Կցնորեմ ծնունդը սիրո
և կգամ քեզ մոտ…
ջուրը կճեղքի պաղ սիրտը լեռան
մառախուղն իսկույն կցրվի
համբույրից քամու…
բառը բառի մեջ
չի լուծվում բնավ,
իսկ լռությունը՝ ճկվում է, գիտես…
կգրկեմ հոգով,
ուր խաղաղության ճերմակ թևերը
փոշի են մաքրում սիրո երեսից…
Կցնորեմ ծնունդը սիրո
մի հեռավորիկ, տաքուկ մրմունջով,
կորդեգրեմ գալիք օրերի երջանկությունը
և կփայփայեմ կորած օրերի ասեղնագործքը…
Գրկիր ինձ հիմա,
և ուժգին այնպես, որ ես հա-վա-տամ…
նորից հավատամ…

#Նարինե_Ավագյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert