Եկ հոգիս փախչենք աշխարհից հոռի,
Կտրենք ու անցնենք դաշտ,այգի ու արտ,
Տրվենք երկնքին պարզ ու անթերի,
Մոռանանք օր,ժամանակ ու կյանք:

Եկ հոգիս խաչվենք արծվի թևերին,
Թռչենք ու հասնենք բարձր սարերին,
Տրվենք ճերմակին անմեղ ամպերի,
Հետևում թողնենք ցավ,կարոտ ու լաց:

Եկ այսօր ըմպենք մեղքի գավաթից,
Մոռանանք աղոթք առ Աստված,
Եկ այսօր տրվենք սատանա բախտին,
Էս ծուռ աշխարհի հերն էլ անիծած:

Եկ տրվենք ծովին՝խենթ ու խելագար,
Մոռանանք պարտք,խոստում ու մեծ սեր,
Շեղվենք ճամփեքից այս նեղ ու երկար
Ու տրվենք կրքին մենք մի ողջ գիշեր:

Եկ հոգիս փախչենք արգանդից այս պիղծ,
Քանի չենք խաչվել մեր սիրո համար՝
Փախչենք ու տրվենք ծովի ալիքին,
Դառնաս դու Օվան,իսկ ես էլ Թամար…

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert