ԱՐԳԻՇՏԻ Ա. (մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764)ԱՐԳԻՇՏԻ Ա. մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764

ՀԱՅԸ պետք է կողմնորոշվի՝ ունեցե՞լ է պատմական, մշակությային պետական, քաղաքակրթական արժեհամակարգ, թե՞ գտնվում է ցեղային, դեռ չձևավորված անդեմ հասրակաարգի հարաբերության կարգավիճակում:

Եթե ՀԱՅԸ անցյալում ունեցել է հարուստ արժեհամակարգ, քաղաքակրթություն, մշակույթ, թագավորություններ, ապա ինչո՞ւ է դա մոռացության մատնում և ձգտում դա փոխարինել բացարձաակ օտար, իր աշխարհագրական, մշակույթին ու իր պատմական անցյալին հակասող ու ոչ արժանի «քաղաքակրթություններով» ու կեղծ «արժեհամակարգերով»:

Եթե ձգտում ես օտար արժեհամակարգ յուրացնելու, նշանակում է, որ դու դա չես ունեցել և հիմա էլ չունես, այլապես ձգտումը անիմաստ կլիներ: ՀԱՅԸ պետք է կողմնորոշվի, թոթափի իր ուեղի օտարածին արժեհամակարգի փոշին ու վերհիշի իր սեփականը, կամ բացահայտ հայտարարի, որ ինքը ո՛չ անցյալում և ո՛չ ներկայում ազգային արժեհամակարգ չի ունեցել և չունի:

Ինչո՞ւ է ՀԱՅԸ երազում ԱՐԱՐԱՏ լեռը վերաստանալու: Որ ի՞նչ անի, գնա նրա փեշերին թավալ տա ու իր աղբը թափի, որպեսզի ապացուցի, որ այդ փեշերով ՀԱ՞Յ է անցել:

Մի հոգեբան 1980 թվականի «24Ապրիլի» միջոցառման իր ելույթում փորձում էր Արևմտյա Հայաստանի բարձիթողի վիճակը՝ Արևելյան Խորհրդային Հայաստանի զարգացած վիճակի հետ համեմատելով, քրեական գործ հարուցել Թուրքիայի դեմ՝ Արևմտյան Հայաստանի տնտեսական, մշակութային և սոցիալական աղետալի վիճակը ներկայացնել որպես հանցագործություն: Արևելյան Հայաստանի անկախությունից հետո, տիրանալով նաև Լեռնային Արցախի շրակա տարածքները, 30 տարվա ընթացքում ստացանք հակառակ պատկերը՝ Արևելյան Հայաստանի (Արձախը մաբողջությամբ ներառյալ) վերածվեց 1980 թվականին Հոգեբանի (անունը չեմ կարողանում մտաբերել) կողմից ներկայացրած Արևմտյան Հայաստանի: Ստեղծեցինք այնպիսի մի վիճակ, որ այս անգամ Ադրբեջանն էր, որ «հանցագործոության» հայտ ներկայացրեց՝ Արցախը ավերելու, թալանելու, ոչինչ չկառուցելու մեղադրանքով:

Խնդիրեները խորքային են: Անկախությունից ի վեր փոխվել է հայի սոցիալ հոգեբանությունը, իր սեփական մշակութային և պատմական արժեքների նկատմամբ ընկալումը:

Ուրարտական թագավորության, հատկապես Արգիշտիի կառավարման ժամանակ, երբ նոր տարածքներ էին նվաճում, անմիջապես սկսում էին շինարարությունը, զարգացնում էին ենթակառուցվածքները, ջրամատակարարման ուղիները, հողամշակումն ու քաղաքաշինությունը: Դրա հետքերը այսօր էլ տեսանելի են հայկական լեռնաշարհի և դրանից դուրս ամբողջ տարածություններում:

Բայց ի՞նչ է կատարվել մերօրյա ՀԱՅԻ պատմական հիշողության հետ: Ժամանակակից հայը չգիտես ինչո՞ւ է մի կողմից «հպարտանում» իր մի քանի հազարամյա պատմությունով, Տիգրան մեծով, նրանց ստեղծած արժեհամակարգով ու քաղաքակրթությամբ, մշակույթով ու լեզվով, սակայն միաժամանակ այլասերված էակի պես ձգտում է ձեռք բերել օտարածին «քաղաքակրթության» արժեհամակարգ: Ժամանակակից ՀԱՅԸ հետզհետե ուրանում է իր անցյալը, իջնելով մինչև անդեմ ցեղի մակարդակի, և այնքան ուրացած ու կուրածած, որ հրապուրվում է Արևմտյան «քաղաքակրթության և նրա ստեղծած «արջեհամակարգին»: Արժեհամակարգ, որը վերջին 300 տարիների ընթացքում նվաճել է ամբողջ աշխարհը, գաղութացրել ու թալանել, որի «քաղաքակրթական» հիմքը ստրկացումն ու գաղութացումն է, թալանն ու ավերումը, սակայն ՀԱՅԻ համար դա ընդօրինակելի «արժեհամակարգ» է դարձել: Երևի հենց այդ արժեհամակարգի ազդեցությունն ու գիտակցությունն է հայ էլիտայի ուղեղում տեղ գտել, որ մաքրել է հայի ուղեղից իր պատմական հիշողություն՝ մոռացության տվել նրա հարուստ արժեհամակարգի մասին գիտակցությունը:

Հպարտանալ անցյալով, սակայն երազել ու ապրել օտար արժեքներով, նշանակում է ինքնուրածություն, պատմական հիշողության կորուստ: Արևմտյան «քաղաքակրթության» և «արժեքների» մասին ձայները ժիզեֆրենիայով տառապող ՀԱՅԻ անկանջին կհնչեն այքան ժամանակ, քանի դեռ չի ազատվել այդ տառապանքից:

Երվանդ Խոսրովյան, 6 օգոստոսի, 2022 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert