակարդակի ծրագիր էլ կնքվի Ռուսաստանի հետ: Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների օր առաջ խորացումը կարող է առաջին հիմնասյունը հանդիսանալ՝ պանթուրքիզմին հակառակ ծրագրի մեկնարկի համար: Այսինքն. Չինաստան -Իրան – Հայաստան – Ռուսաստան – Եվրոպա, կամ՝ հայտնի Մետաքսի ճանապարհը՝ անկախ թուրքական պետություններից: Հայաստանը կարող է մաս կազմել և շարժիչ օղակ հանդիսանալ այդ ծրագրի համար: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆՆ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ : Կան երկրներ, որոնք շահառու են պանթուրքիզմի հակառակ ծրագրին: Որովհետև պանթուրքիզմի ծրագիրը վնասում է այդ երկրների շահերին և անվտանգությանը: Այդ երկրներն են Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, Հայաստանը և մի շարք այլ երկրներ: Պետք է զարգանա և իրագործվի պանթուրքիզմի հակառակ ծրագիրը, որի համար Հայաստանը շատ ակտիվ պիտի աշխատի և համագործակցի շահառու երկրների հետ:

Փույա Հոսսեյնի, 03.01.2021թ.