Նորից դաղում է մտրակը բախտի,
Իր կոշտ ձեռքերով ապտակ հասցնում,
Նորից ծաղրում է այն խենթ ծերունին,
Ով խամաճիկ է և ստրուկ է բեմում։

Նորից անձրևն է շոյում մարմինս ,
և իր թացությամբ ինձ էլ վարակում,
Նորից քամին է սուլում ականջիս`
Ինչ- որ մի հին երգ է նվագում։

Կրկին կայծակ է,ամպրոպ է ու ցուրտ,
Ինձ ինչ -որ ձայն է հեռվից լուռ կանչում,
Տանջվում է սիրտս ցավերից այս բութ,
Գնամ,կանչում են ինձ Վերևներում:

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert