Մանվել Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և արցախի խորհրդարանականների ոչ ադեկվատ արձագանքը Հայաստանում քննարկումների դաշտը հասցրեցին անիմաստության: Ցանկացած խոսակցություն կորցրել է իր իմաստը: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ մարդկանց ընկալման ներուժը սահման ունի։ Ոչ ոք չի կարող հասկանալ տեղի ունեցողի իմաստը այն պայմաններում, երբ.

– հայ ժողովուրդը չի ինքնորոշվել, դա է նրա հիմնական քաղաքական խնդիրը,

– 1989-ի ղարաբաղյան շարժման ալիքի վրա ինքնորոշման փորձը խափանվեց իշխանության եկած քաղաքական էլիտայի որոշումներով,

– հրաժարվեցին ինքնորոշումից և, համապատասխանաբար, ինքնիշխան ազգային ռազմավարության ձևավորումից,

– ազգի վարքագծի բնորոշ ռազմավարությունը դարձել էր արտաքին ուժերի քաղաքական օրակարգերին հարմարվելը՝ վերջիններիս պայմաններին չառարկելու համոզմունքով,

– հայերի վարքագծի ճնշող ձևը դարձել է անձերի ապօրինությունները, որը հանգում էր ազգային ներուժից անհատական օգուտ քաղելը,

– այս գործունեության արդյունքը դարձավ ազգի փոքրամասնության կողմից ազգային հարստության և իրավունքների յուրացումը և, արդյունքում, հասարակության ու երկրի օլիգարխիացումը,

– 1990-ականների ղարաբաղյան պատերազմի ձեռքբերումները սկսեցին գնահատվել որպես բեռ ժողովրդի և պետության ուսերի վրա և, որպես հետևանք, 2020 թվականի ռազմաքաղաքական փլուզման պատճառը,

– արդյունքում սկսվեց կասկածի տակ դրվել հայոց պետականության գոյության նպատակահարմարությունը. պետականությունը սկսվեց գնահատվել որպես անվերջանալի խառնակչության և զոհաբերությունների պատճառ։

***

Նախորդ (նակտի ունի վերոգրյալը-Ն.Խ.) գրառմանս մեջ փորձել էի համառոտ բնութագրել Հայաստանի Հանրապետության բնակչության առանցքային խնդիրները՝ կապված պետականության հետ։ Այս թեման հետաքրքրել է շատ մարդկանց, որոնց մեջ կան ինձ ծանոթ մասնագետներ։ Շատերն ինձ խնդրել են ավելի կոնկրետ լինել ինքնորոշման թեմայի վերաբերյալ, քանի որ ես նշել եմ, որ ինքնորոշման բացակայությունը հայերի հիմնական խնդիրն է։ Այս գրառման մեջ ես կներկայացնեմ խնդրի իմ տեսլականը՝ սխեմատիկ տեսքով։ Հուսով եմ, որ ասածս ադեկվատ կընկալվի։

Հաճախ կարելի է լսել, որ մեր փրկությունը ազգային միասնության մեջ է։ Բայց թե ինչպես է ձեռք բերվում նման միասնություն, քչերը գիտեն։ Ամենայն հավանականությամբ, այս պնդումը սխալ է։ Ազգային միասնություն ձեւավորելու ընդունակ գաղափար չկա. Միասնությունը ձևավորվում է անորոշության պայմաններում համատեղ ընտրության շուրջ:

Համապատասխանաբար.

– ելնելով այն հանգամանքից, որ ինքնորոշումը ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ է, ապա ժողովուրդը պետք է «ապագայի գաղափարի» ընտրությունը կատարի,

– ժողովրդի ինքնորոշումը ժողովրդի քաղաքական կարգավիճակի, տնտեսական կարգավիճակի, սոցիալական կարգավիճակի, մշակութային կարգավիճակի, սեփականատիրոջ կարգավիճակի, երկրի «բնական հարստության և ռեսուրսների» տիրոջ կարգավիճակի ՈՐՈՇՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ և ԱՊԱՀՈՎՄԱՆ գործընթացն է: Ինքնորոշման գործառույթների մեջ է մտնում նաև միջազգային հարաբերություններում պետության դերի արժևորումը,

– իրականությունն այն է, որ որոշ պետություններ, փոփոխելով (արժեզրկելով կամ կատարելագործելով) նախկինում ձեռքբերված ինքնորոշումը, հասարակությանը տանում են այլասերման, իսկ մյուսները՝ զարգացման առաջադեմ ճանապարհ։ Եթե հասարակությունը ցանկանում է «լինել», ապա դրա համար անհրաժեշտ է սկզբունքորեն նոր տիպի ինքնորոշում՝ բարգավաճման ու պրոգրեսիվ զարգացման նոր պարադիգմա, քաղաքական-տնտեսական հարաբերությունների սկզբունքորեն նոր որակ: Ինքնորոշումը վարքագծի նոր ստանդարտների ընդունումն է։ Այդպիսին է ինքնորոշման երեւույթի փիլիսոփայության ֆենոմենը,

– և ամենակարևորը, ինքնորոշմամբ ձևավորված ու գիտակցված ինքնիշխանությունը դառնում է ազգի ՈւԺԻ աղբյուր և բավարար ռեսուրս, որն ունակ է ապահովելու նրա կենսունակությունն ու կենսակայունությունը։ Ինքնիշխան սուբյեկտն արտաքին միջավայրից էներգետիկ աջակցություն է ստանում:

Պետք է նկատի ունենալ, որ ինքնորոշման համար անհրաժեշտ է հետևյալ հիմնարար հանգամանքի իմացությունը: Խոսքն այն մասին է, թե ո՞ր ուժերն են կարողանում բազմությանը համախմբել համակարգի մեջ։ Սա պարզաբանելու համար օգտագործվում է հատուկ հասկացություն՝ «համակարգաստեղծ գործոն»։ Համակարգաստեղծ գործոնը հասկացվում է որպես համակարգը ձևավորող գործոն: Համակարգերի ֆունկցիոնալ տեսության համաձայն, վարքագծային ակտերի համակարգաստեղծ գործոն է ճանաչվում ԳԵՐԱԿԱՅՈՂ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ, որը ձևավորվում է օրգանիզմի կենսական կարիքի հիման վրա։ Համակարգ ձևավորող մեկ այլ գործոնը ՆՊԱՏԱԿՆ է, որի շնորհիվ համակարգի տարրերը միավորվում և գործում են այդ նպատակին հասնելու համար։

Սոցիալական համակարգերում և՛ ամբողջ համակարգը, և՛ նրա առանձին տարրերն ունեն նպատակասլացության հատկություն (գործողությունների կողմնորոշվածություն): Ոչ ոքի չի հաջողվում լինել կազմակերպությունից դուրս։ Այն ներթափանցում է սոցիալական կյանքի բոլոր ոլորտներ, որի արդյունքում ոչ ոք չի կարող լինել չեզոք։ Դուք կամ այդ կազմակերպության շահառուն եք, կամ՝ գործիքը:

Հենց նկարագրված միավորումն է տարբերակում գործունակ ազգերին ինչ-որ տարածքի ամորֆ և մասնատված բնակչությունից։ Իսկ հայերի պարագայում հենց այդ հատկության բացակայությամբ է պայմանավորված ազգային անախորժությունների պատճառը:

Պետք է նկատի ունենալ, որ հայության քաղաքական գիտակցության մեջ չկա ինքնորոշման երեւույթի խորքային ըմբռնում։ Ըստ այդմ, նպատակահարմար է «մաքուր թղթից» սկսել ուսումնասիրել այդ կարևորագույն կենսական ֆենոմենը:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert