Զարիֆը արձագանքել է Նաթանզի միջուկային օբյեկտի դեմ իրականացրած կիբեր հարձակմանը:

Իրանի արտգործնախարարն ասել է. «Իսրայելը ցանկանում են վրեժ լուծել պատժամիջոցները վերացնելու հարցում Իրանի հաջողության համար, սակայն Իսլամական հանրապետությունը նրանց դա թույլ չի տա»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երկուշաբթի օրն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստում, նշելով, որ Իսրայելի քաղաքական և ռազմական պաշտոնյաները հստակ հայտարարել են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել անարդար պատժամիջոցների չեղարկման հարցում և ենթադրում են, որ կհասնեն իրենց նպատակին, հավելել է. « Իսրայելը պատասխան կստանա Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացման միջոցով»:

Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Նաթանզն ավելի ուժեղ կլինի, քան երբևէ և կհամալրվի ավելի առաջադեմ ցենտրիֆուգներով: Եվ եթե նրանք կարծում են, որ մեր կարողություները բանակցություններում թուլացել են, այս գործողությունը կամրապնդի մեր դիրքերը բանակցություններում, և բանակցող կողմերը պետք է իմանան, որ եթէ մինչ այժմ ուրանը հարստացվում էր առաջին սերնդի ցենտրիֆուգներում, այժմ Նաթանզը կարող է հագեցած լինել բազմակի հարստացման հզորությամբ առաջադեմ ցենտրիֆուգներով»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քամալվանդին կիրակի օրը հայտարարել է որ, վթար է տեղի ունեցել Իրանի Նաթանզի միջուկային համալիրի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում:

Սահակ Շահմուրադյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert