– Հայերի որոշ մասը՝ հիմնականում «քաղաքակիրթ» Արևմուտքի սիրահարները, արցախահայության դեմ կռվող արտերկրացի մասնակիցներին կոչում  էին «վարձկաններ», իսկ Ուկրաինայում արտերկրացի վարձկաններին՝ «կամավոր»:

– Թուրքիայի միջամտությունը Արցախի դեմ պատերազմում դատապարտելի է, սակայն Արևմուտքի միջամտությունը արժանի է ծափահարության:

– Ադրբեջանի կողմից «տարածքային ամբողջականության» շեշտադրումը դատապարտելի է, Ուկրաինայի կողմից նույնը շեշտելը՝ լեգիտիմ:

– Արցախահայության դեմ Ադրբեջանի գործողությունները համարվում են ագրեսիա, էթնիկ զտում, իսկ 2014 թվականից ի վեր ուկրաինացի ազգայնականների կողմից մոտ 14000 ռուսների բնաջնջումը չեն համարում դատապարտելի:

– Արցախահայությունը իրավունք ունի  ինքնորոշվելու, սակայն Դոնբասի ռուսները՝ ոչ: Ղրիմի ռուսները իրավունք չունեն ինքնորոշվելու, արցախահայությունը՝ ունի:

– Ռուսաստանն  իրավունք չունի միջամտելու և պաշտպանելու Դոնբասի կամ Ղրիմի ռուսներին, դա համարվում է ագրեսիա, իսկ Հայաստանն իրավունք ունի Արցախի ժողովրդին պաշտպանել, դա լեգիտիմ իրավունք է:

– Դոնբասի ու Ղրիմի ժողովրդի (95 տոկոս ռուսների) ռեֆերենդումը՝ Ռուսաստանին միանալու կամ անկախանալու որոշումը, «հակասում» է  «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» սկզբունքին, Արցախինը՝ ոչ:

– ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ ԱՄՆ գլխավորությամբ, «իրավունք» ունեն տասնյակ միլիարդներ արժողությամբ զենք ու զինամթերք տրամադրել Ուկրաինայի իշխանություններին ու զինված կառույցներին, բաձրագույն սպաների ու գաղտնի ծառայությունների աշխատակիցներին «կամավորականներ»-ի անվան տակ Ուկրաինա ուղարկել, իսկ Թուրքիայի կամ այլ երկրների Ադրբեջանին տրված օգնությունը դատապարտելի է:  

– Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու նրա պաշտպանությունը ուկրաինական ագրեսիայի դեմ խիստ դատապարտելի է, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքն ու պաշտպանությունը ադրբեջանական ագրեսիայի  դեմ՝ լեգիտիմ:

Ինքնորոշման սկզբունքը կարծես թե հայկական որոշ շրջանակների համար ավելի շուտ ցանկություն է, քան սկզբունք: Եվ, ընդհանրապես, երկակի ստանդարտների կիրառումը բոլոր պարագաներում ճիշտ չէ: Ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարումը անշուշտ խստորեն դատապարտելի է: Սակայն պետք է ազնիվ լինել և նույն դիրքորոշումը դրսևորել նաև նույն իրավիճակում հայտնված այլ ժողովուրդների նկատմամբ: Երևի հենց այս երկակի ստանդարտնեիվ առաջնորդվելն է, որ հայ ժողովրդին չի հաջողվում որևէ հաղթանակի արձանագրել:

Ստորեւ ներկայացնում են վերջերս Ուկրաինայում սպանված «քաղաքակիրթ» Արեւմուտքի վարձկանների մասին տեղեկությունը՝ ըստ իրենց լրատվական և պաշտոնական տվյալների:

Ուկրաինայում գերմանացի կամավորական է զոհվել

04.06.2022

«Կամավորական» կռվողներ արտասահմանից Ուկրաինայում

Կամավորական բրիգադի տվյալներով, բացի գերմանացուց, զոհվել են նաև մի հոլանդացի, ֆրանսիացի և ավստրալիացի: (Աղբյուր՝ Սերհի Նուժնենկո/ լուսանկար/Reuters-ի)

Առաջին անգամ հայտնի է՝ Ուկրաինայում գերմանացի կամավոր կռվող է սպանվել։

Ուկրաինան առաջին անգամ հայտնել է գերմանացի կամավոր զոհվելու մասին ռուսական հարձակման դեմ փոխհրաձգության ժամանակ։ Ընդհանուր առմամբ չորս օտարերկրյա կամավորներ, որոնք կռվել են Ուկրաինայի կողմից, սպանվել են, շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի միջազգային պաշտպանության լեգեոն կոչվող կամավորական բրիգադը: Բացի գերմանացուց սպանվել են նաև երեք կամավոր Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և Ավստրալիայից։

Կամավորական բրիգադը ոչ մի տեղեկություն չի հայտնել չորս օտարերկրյա կամավորների  մահվան հանգամանքների կամ գտնվելու վայրի մասին։ Պարզապես ասվում է. «Մենք կորցրեցինք մեր եղբայրներին մարտում, բայց նրանց քաջությունը, հիշողությունը և ժառանգությունը մեզ ընդմիշտ կոգեշնչեն»: Հայտարարությանը կցված էին մարտական ​​հանդերձանքով և թեթև զենք կրող տղամարդկանց լուսանկարներ:

Արտաքին գործերի նախարարությունը Բեռլինից հայտնել է, որ Կիևում դեսպանատունը փորձում է պարզաբանել հանգամանքը՝ «կապ հաստատելով Ուկրաինայի իշխանությունների հետ, որոնք տարածել են համապատասխան լուրերը»:

20000 կամավորներ ամբողջ աշխարհից

Կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինայի կողմում կռվում են բազմաթիվ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Դանիայի, Իսրայելի, Լեհաստանի, Խորվաթիայի և Մեծ Բրիտանիայի։ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական գործողությունները սկսվելուց անմիջապես հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի վերջին հայտարարեց միջազգային կամավորական բրիգադի ստեղծման մասին։ Ըստ ուկրաինական տեղեկությունների՝ այն ժամանակ կամավորների թիվը եղել է շուրջ 20000՝ ամբողջ աշխարհից։ Ռուսաստանն այս շաբաթ հայտարարեց, որ Ուկրաինայում «հարյուրավոր» օտարերկրյա զինյալներ են սպանել:

Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաքում AFP լրատվական գործակալության լրագրողները անցյալ ամիս մասնակցել են զոհված հոլանդացի կամավորի հուղարկավորությանը, նշված է շաբաթ օրը կամավորական բրիգադի հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ ավստրալացին սպանվել է մայիսին, նրա մահը հաստատել է արտաքին գործերի նախարարությունը: Փարիզը ուրբաթ օրը հաստատել է, որ ֆրանսիացի կամավոր է սպանվել Ուկրաինայում, ըստ լրատվամիջոցների՝ Խարկովի մարզում հրետանային կրակի հետևանքով:

Երվանդ Խոսրովյան, 05 հունիսի, 2022 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert