Երվանդ Խոսրովյան

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի օրը Պեկինում հանդիպել է պաշտոնական այցով մայիսի 24-ին Չինաստանում գտնվող ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Սի Ցզինպինն ընդգծել է Չինաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել միմյանց այն հարցերում, որոնք շոշափում են միմյանց հիմնական շահերը և ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմակողմ ասպարեզներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, BRICS-ը և G20-ը: Երկու կողմերը պետք է շարունակեն ձգտել և իրացնել տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցության մակարդակը բարձրացնելու, երկկողմ համագործակցության ինստիտուցիոնալ մեխանիզմի բարելավման, էներգետիկայի և կապի փոխգործակցության հիմքերի ամրապնդման և աճի ավելի շատ նոր կետերի ընդլայնման ու ստեղծման ներուժը:

Չինաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների հետ՝ ավելի լավ համակարգելու համագործակցությունը «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության և Եվրասիական տնտեսական միության շուրջ, նպաստելու ավելի բաց տարածաշրջանային շուկայի, ապահովել կայուն և հարթ մատակարարման շղթա համաշխարհային արդյունաբերական շղթայի համար և շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի երկրներին, ասել է Սին։

Միխայիլ Միշուսկինը պատասխանել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել չինական կողմի հետ՝ երկու պետությունների ղեկավարների միջև կարևոր կոնսենսուսը լրջորեն իրականացնելու, ինչպես նաև երկու վարչապետների կանոնավոր հանդիպումներից և հարակից համագործակցության մեխանիզմներից լիարժեք օգտագործելու համար։ Ռուսաստանը Չինաստանի հետ միասին ցանկանում է խթանել աշխարհում բազմաբևեռության գործընթացը և ամրապնդել միջազգային կարգը միջազգային իրավունքի հիման վրա։ Ռուսական կողմը ակնկալում է Չինաստանի հետ մարդկային փոխանակումների հետագա ընդլայնում, որպեսզի Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը փոխանցվի սերնդեսերունդ, ասել է ՌԴ վարչապետը։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert