<a href="https://www.w3.org/">

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպման ժամանակ որոշվել է փետրվարի 20-ից շատ ակտիվ գործողություններ իրականացնել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր լիդերները որոշում են կայացրել հենց այդ օրը մեծ հանրահավաք հրավիրել, որից հետո սկսելու են շատ ակտիվ բողոքի ակցիաներ իրականացնել, փակել տարբեր ճանապարհներ ու անհնազանդության ակցիաներ անել:

Ուշագրավն այն է, որ քաղաքական լիդերները ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին հասկացրել են, որ ՀՀԿ-ականները չպետք է այդ հավաքների ժամանակ բեմերից ելույթներ ունենան, քանի որ ՀՀԿ-ի վարկանիշը Հայաստանում շարունակում է շատ ցածր լինել, ինչի համար իրենք չպետք է կոչերով հանդես գան: Ըստ մեր տեղեկությունների, որոշված է, որ ՀՀԿ-ն կարող է բողոքի ակցիաներին ներկա գտնվել, մասնակից լինել, բայց ելույթներ չունենալ:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, քննարկվել է նաեւ ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցը ու կարելի է ասել Մանուկյանին «հասկացրել» են, որ ինքը եւս իր ելույթներով տապալել է իրենց շարժման հիմնական գաղափարը, ինչի համար որոշ ժամանակ ինքը եւս պետք է ելույթներ չունենա:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղթելյանը եւ Գագիկ Ծառուկյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման կրկին եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, եւ այդ առումով գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ դրանից հետո էլ ուժերն իրենց կարծիքներին են մնացել: Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը:

«Դաշնակցությունն» ու Ռոբերտ Քոչարյանն էլ միասնական պայքարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ այն մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայքարը, հանրահավաքները եւ ավելի ակտիվանալ: Միեւնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, եւ այնտեղ եւս հանդիպումներ պետք է անցկացվեին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան

споделяне на връзка

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.