Պույա Հոսեյնի

Մի օրվա մեջ Իրանի նախարար Զարիֆը՝ Բաքվում, և նույն օրը մյուս նախարար Էսլամին՝ Հայաստանի Սյունիքում՝ մի քաղաքականություն էին իրականացնում:

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին Գործերի Նախարար Ջավադ Զարիֆը Հայաստան այցելության ժամանակ, Երևանում, տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ, բազմիցս շեշտեց Հայաստանի տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման վերաբերյալ, իսկ դրանից մեկ օր առաջ, Բաքվի բռնապետի հետ հանդիպման ժամանակ՝ նրան խաղաղության և լարվածությունը թուլացնելու կոչ էր անում: Իրանի խաղաղության տեսակետը Անդրկովկասում և նոր պատերազմ չսադրելու Ադրբեջանին ուղղված կոչը՝ Հայաստանի տարածքի մասնատման գնո՛վ չի, ո՛չ էլ Հայաստանի թուլացման հաշվին: Երբ որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպման էր Բաքվի բռնապետի հետ, նույն օրը Իրանի մյուս նախարարը՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Իսլամին՝ իր Հայաստան այցի երկրորդ օրը գտնվում էր Սյունիքում, ստուգում և ուսումնասիրում էր ճանապարհների վիճակը, կապուղիներն ու ենթակուցվածքները: Ե՛վ Ջավադ Զարիֆը, և՛ Մոհամմեդ Էսլամին նշել են Հայաստանի Սյունիքի կարևորությունը, և Իրանը մտադիր է տնտեսական ծրագրեր իրականացնել Սյունիքում: Դա երկկողմանի նպատակ է, որը պետք է իրականություն դարձնենք:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմեդ Էսլամին իր Հայաստան այցից հետո, ինստագրամի իր պաշտոնական էջում այցի մասին գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հատուկ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ համագործակցությանը: Առևտրաշրջանառության և տրանզիտի աճի նպատակով ես մեկնեցի Հայաստան, այսօր անցա Իրան-Հայաստան ամբողջ երթուղին, և Իսլամական Իրան մտա (Իրանի նահանգ հանդիսացող) Արեւելյան Ադրբեջանի Նորդուզ սահմանային անցակետից:

Հայաստանը միշտ կայուն հարաբերություններ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, առանձնահատուկ վստահությամբ ու հավատով կապ է ունեցել մեզ հետ՝ տարբեր հանգամանքներում: Այս ուղևորության ընթացքում մենք փորձեցինք պատրաստել թեմատիկ ուղղություններ, որոնք կարող են բարձրացնել երկու երկրների համագործակցության պայմաններն ու կարողությունները: Թիրախային թեմատիկ ուղղություններից մեկի նպատակն էր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը հասցնել մեկ միլիարդ դոլարի, որի հետ կապված արդյունավետ բանակցություններ ունեցանք, և երեք փաստաթուղթ ստորագրվեց տրանսպորտի ոլորտում:

Թեմատիկ մյուս ուղղությունն այն էր, որ առևտրաշրջանառության և տրանզիտի զարգացման նպատակով, անհրաժեշտ է համատեղ ձևաչափով հանձնաժողովի ստեղծումը, որը կիրականացնի ինժեներական և տեխնիկական ծառայությունների արտահանում, համատեղ ներդրումներ՝ ճանապարհների, մայրուղիների, երկաթուղիների, կամուրջների և թունելների կառուցման համար, և կստեղծի լոգիստիկ կենտրոնների:

Հայաստանի պաշտոնյաները հետաքրքրված են, որ իրանական ընկերությունները նշված ոլորտներում իրենց դերակատարումն ունենան: Այս ուղղությամբ հետագա բանակցության նպատակով, շուտով Հայաստանից պատվիրակություն կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն, և մենք նրանց կկապենք հեղինակավոր իրանական ընկերությունների հետ:

Հետևում ենք «Թավրիզ-Ջուլֆա-Նախիջևան» և այնտեղից դեպի «Երևան-Թբիլիսի» երկաթուղու ակտիվացմանը: Այս ուղևորության ընթացքում, Երևանից դեպի իրանական Նորդուզ մաքսակետ ընկած ճանապարհին, ես կարողացա հանդիպել բեռնատարերի և ուղևորափոխադրող ավտոմեքենաների իրանցի վարորդների հետ, ու զրուցելով նրանց հետ՝ մոտիկից ծանոթացա նրանց խնդիրներին»:

Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Իրանի երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայության թղթակցին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն կատարած իր այցին, ասել է.

«Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ համատեղ, Երևան կատարած այցի ընթացքում, հանդիպման ընթացքում ստորագրվեց վեց հոդվածներով փաստաթուղթ, որում կողմերը ամրագրել են համագործակցությունը՝ երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումների ոլորտում՝ Իրանից դեպի Ռուսաստան և Եվրոպա»: Անդրադառնալով ստորագրված փաստաթղթին ՝ Ռասուլին ասաց. «Այս փաստաթուղթը լավ սկիզբ է Պարսից Ծոցից դեպի Սև Ծով երկաթուղու ճանապարհը ակտիվացնելու համար: Ռուսաստանի երկաթուղիների փոխնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը բարձրացվել է՝ Ռուսաստանի հետ մեր ունեցած այլ քննարկումների հետ միասին, և նրանք նույնպես իրենց հավանությունն ու աջակցությունն են հայտնել այս գործընթացին»:

Նա ավելացրեց. «Հուսով ենք, որ այս ջանքերը շուտով կհանգեցնեն Հյուսիս-Հարավ տրանզիտ միջանցքում երկաթուղային փոխադրումների երթուղու ակտիվացմանը և Իրանի յուրահատուկ տարածքի ու աշխարհաքաղաքական պոտենցիալի օգտագործմանը»:

Լուսանկարներ՝ նախարար Էսլամիի Սյունիք այցելությունից, իր ինստագրամի պաշտոնական էջից

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert