Եկ հոգիս փախչենք աշխարհից հոռի,
կտրենք ու անցնենք դաշտ,այգի ու արտ,
տրվենք երկնքին պարզ ու անթերի,
մոռանանք օր,ժամանակ ու կյանք:

Եկ հոգիս խաչվենք արծվի թևերին,
թռչենք ու հասնենք բարձր սարերին,
տրվենք ճերմակին անմեղ ամպերի,
հետևում թողնենք ցավ,կարոտ ու լաց:

Եկ այսօր ըմպենք մեղքի գավաթից,
մոռանանք աղոթք,«Հայր մեր» ու Աստված,
եկ այսօր տրվենք սատանա բախտին,
էս ծուռ աշխարհի հերն էլ անիծած:

Եկ տրվենք ծովին՝խենթ ու խելագար,
մոռանանք պարտք,խոստում ու մեծ սեր,
շեղվենք ճամփեքից այս նեղ ու երկար
ու տրվենք կրքին մենք մի ողջ գիշեր:

Եկ այսօր հարբենք մոռանալու չափ,
փսխենք այս մաղձը
ու ազատվենք հիշողության
թունոտ նեկտարից:

Եկ այսօր ապրենք,
ապրենք ուղղակի,
եկ այսօր լինենք առանց դիմակի,
տրվենք երկնքին՝բախտը անիծենք,
պար գանք ու երգենք առանց ամոթի:

Եկ հոգիս փախչենք արգանդից այս պիղծ,
քանի չենք խաչվել մեր սիրո համար՝խենթ ու խելագար
փախչենք ու տրվենք ծովի ալիքին,
դառնաս դու Օվան,իսկ ես էլ Թամար…

Անի Հերունի Սաջյան