Vardges Gaspari: Protest
Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է անցկացրել Կառավարության շենքի դիմաց (վիդեո, ֆոտո)
Նոյեմբեր 04, 2010 | 11:25
Այսօր` նոյեմբերի 4-ին Կառավարության հերթական նիստի օրը, մինչ նախարարները կայցելեին Կառավարություն, շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին:
Նա պարկել էր գետնին եւ վրան պահել մի ցուցանակ, որի վրա գրված էր. «Դադարեցրե՜ք բռնություններն ու խոշտանգումները բանակում, ոստիկանությունում, կալանավայրերում, մասնավորապես, քաղբանտարկյալների նկատմամբ»:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի ընթացքում պարկած Վարդգես Գասպարիի կողքով անցան գրեթե բոլոր նախարարները, այդ թվում, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե ինչն է ակցիայի պատճառը:
Ակցիայի ընթացքում Կառավարության շենքից դուրս եկավ Հայաստանի ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ առանց ուշադրություն դարձնելու բողոքի ակցիա անցկացնող Գասպարիի վրա, նստեց մեքենան ու գնաց:
Ոստիկանության աշխատակիցները նախկին քաղբանտարկյալին տեղափոխեցին կառավարության մուտքից բավական հեռու:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրել է, որ «Կոշ» ՔԿՀ-ում հարձակում է եղել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա, այլ մանրամասներ չի հաղորդվում:
Videos:Vardges Gaspari-Protest











Berlin
Yerevan 

——Zabelle Boyajian——-By Khatchatur I. Pilikian
A.Spendiarian.O Rose
Alisia kirakosyan – "Zhamanaki vka"
Encyclopedia of World art collection
HAMAYNQ
Hrant Dink Foundation
IN THE BEGINNING WAS ANI…
Nelli Rumel (Նելլի Ռոմելյան)
pressing.am
Schahan Schanur Der Rückzug ohne Lied. Roman aus dem Armenischen Von Samvel Ovasapian – Hay Media Verlag
Shakespeare’s Black African Mis-tress?
United States Militarism in the Global Class Struggle
Vahé-Vahian – A Great Poet of Western Armenian Literature
«Այլընտրանք»հաղորդաշար
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոն
ԱԿՈՒՆՔ
Անի Մարգարյանի Բլոգ
Բանակն Անտեր է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա
ԽՈՐՀՈՒՐԴ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ
ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Նվիրում եմ անմոռաց Ստեփան Շահումյանի անմահ հիշատակին Վ. Տ.
Ոչ եւս է Արամայիս Միրզախանյանը
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՂԱՐԺՈՒՄծ
Վարդանը չխոսեց: Վարդանը աստղ էր, մթության մեջ մի պահ ցոլաց, ու գնաց…
Վերջ տվեք ընդերքի թալանին
صدای تالشستان – Թալիշստանի ձայնը
“KHOJALU” IS A SPECULATIVE POLITICAL CAPITAL FOR OFFICIAL BAKU