Երվանդ Խոսրովյան

Պարտապանի՝ պարտքը վճարելու պարտավորությունների կատարման անկարողությունը (Դեֆոլտը) սպառնում է.

ԱՄՆ-ում պարտքի շեմը գրեթե սպառված է. Մինչ դեմոկրատները ցանկանում են բարձրացնել սահմանը, հանրապետականները կոչ են անում ավելի շատ խնայել,- գրում է Շպիգել Օնլայինը 2023 թվականի հունվարի 19-ին:

Կոնգրեսում դեմոկրատների և հանրապետականների միջև դառը վեճի նշաններ կան՝ կապված պարտքի առաստաղի բարձրացման հետ: «Դեֆոլտը անհարկի կմտցնի երկիրը տնտեսական քաոսի, փլուզման և աղետի մեջ՝ միևնույն ժամանակ մեր մրցակիցներին, ինչպիսին Չինաստանն է, պատմական առավելություն կտա մեր նկատմամբ», – չորեքշաբթի (տեղական ժամանակով) հայտարարել է Սպիտակ տունը:

ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի խոսնակ Կարինե Ժան-Պիերը (Karine Jean-Pierre) զգուշացրել է. «Կարևոր է, որ Կոնգրեսն ընդունի, որ սահմանադրօրեն պատասխանատվություն ունի պարտքի առաստաղը պահպանելու համար»:

Հանրապետական ​​Էնդի Բիգսը (Andy Biggs) ավելի վաղ ասել էր, որ պարտքի առաստաղը չպետք է բարձրացվի: «Դեմոկրատները անխոհեմաբար ծախսել են մեր հարկատուների փողերը և նսեմացրել մեր արժույթը»,- գրել է ծայրահեղ աջը Twitter-ում։ Ներկայացուցիչների պալատի նորընտիր հանրապետական ​​նախագահ Քևին Մաքքարթին (Kevin McCarthy) նույնպես հասկացրել էր, որ ցանկանում է բարձրացնել պարտքի առաստաղը միայն որոշակի պայմաններով, օրինակ՝ սոցիալական ոլորտում խնայողությունների դիմաց։

«Եթե ձեր երեխային վարկային քարտ տայիք, և նա շարունակի գերազանցել սահմանաչափը, դուք պարզապես չէիք շարունակի այն ավելացնել», – բացատրեց նա: Նոյեմբերի միջանկյալ ընտրություններում հանրապետականները վերականգնել են վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը (Janet Yellen) նախազգուշացրել է անցյալ շաբաթ, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է դեֆոլտի: Եթե ​​պարտքի առաստաղը չբարձրացվի կամ կասեցվի, ապա այս հինգշաբթի արդեն կհասնի պարտքի ներկայիս շեմը, պարզաբանեց նա:

Այնուհետև ֆինանսների նախարարությունը պետք է «արտահերթ միջոցներ» ձեռնարկեր, որպեսզի կարողանա շարունակել երաշխավորել կառավարության վճարունակությունը։ Բայց նույնիսկ այդ դեպքում դեֆոլտը կարող էր հետաձգվել միայն մինչև հունիսի սկիզբը: Պարտքի սահմանաչափն առայժմ կազմում է շուրջ 31,4 տրլն ԱՄՆ դոլար (մոտ 29 տրլն եվրո):

Աշխարհի խոշորագույն տնտեսության կողմից դեֆոլտը կարող է առաջացնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամ և տնտեսական անկում: 2011 թվականին Կոնգրեսում նորընտիր հանրապետական ​​մեծամասնությունը հետաձգեց պարտքի առաստաղի բարձրացումը: Արդյունքում ԱՄՆ-ի վարկային վարկանիշը պատմության մեջ միակ անգամ իջեցվել է։

Միացյալ Նահանգներում Կոնգրեսը անկանոն պարբերականությամբ սահմանում է պարտքի առաստաղը և որոշում, թե պետությունը որքան գումար կարող է պարտք վերցնել: 1917 թվականից ի վեր սահմանագիծն ավելացվել է տասնյակ անգամ, այլապես գումարը կսպառվեր։

Վաշինգտոնում շաբաթներ շարունակ դաշնային պարտքի առաստաղը ներկայիս 31,4 տրիլիոն դոլարից բարձրացնելու մասին բանավեճ է ընթանում: Այս քայլին գնալու համար Բայդենի դեմոկրատներին անհրաժեշտ է հանրապետականների աջակցությունը, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում։

Ռոյթերսը (Reuters) գրում է. «Առանց համաձայնության ԱՄՆ-ին սպառնում է անվճարունակություն, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար։  Եթե Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատներն ու Հանրապետականները մինչև հունիսի 5-ը պարտքի արաստաղի բարձրացման հարցում համաձայնության  չգան, Միացիայլ Նահանգները չի կարող կառավարաության ծախսերի և պետական ծառայողների աշխատավարձերի հարցերը լուծել: Հավելյալ պարտքը սակայն, հանգեցնելու է ֆինանսական հավելյալ ճգնաժամի:   

Ի՞նչն է պատճառը, որ մեկ դար շարունակ պարտքով կառավարումը այլևս հնարավոր չէ

Բանն այն, որ Միացյալ Նահանգների պետական պարտքը միշտ ՀՆԱ-ից բարձր է եղել, սակայն    կարողացել է ներմուծման շնորհիվ իր ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցությունը որոշակի չափով պահպանել:

Մի կողմից Միացյալ Նահանգները Պարսից Ծոցի նավթային պաշարների կարիքն այլևս չի զգում, քանի որ ինքն արդեն էներգիայով ինքնաբավ է և ցանկանում է դառնալ արտահանող:

Ուկրաինայում պատերազմ հրահրելու հիմնական պատճառներից էր նաև Եվրոպային Ռուսական գազից ու նավթից զրկել, որպեսզի ինքը՝ ԱՄՆ դառնա դրա մոնոպոլը: Եվ դարձավ:

Մյուս կողմից, այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների սխալ քաղաքականության պատճառով , շատ երկրներ արդեն չեն ցանկանում ԱՄՆ-ի հետ մինչ այդ ունեցած քաղաքական և տնտեսական հարաբերությունները շարունակել: Այդ երկրները գերադասում են միանալ նոր աշխարհակարգին՝  իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:

Ինչքան երկիրեր խզում կամ նվազեցնում են իրենց տնտեսական և քաղաքական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, այնքան նվազում է նաև համաշխարհային առևտրի արժույթի՝ դոլարի դերակատարությունը:  Ինչքան երկներ միանում են նորաշխարհակարգի բևեռներին, այնքան անվտանգ են զգում ԱՄՆ պատժամիջոցներից: ԱՄՆ պետական պարտքը մինչ այդ կառավարելի էր դառնում այն պատճառով, որ դոլարի մենաշնորհը իր ձեռքում լինելով՝ թղթադրամը էր տպում (վերջին տասնամյակներում արդեն բանկային հաշիվներում թվեր է ավելացնում, երբ ցանկանում է՝ պակսացնում է), այսինքն ոչինչ չարտադրելով, թողթը տալիս՝  նավթ էր ստանում կամ այլ պետքեր ներմուծում: Այլ երկրների հրաժարումը Միացյալ Նահանգներից կախում ունենալուց, փոխել է խաղի այդ կանոնները, ինչի պատճառով էլ ԱՄՆ   ֆինասական լուրջ խնդիրներ ունի: Այլևս չի կարողանում պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը պահպանել:

Բոլոր այն երկրները, որոնք ձգտում են ինքնիշխանության և տնտեսական զարգաացմանը, միանում են ստեղծված ու անընդհատ զարգացող բազմաբևեռ նոր աշխարհակագին:

Չինաստանի տնտեսական թռիչքային աճը նոր պատուհան է բացել բոլոր այն երկրների համար, որոնք Միացյալ Նահանգների կողմից  միշտ ճնշման, կամ հեղաշրջման սպառնալիքի տակ են եղել: Այսպես կոչված «երրորդ երկրների» կառավարությունները իրենց երկրի չզարգացածության համար մեղադրում են Միացյալ Նահանգներին: Նորաստեղծ բազմաբևեռ աշխարհը այդ երկրների համար այլընտրանքային ճանապարհ է բացել՝  զարգանալու, ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու և խաղաղ ապրելու համար:

Հիշեցնենք, որ Արևմտյան Ասիայում Միացյալ Նահանգների վերահսկողության թուլացմանը զուգահեռ՝ տարածաշրջանում խաղաղության գործընթացներ է տեղի ունենում:

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների վերականգնման շնորհիվ, հանդարտվել է հարևան երկրների առճակատումը, սկսել է հարաբերությունների նոր փուլ: Սիրիաային նկատմամբ Սաուդյան Արաբիայի թշնամական հարաբերությունը վերածվել է բարեկամության, ընդհուպ մինչև Սիրայի անդամաության վերականգնումը՝ արաբական ԼԻԳԱ-ում: Արաբական նավթային պաշարներով հարուստ երկրները այլևս չեն ցանկանում խաղաղալ ԱՄՆ կողմից թելադրվող խաղի կանոններին: Նրանք գերադասում են քաղաքական և տենտեսական հարաբերությունների մեջ մտնել հակաիմպերիալիստական բլոկի՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի հետ: Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Միջին և Կենտրոնական Ասիայի երկրները դիմումներ են ներկայացնում «ԲՐԻՔՍ»-ին (Բրազիլա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) միանալու:

Վերջին 100-ամյա պատամությունը ցույց է տալիս, որ բոլոոր այն շրջաններում, ուր Միացյալ Նահանգները ներկայություն են ունեցել, խաղաղություն չի տիրել՝ տարածաշրջանի երկներին մեկլը մյուսի դեմ թշնամացնելու պաեճառով:

Իհարկե, այս ամենը դեռ չի նշանակում, թե Միացյալ Նահանգները դեռ հզոր չէ և դոլարը լրիվ դուրս է մղվելու շրջանառությունից, ո՛չ: Սակայն ԱՄՆ-ի հեգեմոնիան հետզհետե նվազում է և այլևս չի կարող միահեծան աշխարհի ճակատագիրը որոշել: Նա, կամ կդառնա բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը, ստիպված կլինի հավասարը հավասարի հետ բոլոր բևեռների և երկրների հետ խաղաղ ու հաշտ հարաբերության մեջ մտնել, կամ որոշ նահանգները կանջատվեն՝  կստեղծեն անկախ պետություններր և դրանով ոչ թե միայն վերջ կդրվի ԱՄՆ մեկդարյա համաշխարհային կայսրությանը, որպես հզոր պետություն էլ չի կարող այլևս ինքնահաստատվել:

Վերնոշյալ իրադարձություններից ելնելով է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ միանո՞ւմ է նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհին՝ պահովելով ապագա գոյությունը,, թե՞ մնում է փլուզվող իմպերիալսիտական աշխարհի փլատակներում:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert