Մոռացկոտ Օլաֆը

Երվանդ Խոսրովյան, 14 նոյեմբերի, 2022թ.

Օսկար Լաֆոնտենը իր ՖԲ-յան էջում գրել է Օլաֆ Շոլցի Վիետնամ կատարած այցի և վիետնամցիներին խրատելու մասին:

Օլաֆ Շոլցը Վիետնամում է։ Նա այնտեղի կառավարությանը կոչ արեց հստակ դիրքորոշում ընդունել ռուսական ագրեսիվ պատերազմի դեմ։ «Ռուսական ագրեսիվ պատերազմը միջազգային իրավունքի խախտում է՝ վտանգավոր նախադեպային էֆեկտով։ Փոքր երկրներն այլևս չեն կարող ապահովագրված լինել իրենց ավելի մեծ, ավելի հզոր հարևանների պահվածքից»,- ասել է Ոլաֆ Շոլցը

Օ՜, Օլաֆ, ինչի՞ մասին ես խոսում: Դու մտածո՞ւմ ես Հարավսլավիայի դեմ անօրինական պատերազմի մասին, որին մասնակցում էր ավելի մեծ, ավելի հզոր Գերմանիան: Թե՞ մտածում ես այն բազմաթիվ փոքր երկրների մասին, որոնք ԱՄՆ-ը ներխուժմամբ միջազգային իրավունքը խախտող պատերազմներով ոչնչացվել են. Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Սիրիան և այլն: Էլ չենք խոսում Հարավային և Կենտրոնական Ամերիկայում ԿՀՎ-ի և ԱՄՆ զինված ուժերի կատաղի գործողությունների մասին:

Խորհրդային կոմունիզմի ամենակոշտ քննադատներից մեկը՝ Ռուս գրող Սոլժենիցինը, 2006թ.-ին ասել է. «Դա դե ֆակտո այդպես է Բոսնիայում, Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում, բայց դա դեռ երկար կշարունակվի։ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գործողությունները տարբերվում են միայն մանրամասներով: Հասկանալի է, որ այսօրվա Ռուսաստանը նրանց համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն ՆԱՏՕ-ն համառորեն ընդլայնում է իր ռազմական կառուցվածքը՝ դեպի Արևելյան Եվրոպա, իսկ Ռուսաստանը որպես մայրցամաք շրջապատելու համար՝ հարավից: Այդպես է բացահայտ նյութական և գաղափարական աջակցությունը «գունավոր հեղափոխություններին» և հյուսիսատլանտյան շահերի պարադոքսալ ներխուժմանը Կենտրոնական Ասիա: Այս ամենը կասկած չի թողնում, որ նախապատրաստվում է Ռուսաստանի ամբողջական շրջափակում՝ Ռուսաստանի ինքնիշխանության հետագա կորստով»։

Վիետնամի պատերազմը արժեցել է երեք միլիոն մարդու կյանք։ ԱՄՆ-ն երկար տարիներ ռմբակոծեց Վիետնամը և թունավորեց այն «Ագենտ Օրանժով[1]»: Վիետնամցիները սա չեն մոռացել։ Նրանք միջազգային իրավունքի կրկնուսուցման կարիք չունեն:

Եվ ինչպես Սոլժենիցինը, այնպես էլ աշխարհի շատ երկրներ գիտեն, որ ԱՄՆ-ն ցանկանում է շրջապատել Ռուսաստանը և կոռծանել նրա ինքնիշխանությունը:

Նրանց (վիետնամցիներին- Ն.Խ.) Գերմանիայի կանցլերից դասեր պետք չեն։ Ավելի շուտ Օլաֆ Շոլցը կարող էր դասեր քաղել այն երկրներից, որոնք վերջին տասնամյակներում տապալվել են  են Միացյալ Նահանգների ներխուժման պատճառով:

Եվրոպան պետք է ազատվի ԱՄՆ-ից: Առանց ԱՄՆ-ի Եվրոպայում չէր լինի հարավսլավիական պատերազմ և չէր լինի պատերազմ նաև Ուկրաինայում։ Եվրոպան պետք է ինքնահաստատվի և փոխի իր կառույցները՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի օրինակով, այնպես, որ Եվրոպայում ամերիկյան ռազմական կայանքները փուլ առ փուլ ապամոնտաժվեն, և Եվրոպան վերականգնի իր ինքնիշխանությունը։


[1] Agent Orange-ը քիմիական տերևազերծող նյութի ռազմական անվանումն է, որը լայնորեն օգտագործվում էր Միացյալ Նահանգների կողմից Վիետնամի պատերազմի և Լաոսիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ անտառները քայքայելու և բերքը ոչնչացնելու համար

Օսկար Լաֆոնտենը գերմանացի հրապարակախոս է, քաղաքական գործիչ և հեղինակ։ 1985 թվականից մինչև 1998 թվականի նոյեմբերի 9-ը եղել է Սաարլանդի վարչապետ։ Նա եղել է SPD-ի (Սոցիալդեմոկրատական կուսակցություն) կանցլերի թեկնածուն 1990 թվականի դեկտեմբերի 2-ի դաշնային ընտրություններում և 1995-1999 թվականներին՝ SPD-ի նախագահ։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert