Սփյուռքի համահայկական համաժողով, 18- 20 սեպտեմբեր, 2011, Երևան

« ԱՐԱՄ  ԿԱԹՈՂԻԿՈՍԸ  ՓՈԽԵ՞Լ  Է ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Կամ

«…այլ փրկեա զմեզ ի չարէն»

Դոկտ. Արամայիս Միրզախանյան

(համաժողովի մասնակից)

«Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և  ներկայացուցիչների համահայկական համաժողով» -ի  ընթացքին թե՛ եկեղեցական դասը,  և թե՛ աշխարհիկ առաջնորդները արտակարգ ճարտարախոս էին: Օգտագործելով ոսկեղենիկ հայոց լեզի բոլոր բարեմասնությունները, նրանք ներկայացրին իրենց ասելիքն այնպես,  ինչպես հարկն էր տեղին ու ժամանակին: Ի վկայություն շատերի, Արամ կաթողիկոսն աչքի ընկավ իր ճառի խիստ սրությամբ ու Հայաստանի իշխանությունների հասցեին կատարած դիպուկ քննադատական բովանդակությամբ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.- ի միապաղաղ կրկնվող ու «ամեն ինչ  լավ է» տոնով կատարված ճառից հետո , ինչ խոսք, Արամ Ա. –ի խոսքը ծանր կշռեց: Ծափահարեցինք ու շատերի հետ մտածեցի. Կաթողիկոսներն էլ կարող են հեղափոխական լինել և աշխարհիկ իշխանություններից կարգ ու կանոն պահանջել: Կարծեք թե հնարավոր է, սակայն ինչո՞ւ այսքան ուշացած: Չեմ ցանկանում կրկնողություն կատարել, ուստի լիովին համաձայն լինելով Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի անդամ, դոկտոր Ռուբիկ Սարդարյանի հետ, պատասխանում եմ. Այո Արամ կաթողիկոսը փոխել է իր ռազմավարությունը: Հղում եմ կատարում Ռ. Սարդարյանի հոդվածին «Նոր խոսք» կայքէջում:

http://norkhosq.net/?p=7652

Ստոքհոլմ, 2011-10-29

 

 

 

 

 
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net