Archive for the ‘Հասմիկ’ Category

Մեր լեռների հովն ինձ շոյեր Մոր շնչի պես մեղմ ու կամաց

Մեր լեռների հովն ինձ շոյեր Մոր շնչի պես մեղմ ու կամաց, Ես հագնեի գարնան շորեր՝ Ոտաբոբիկ ու գլխաբաց։ Մեր դաշտերի բույրն ինձ սներ Մոր կաթի պես մեղմ ու կամաց, Աչքերիս դեմ արև ծներ Երկինքը մութ ու ամպամած։ Մեր ձորերի շունչն ինձ փայեր Մոր ձեռքի պես մեղմ ու կամաց, Արեգակը երկինք նայեր, Մեղմ փոթորկվեր ծովն ինձ [...]

Կիսավեր վանքում

Կիսավեր վանքում նորից մի անգամ դու ինձ սպասեիր, Քեզ մոտ վազեի հասած ցորենի արտերի միջով, Սրտիս զարկերը վանքի զանգերին նորից ձուլվեին, Ու լցվեր օդը չքմեղ մի սիրո խնկարկման բույրով։

Իմ առաջին գարուն ու իմ վերջին ձմեռ…

Հղացել եմ ես քեզ երազներիս խորքում, Իմ առաջին գարուն ու իմ վերջին ձմեռ, Դու ողջ կյանքում մտած արջի նման խոր քուն, Իմ սրտի մեջ անանց գաղտնիքներ ես ծնել։ Քո անտակ աչքերում իմ հանգիստն եմ փնտրել, Բայց գտել եմ այնտեղ հոգնությունս անծիր, Մեղքը իմը չէ, որ լոկ քեզ եմ ընտրել, Ու անպայտ է եղել տառապանքի իմ [...]

Կհիշեմ ես քեզ նորից

…Կհիշեմ ես քեզ նորից, Լուսայգի շողերի հետ, Եվ ցավն այդ կլինի ինձ Պատրանքի պոռթքում մի խենք։ Օ՜, գրկիր հոգիս, գրկի՜ր, Մարմինս թող որ սառչի, Երբ թևի դեպի երկիր, Նա հույսից պիտի կառչի։ Թողնում եմ ես քեզ նեցուկ Քնքշության մի նուրբ բեկոր, Հմայքով, հույսով լեցուն Վառ տողեր, հուշի մեկ օր…

Այն, ինչ ցանել եմ, Հնձել եմ արդեն

Մեռնելուց առաջ Ողջ աշխարհն եմ իմ Մտքից հանելու։ Այն, ինչ ցանել եմ, Հնձել եմ արդեն, Էլ անմիտ հույսեր Չունեմ փայելու։

Այդ օրն էլ կգա

Այդ օրն էլ կգա, Սերը ծխի պես կցնդի օդում, Երազ չի մնա ոչ ոքի հոգում, Կարոտից մոխիր կմնա միայն, Այն կտարածվի սրտերում ունայն։ Հավատ չի լինի երդումին, խոսքին, Բոլոր սրտերին Տեր ու տիրական կլինի ոսկին…

Ես խռոված չեմ, թեև լացել եմ

Խամրել է կյանքը, սերը կորել է Խոր ջրերի մեջ, ձորի ծերպերում, Օգուտ չի տալիս լուռ մտորելը, Հիշելը անգամ թախիծ է բերում։ Քամին սառնաշունչ ու համընթաց է, Մերկ կանգնած ծառի ճյուղերն է շարժում, Ճերմակ հուշերս սառած ու թաց են Անձյուն ձմեռն է դրանք փայփայում։ Ես խռոված չեմ, թեև լացել եմ, Սրտիս զարկերը ուրիշ են, տարբեր, Ու [...]

Տերևները պար են բռնել Շուրջը ծառի

Տերևները պար են գալիս, Երբ քամին է փչում նազուկ, Ու անձրևն է հանդարտ լալիս, Եվ ամպերն են ցրտից հազում, Քամին նորից իր հեռուներն է Երազում…

Կարոտիս եզրով անցնող մի ճամփորդ

Դու կաս ու չկաս իմ անգույն կյանքում, Սրտիս ծոցում ես, երազիս ափին, Քեզ են որոնում մտքերս անքուն Ադամամութում կորսված ճամփին։ Այն մոլոր ճամփին ուր սերդ մարեց, Շուրթդ կարկամեց անունս տալիս, Քեզանից հետո արցունք վարարեց…. Հաճախ եմ հիշում մենության պահին։ Դու անգոյություն առեղծվածային, Կարոտիս եզրով անցնող մի ճամփորդ, Դու երազ, ցնորք, դու ոչ երկրային, Դու ինձ [...]

Հայոց մեծ ցավը աշխարհի խիղճն է

Նորից ու նորից հավիտյան ու հար Այգաբացները կդառնան գիշեր, Ու գիշերներից այն ծիրանավառ Կմնան միայն ծվատված հուշեր։ Օրը ծուլորեն կերթա մայրամուտ՝ Առանց հոգնելու, անհամար անգամ, Իմ ուղեղի մեջ անվերջ լուսումութ, Սին պատրանքներում երազներ անկամ։

Մշուշը թանձրացել է անտես

Մշուշը թանձրացել է անտես, Իջել, նստել է մայրացած հողին, Փռել է թևերն իր մահասարսուռ Ու պարուրել է երկնային ուղին։ Իջել է տամուկ ու թաց աչքերով, Վրա է բերել կոպերը իր սև, Եվ հզոր միտքը՝ վառ աստղեր մարող, Պատ ու արգելք է ամենուր հյուսել։ Ամենազորը կյանքն իր մեջ առել, Փակել է հոգին մեր լուսածածան, Նրա մտքերում՝ [...]

Չորս պատերն են ու լռություն

Չորս պատերն են ու լռություն. Եվ մենության կաթիլները առաստաղից Լուռ կախվել են սրի նման անագորույն։ Դամոկլյան սուր՝ Անհուն թախիծ. Ու տխրություն է խոստանում Օրն ամպամած, Աղմկում է լռությունը Ու կարկամում, Կուտակվում է գլխիս վերև՝ Առաստաղին, Թախիծ անհուն, անհուն թախիծ, Կամաց֊կամաց…

Վաղը կգա…

Վաղը կգա… Կառավոտվի դարձյալ օրը, Կհանդերձվի գարնանային Զմրուխտ ցողով, Ու թռչնակի մեղմ դայլայլին Կհետևի քնքուշ դողով Արեգակի լուսե շողը։

Երբ լույսը բացվի սիրուն ընդառաջ

Երբ լույսը բացվի սիրուն ընդառաջ, Եվ խենթ հպումից վայելքներ կաթեն, Ես կխոնարհվեմ շուրթերիդ կամաց, Որ երանության շղարշով պատեմ։ Եվ քո աչքերից տարփանքով խոնավ Կսրբեմ հետքը զարթնող զղջումի, Մի վստահությամբ, մեղմությամբ խոնարհ, Որ նույնիսկ ինքը՝ Վեներան չունի։ Եվ միայն հոգու փրկության համար Ցնորող կրքի ու խղճի միջև Սահման կդնեմ, որ հետո կամաց Երկուսն էլ սիրո ստվերին [...]

Գեթ անգամ դարձիր դու ինձ մոտ

Տխրություն է իջել ու մշուշ, Իմ հոգին պատել է խավար, Դու եկար երազում, իմ քնքուշ, Երբ չկա ետդարձի ոչ մի ճար։ Իմ ուրու հեռու֊հեռավոր, Ինձ համար դարձար հուշ֊երազ, Երբեմնի կարոտ իմ սովոր, Ինձ թովող երազ կմնաս։ Որ հիշեմ, քեզ հիշեմ ու թախծեմ, Տխրություն որ նստի իմ սրտին, Քեզ տենչամ, սակայն չտեսնեմ Երազեմ, կարոտեմ, իմ անգին։

Բոլոր դարերում խեղճին են խաչել

Ամեն սրտի մեջ վառոդ է լցված, Ու միացված է լարին ականը, Երբ բռնկվում են կայծերը հանկարծ, Պայթում է իսկույն սրտամկանը։ Էլ ինչի՞ համար կյանքս չափսոսամ, Երբ իմ խեղճ սրտի ամեն մի զարկը Չի թողնում, որ ես հավատամ, հուսամ, Թե կազնվանա իրավակարգը։ Ինչպե՞ս իմ սիրտը անքեն պահեմ ես, Երբ պաշտոնյան է տմարդի, քինոտ, Ամենուր ծուղակ, ցանցեր [...]

Միայն թե կյանքով քայլես դու սահուն

Բեռ ու պաշարս պատրաստեմ, կապեմ, Թաքուն հեռանամ, ոչ ոք չիմանա, Ցավ ու հոգսերիս ես մի կերպ խաբեմ, Որ ճանապարհին ինձ չմիանան։ Ու խարխափելով փնտրեմ մի ուղի, Մթությունը զգամ որպես այգաբաց, Ոտքերս քսեմ սրբազան հողին, Գնամ իմ ճամփով մութ ու անթափանց։

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net