Երկի՛ր Նաիրյան՝ մաս֊մաս վիրավոր…
Այստեղ է մեր տունը, հայրենիքը մեր,
Այս հողի վրա…
Այստեղ է հայը Արմատն իր թաղել,
Այս Հողում սնվել ու հասակ առել…
Սրբություն է մեր հողը Նաիրյան,
Մեսրոպյան գիրը մեր մագաղաթյան…
Չար բախտն է հային հալածել կոտրել,
Խաղաղությունից մեկընդմիշտ զրկել…
Հալածել, հիմքից արել տեղահան,
Աշխարհն է վկա ողբին հայության…
Գաղթ, օտարություն, արցունքներ մանկան,
Ճակատագիրը հայոց պատմության…
Հողում ծվարած իր բիբլիական,
Հայը եղել է միշտ օտարական…
Իմ միտքն էլ, ավա՜ղ շրջում է մոլոր
Ցավերով լցված պանդուխտի նման,
Մենակ ամեն տեղ, ամեն օր մենակ,
Փնտրածս էլ էսպես չեմ գտնում բնավ…

Նյուշա Հակոբյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert