Անվտանգության ռազմավարական հարցերով սիրիացի վերլուծաբան Սաիդ Ֆարս ալ-Սաիդն այսօր (չորեքշաբթի, մարտի 2-ին) հայտարարել է, որ մոտ 2500 ահաբեկիչներ պատրաստվում են մուտք գործել Ուկրաինա՝ թուրքական հետախուզական ծառայության հսկողության ներքո։

Al-Ma’loumeh լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է նա, որ սիրիական Իդլիբ նահանգում ներկա 2500 ահաբեկիչներ պատրաստ են նաև մասնակցել Սիրիայի դեմ պատերազմին։

Սիրիացի վերլուծաբանը հավելել է, որ թուրքական հետախուզությունը կհետեւի այս ահաբեկիչների տեղափոխմանը Լեհաստան, ապա Ուկրաինա, և որ այդ ահաբեկիչների մեծ մասն ունի սիրիական, արաբական կամ չեչենական քաղաքացիություն։ Թուրքիան իդեալական երկիր է ահաբեկիչների անվտանգ անցման համար Լեհաստան, այնտեղից էլ Ուկրաինա ռուսական բանակին դիմակայելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը, երբ Մոսկվան հրաման արձակեց հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասի շրջանում, քննադատեց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի աջակցության բացակայությունն Ուկրաինային։ «ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական լինի այդ հարցում։ Ռուսաստանի միայն դատապարտումը բավարար չէ, մինչ օրս Արևմուտքը շարունակում է միայն խորհուրդներ տալ Ուկրաինայի հարցով»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին շաբաթ օրը նույնպես շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինային աջակցելու համար։

Բաշար ալ Ջաֆարի

Սիրիայի փոխարտգործնախարար Բաշար ալ Ջաֆարին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարող են  անհրաժեշտության դեպքում Ուկրաինա տեղափոխել ԴԱԻՇ ահաբեկիչներին և այլ ահաբեկչական խմբավորումներին, քանի որ Վաշինգտոնն ունի դրա համար նյութատեխնիկական բոլոր հնարավորությունները։

«Վերլուծությունների հիման վրա կարելի է ասել, որ դա, հավանաբար, ճիշտ է»,- պարզաբանեց նա։ Մասնավորապես, մենք որպես երկիր ունենք ապացույցներ, որ ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ահաբեկիչներին, հատկապես ԴԱԻՇ-ի և Ջաբհաթ ալ-Նուսրայի անդամներին տեղափոխում են մի վայրից մյուսը:

Փոխքարտուղարի խոսքով՝ վարձկանների կիրառումը սովորական պրակտիկա է ԱՄՆ-ի համար։ Նրանք ահաբեկիչներին Ալ-Հուլ ճամբարից տեղափոխում են ԱՄՆ-ի կողմից գրավված Սիրիայի տարածքներ, որտեղից նրանց ուղարկում են Աֆղանստան և Բուրկինա Ֆասո։

Ջաֆարին հավելել է. «Դա կարող է անել միայն զարգացած լոգիստիկ հարմարություններ ունեցող խոշոր երկիրը»:

Նա ավելի վաղ Sputnik-ին ասել էր, որ սիրիացի ահաբեկիչները և ուկրաինացի նեոնացիստները գտնվում են ընդհանուր դրդապատճառի մեկ հրամանատարության ներքո և նույն գիծն են վարում։

Երվանդ Խոսրովյան, 04.03.2022 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert