Երվանդ Խոսրովյան

Ամենահետաքրքիր միտքը, որը Ժիրայր Լիպարիտյանը արտահայտեց, «համայնքների» քվեարկության հարցն էր, որի մասին ՀՀ ոչ մի նախագահ, չի խոսացել:
«Կիպրոսի օրինակը»: Մինչև հիմա տպավորությունն այնպիսին էր, որ մեկ է՝ նախկին ԼՂԻՄ-ի հայությունն ավելի շատ է, քան ադրբեջանիցները, որոնք պիտի վերադառնան Արցախ: Ինչ էլ լինի հայերի քվեն 75 տոկոս է լինելու և ադրբեջանցիք ստիպված են այդ քվեարկության արդյունքը ընդունել: Բայց հիմա պարզվում է, որ դա այդպես չէ՝ համայնքների կոնսենսուսի արդյունքով պետք որոշվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ինչը անհնար է, ինչպես, որ անհնար է Կիպրոսի դեպքում:
Ժիարայր Լիպարիտյանի գնահատականները շատ ճիշտ էին: Բխում էին իրատեսական քաղաքականությունից: Բայց մի այլ կարևոր հանգամանք կա, որի մասին նա չխոսեց: Դա աշխարքաքաղաքական իրադարձությունն է: Քանի դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչները, անկախ նրաց ով լինելուց, մի պարզ հարցի պատասխանը չեն տվել, թե աշխարհը դեպի ուր է գնում, չեն կարող նաև Հայաստանի գնալու ուղղությունը ճշտել:
Վերջին մի քանի ամսում տարածաշրջանում հսկա տեղաշարժ է տեղի ունեցել, ինչի մասին հայաստանյան ո՛չ քաղաքական գործիչները են խոսում, ո՛չ վերլուծական շրջանակը, ո՛չ էլ մամուլն է անդրադառնում դրան: Ալիևը վերջին տարիներին մի քանի անգամ եղել է Չինաստանում, Սա պետք է հայաստանյան քաղաքական գործիչներին շատ բան հուշեր, եթե հայաստանյան քաղաքական գործիչները բավարար գիտելիք ունենային հասկանալու, թե աշխարհը այս պահին որտեղ է գտնվում և դեպի ուր է շարժվում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինի արտահայտած. «Մենք փոփոխություններ ենք անում, որոնք չեն եղել վերջին 100 տարում։ Լավ նայեք Ձեզ սիրելի բարեկամ» այս նախադասության միտքը նույնպես ոչինչ չհուշեց հայաստանյան քաղաքական գործիչներին: Սկասած Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր և Միջին Արևելքից մինչև կենտրոնական Ասիա, այլևս հրաժարվում են ենթարկվել միաբևեռ աշխարհակարգին, մերժում են ԱՄՆ-ի հեգեմոնիան, հրաժարվում են դոլարի մենիշխանությունից:

Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների վերականգնումն ու Եմենում խաղաղություն հաստատելու ջանքերը, Սիրիայի արաբական Լիգային անդամակցության վերականգնումը, Միացյալ Նահնգների մենիշխանության նվազումը տարածաշրջանում, Չինաստանի տնտեսական թռիչքային աճն ու նրա դերի ազդեցությանը նոր աշխարհակարգի ստեղծման կապակցությամբ, Ռուսաստան-Չինաստան-Իրան եռակողմ ռազմավարական դաշինքը, դոլարի մենիշխանության հետզհետե նվազուը համաշխարհայի առևտրում, տարածաշրջանի երկրների միացումը նոր բազմաբևեր աշխարհակարգին, միջազգային նոր արժույթի ստեղծման քաղաքականությունը և շատ այլ փոփոխությունները այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել, զարգանում և ամրապնդվում են: Հայաստանյան քաղաքական գործիչները չեն անդրադառնում միջազգային ու համաշխարհային տնտեսական նոր ճանապարհների ստեղծման իրաողությանը: Եթե անդրադառնում են, ապա շատ մակերեսային: Արցախի խնդիրը, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» խնդիրը, բոլորը կապված է տնտեսական նոր ճանապարհների անցման հետ:
Հայաստանի իշխանությունները, ընդվորում բոլոր նախկին ու ներկա, պետք է պատասխանեն այս հարցին, հատկապես 2018 թվականից հետո, թե ինչո՞ւ գեթ մեկ պատվիրակություն չի այցելել Չինաստան, թե ինչո՞ւ Վարչապետը այդ աշխարհի հզոր տնտեսության տեր երկիր չի այցելել, ինչու տնտեսական և որևէ պատվիրակություն չի մեկնել Չինաստան: Ինչու որևէ լուրջ պատվիրակ չի մեկնել Մոսկվա՝ տնտեսական, ռազմական և ռազմավարական նոր հարաբերություններ զարգացնելու նպատակով: Հայաստանի պետական և քաղաքական գործիչները ի նվերջո պետք է հասկանան, որ Հայաստանն աշխարհի կենտրոնը չէ, որ հզոր արբանյակները իր շուրջը պտտեն, այլ ինքը՝ Հայաստանը ամենափոքր արբանյակներից է, որը ուզի թե չուզի, ըստ ֆիզիկայի օրենքի, պետք է պտտի իր ամենամոտ հզոր ձգողություն ունեցող աստղի շուրջ: Հայաստանն որպես պետություն իր գոյությունը պաշտպանելու համար պետք է միանա նոր աշխարհակարգին, քայլ չանի տեղի ունեցող դրական հոսքին հակառակ:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert