Archive for the ‘Genocide’ Category

Թուրք ադրբեջանական լոբբինգի գլխավոր ներկայացուցչի քաղաքական անփառունակ վախճանը

Mehmet Kaplan and Stefan Löfven on Monday. Photo: Jessica Gow/TT Այսօր ապրիլի 18-ին ծագումով թուրք՝ Շվեդիայի բնակարանաշինության նախարար Մեհմեդ Քափլանը (կանաչների կուսակցությունից) մի շարք սկանդալների հետեւանքով հասարակական խիստ ճնշումների եւ քննադատությունների արդյունքում հրաժարական ներկայացրեց: Վարչապետ Ստեֆան Լյոֆվենը (սոցիալ դեմոկրատ կուսակցություն) ընդունելով նրա հրաժարականը մամլո ասուլիսում հայտարարեց. «Քափլանի  արտաքին հարաբերությունները կրոնական եւ քաղաքական ծայրահեղ կազմակերպությունների հետ,  [...]

Բազմամարդ հայկական երթ Ստոքհոլմում

Երեքշաբթի, ապրիլի 12-ին, երեկոյան, Ստոքհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում, հարյուրավոր հայեր Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Շվեդիայի դրոշներ պարզած, լուռ երթով ուղեւորվեցին դեպի շվեդական պառլամենտ՝ ի բողոք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Խաղաղ երթին ականատես էին անցորդները, ովքեր վստահ հեռուստացույցով տեսել էին նախորդ օրերի թուրք-ադրբեջանա-թուրքմենական  մի քանի տասնյակի հասնող խմբի հայատյաց եւ ռասիստական բղավոցները՝ որը խիստ զայրույթ [...]

Թուրքիա․ ի՞նչ ապագա ունի երկպառակված քաղաքացիական հասարակությունը։

Րաֆֆի Գալֆայան, իրավաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար Այս հոդվածով իրավաբան Րաֆֆի Գալֆայանը փորձում է բնութագրել թուրքական քաղաքացիական հասարակությունը՝ անցնելով Թուրքիայի պատմության միջով և ուրվագծելով արդի ժամանակաշրջանը՝ 1990-ականներից առ այսօր: Նա դրանով փորձում է ավելի լավ հասկանալ այդ հասարակության կառուցվածքը, նրա քաղաքական միջավայրը, ինչպես նաեւ նրա արժեքները եւ նկարագրում է ամբողջատիրական իշխանության [...]

«Իսկ գուցե արեւմտահայության գենոցիդի պատճառներից մեկն էլ Դաշնակցության հետ չհամագործակցե՞լն էր»

Իշխանություն-դաշնակցականներ կոալիցիայի մասին ոմանք սարկազմով են խոսում: Դաշնակները պինգ-պոնգի կարգով պատասխանում են, երբեմն խելոք բաներ են ասում, բայց հիմնականում չափն անցնում՝ մեկ-մեկ էլ կոմիքսի են հասցնում: «Ով Դաշնակցության հետ չի համագործակցում, ինքն է կործանվում»,- ասում են եւ հիշում երիտթուրքերին, բոլշեւիկներին, սովետահայ պարտոկրատիային, ՀՀՇ-ին… 125 տարվա փորձ ունեցող կուսակցությունը կարող էր իշխանության հետ կոալիցիայի մեջ մտնելու [...]

Մեր սպասումները, որ Ցեղասպանության 100-ամյակը պետք է հայոց պետականության իմաստի հարցերը ինչ-որ ձևով շոշափեր, չիրականացավ

Ռուս-թուրքական հարաբերությունները վատացան, քրդերը շուտով կունենան պետություն, տարածաշրջանը խառնվեց իրար, իսկ մենք դեռ պատմում ենք, թե ինչ լավ անցան մեր միջոցառումները, որտեղ ինչ խաչքար բացվեց, որ համայնքի մանուկները ինչ արտասանեցին: Ոչ մի գործնական քայլ՝ ուղղված մեր պետության կենսաապահովմանը: Հաղորդման սղագրություն _ Ողջո՛ւյն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» [...]

ՎԵՐԱՊՐՈՂ ԶՈՀԸ. ՀԱՅ ԿԻՆԸ ԵՎ ԵՂԵՌՆԸ

Նոնա Շահնազարյանի հարցազրույցը պատմաբան և ցեղասպանագետ Աննա Ալեքսանյանի հետ …Հիմա դոկտորական դիսերտանտ եմ Կլարկի համալսարանում, աշխատում եմ պրոֆեսոր Թաներ Ակչամի հետ: Դոկտորականիս թեման է Հայոց ցեղասպանության գենդերային ասպեկտները ընդհանրապես, իսկ հիմնական շեշտը դրված է հայ կանանց և աղջիկների վրա: Սկսում եմ դիսերտացիան ցեղասպանության տարիներից, թե ինչպիսի քաղաքականություն էր վարվում հայ կանանց նկատմամբ և, իհարկե, անդրադառնում [...]

Սեւան Նշանեանի բանտարկութեան շուրջ տիրող անտանելի լռութիւնը

Սաիթ Չէթինօղլու կը քննարկէ Թրքահայ գրող Սեւան Նշանեանի պետութեան կողմէ թիրախ ընտրուիլը՝Թուրքիոյ մէջ: Սխալ Հանրապետութիւն գիրքով սկսող գործընթացը, ուր Նշանեան քննադատած էր հանրապետութեան հիմնադրութեան սկզբունքները, կը հասնի մինչեւ իր բանտարկութիւնը՝ «անօրինական շինարարութեան յանցագործութիւն»ով, որու հետեւանքով բացի իրմէ, ոեւէ մէկը բանտարկուած չէ: Ըստ Չէթինօղլուի՝ Սեւան Նշանեանը տարբերութիւն չունի այն հայ մտաւորականներէն, որոնք 100 տարի առաջ ուղարկուածէին [...]

Փոխհատուցելու Վտանգաւոր Խաղը. Շահան Գանտահարեան

Փակուող տարուան վերջին օրերուն, Թուրքիոյ քեմալական Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան փոխնախագահ Սեզկին Թանրըքուլու Թուրքիոյ խորհրդարանին ներկայացուցած է օրէնքի նախագիծ մը, որով կ՛առաջարկուի Հայոց ցեղասպանութեան ժամանակ սեփական հայրենիքէն բռնի կերպով հեռացած հայերուն ու անոնց մինչեւ 4-րդ սերունդներուն տրամադրել Թուրքիոյ քաղաքացիութիւն: Օրէնքի նախագիծին մէջ մասնաւորաբար կ՛առաջարկուի Թուրքիոյ Հանրապետութեան քաղաքացիութիւն շնորհել Համաշխարհային Ա. պատերազմի սկիզբէն ի վեր Թուրքիոյ Հանրապետութեան [...]

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ 33 ՏԱՐԻ ՀԵՏՈ, ՀԵՐՈՍ ԼԵՎՈՆ ԷՔՄԵՔՋՅԱՆԻ ԱՃՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՓԱՐԻԶ ՓՈԽԱԴՐՎԵՑԻՆ

1982 թ. օգոստոսի 7-ին, Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարայի «Էսամբողա» միջազգային օդանավակայանի վրա հարձակում գործած Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատի անդամ Լևոն Էքմեքջյան աճյունները Անկարայից փոխադրվել է Փարիզ: Լևոն Էքմեքջյանն ամիսներ շարունակ դաժան չարչարանքների ենթարկվելուց հետո, 1983թ. հունվարի 29-ին, Անկարայում կախաղան հանվեց:

„Werwolf oder Taube“ – Roman einer Armenierin auf neuen Wegen der Erinnerung

Endlich gibt es auch deutschsprachige Literatur von armenischer Seite (!) zur Aufarbeitung von “Aghet” – dem Völkermord, der großartig geschrieben und tief und (selbst-)kritisch in seinem Blick ist. Der Roman kommt leicht und spannend zu lesen daher wie ein sehr gut komponierter Fantasy-Roman. Aber voll ernster Realität. Und auch voll Witz. Die Geschichte bewegt sich [...]

Հայոց ցեղասպանությունից հետո մնացած հարստությունը թուրքերը չեն ժառանգել, այլ հրեաները

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատեսի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ: -Վերադառնանք «Թեշքիլաթը մահսուսային»: -Բեհաէդդին Շաքիրը վերացրել էր կազմակերպության փաստաթղթերը, բայց դատավարությունների ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքներից շատ լավ երևում է կառույցի հիերարխիան՝ ովքե՞ր են հրամաններ ստացել, ովքե՞ր են կատարել: Նույն այդ մարդիկ, ում անունները շրջանառվում են դատավարության ժամանակ, [...]

«ՈՒՐԻՇ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱՅ, ՆԵՐՍԻՑ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՍՏԱՏ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՆԵՐՍԻՑ ԵՆՔ ՓՉԱՑԱԾ»

Յարութ Տէր Դաւիթեան, Լոս Անճելըս,  30 Դեկտեմբեր 2015 «Անոնք իրենց մտքէն անցածը չէին ընէր, այլ ուշադրութիւն կը դարձնէին միայն ՄՆԱՅՈՒՆԻՆ եւ ԱՆԱՆՑՆԱԿԱՆԻՆ. անոնք պատուի ետեւէն չէին երթար, այլ պատիւն էր, որ կը հետեւէր իրենց»: Պատմահայր Մովսէս Խորենացի Նշանաւոր դեմքերու կամ դէպքերու տարեդարձներու նշումը եթէ միայն պիտի ծառայէ  զանոնք մոռացութեան չմատնելու յաւուր պատշաճի յիշատակման եւ կամ [...]

Turkish Intellectuals Who Have Recognized The Armenian Genocide: Neşe Düzel

By Hambersom Aghbashian Neşe Düzel (born in Aydin-Turkey) is a Turkish writer and journalist, very well known for her interviews with outstanding intellectuals and political activists. Neşe Düzel is a graduate of Izmir’s Ege University and started to work in journalism in 1979 . She was a reporter and writer for Milliyet and Hurriyet newspapers and [...]

“Spätestens zum 24. April 2016, zum Ende des hundertsten Gedenkjahres, erwarten wir Vollzug”

OFFENER BRIEF Sehr geehrter Herr Röttgen, still ruht der See… Vor gut acht Monaten, am 24. April 2015, haben Sie vor dem deutschen Volk ein Versprechen abgelegt: Anerkennung des türkischen Völkermords von 1915 an den Armeniern und den anderen christlichen Völkern des osmanischen Reichs durch den Deutschen Bundestag. Dieses Versprechen haben Sie bis heute nicht [...]

«Այս մեր հողն է, եւ մենք հոս պիտի ապրինք մեր ազատութեան մէջ»:

Հերոսներուն Կանչը. «Սեֆերպերլիք»… Դոկտ. Հրայր Ճէպէճեան, Նիկոսիա 30 Դեկտեմբեր 2015 – keghart.com Պէյրութ քաղաքը քաղաքացիական պատերազմէն առաջ` 1975-ին, ունէր իւրայատուկ ջերմութիւն մը, որ անոր կու տար  իւրայատուկ դրոշմ ու կենցաղ, որ կու գար համալրելու անոր մշակութային դիմագիծը: Այս առանցքին Պէյրութի Պուրճի հրապարակը մէկ կարեւոր փայլքն էր այս ապրող ջերմութեան: Հոն տարբեր մարդիկ ու երեւոյթներ քով-քովի [...]

«Ալեքսանդր Խատիսեանի պատուիրակութիւնը արդէն յանձն առած էր գերեզմանել ամբողջ արեւմտահայ հողային դատը»

Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) պաշտոնաթերթը քննադատում է Դաշնակցության պատեհապաշտությունը, ՀՀ իշխանություններին այսօրվա նրանց ծառայությունը համեմատելով Երիտթուրքերի խորհրդարանին 30 արծաթով նրանց ծախվելու հետ: «ՆՈՐ ԱՇԽԱՐՀ», Աթէնք, 23.11.2015 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Յետ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի, մեր մտորումներուն մէջ անջնջելիօրէն թարմ են, հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ ամրագրուած են իթթիհատական Թուրքիոյ եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան միջեւ սերտ գործակցութիւնն անոր [...]

Կրոնափոխ հայության խնդրի արծարծումը թուրք պետական գործիչների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և մտավորականների կողմից

2015/12/29, Մելինե Անումյան Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վերջին տարիներին թուրք պետական գործիչների, ինչպես նաև` հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների մեծ մասը կրոնափոխ հայերի խնդրին հիմնականում անդրադարձել է նման հայերի` «քրդի և ալևիի դիմակի տակ` ահաբեկչական կառույցներում ընդգկված լինելու և դրանցում ակտիվ դերակատարում ունենալու դիտանկյունից»: Հատկապես Թուրքիայի ներկայիս իշխանության գլուխ կանգնած Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամները նման [...]

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net