Fox News- Թաքեր Կառլսոնը հարցնում է ԱՄՆ կոնգրեսում Հավայիի շրջանի նախկին ներկայացուցիչ, ԱՄՆ Կոնգրեսի առաջին կին վետերան Թուլսի Գաբարդին, թե ինչու ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու ամերիկացիները պետք է ցանկանան, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին:

-Թուլսի Գաբարդ. «Եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Պուտինն էր ասել, դա կխաթարի նրանց ազգային անվտանգության շահերը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը անմիջապես կհայտնվեին Ռուսաստանի սահմաններին:

Բադենը ​​կարող էր պարզ քայլ անել՝ ճգնաժամին վերջ տալու և ռուսական պատերազմը կանխելու համար։ Եվ երաշխավորեր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Որովհետև եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը կհայտնվեին ուղիղ Ռուսաստանի սահմաններին և, ինչպես Պուտինն է ասել, կխաթարվեին նրանց ազգային անվտանգության շահերը: Փաստն այն է, որ ամեն դեպքում Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի լինի։

Հարցն այն է, ուրեմն, ինչո՞ւ Բայդենը և ՆԱՏՕ-ի ղեկավարները չեն հայտարարում և երաշխավորում դա։ Ուրեմն ինչու ենք մենք այս վիճակում: Մինչդեռ այս հարցի պատասխանն  ու պատերազմը կանխելը օրվա պես պարզ է։ Միակ եզրակացությունը, որ կարող եմ անել, այն է, որ նրանք իսկապես ցանկանում են, որ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Որովհետև, նախ, դա Բայդենի կառավարությանը պատրվակ է տալիս նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա ժողովրդի դեմ, և երկրորդ՝ կայունացնում է Սառը պատերազմը։

Ռազմական արդյունաբերությունները, որոնք վերահսկում են Բայդենի կառավարությունը, շահում են այս պատերազմից։ Եթե ​​Վաշինգտոնում երկու պատերազմական կողմերի ղեկավարները կարողանան Ռուսականին դրդել ներխուժի Ուկրաինա, ռազմական արդյունաբերությունը կսկսի բազմապատկվել իր շահույթը: Իսկ ո՞վ է փոխհատուցելու դա։ Այդ գինը պետք է վճարեն Ամերիկայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդները:

Դա նաև կխաթարի մեր (ԱՄՆ) ազգային անվտանգության շահերը, սակայն կշահի միայն  ռազմական արդյունաբերությունը, որը վերահսկում է բազմաթիվ քաղաքական գործիչներին:

– Թաքեր Կառլսոն. Դուք այս հարցը քննարկել եք որպես օրենսդիրի և զինված ուժերի անդամի տեսանկյունից, ուստի կարծում եմ, որ Ձեր կարծիքը հիմնավոր է:

– «- Ես ուշադիր քննարկել եմ այս հարցը և դրանից դեռ ոչ մի օգտակարություն չեմ գտել քաղաքական առաջնորդի համար, ով կկարողանար դրանով իրեն Ամերիկայի ժողովրդի մոտ արդարացնել: Միակ բան, որ լսում եք այն է, որ ասում են. մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը, մենք պետք է պաշտպանենք Ուկրաինայի ժողովրդավարական պետությունը։ Բայց, ինչպես գիտեք, գործող նախագահը (Ուկրաինայի) ճնշում է քաղաքական ընդդիմությանը, ձերբակալում և բանտարկում է նրանց։ Արգելում ու փակում է իրեն քննադատող հեռուստաալիքները։ Ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ Բայդենը կամ մեկ այլ քաղաքական գործիչ ազնվորեն ասեն՝ «մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը»։ Պատճառն էլ այն է, որ մեր կառավարությունը բացահայտորեն աջակցել է Ուկրաինայի նախագահի ավտորիտար գործողություններին՝ սեփական քաղաքական հակառակորդներին ճնշելու հարցում։ Բանն այն է, որ դրանք շատ նման են խաղերին, որոնք մենք, ցավոք, կարող ենք տեսնել ինքներս:

– Թաքեր Կառլսոն. Այսպիսով, կարելի է ասել, որ սա նման է իրենց իսկ ժողովրդավարությանը

Թարգմանություն՝ Երվանդ Խոսրովյանի, 04.03.2022 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert