Հարգելի ընթերցողներ, Երևանում հրատարակվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի և Դավիթ Պետրոսյանի հեղինակած «ՀԱՅԱՍՏԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ» աշխատությունը։ Այդ աշխատությունը նախատեսված է բոլոր այն ընթերցողների համար, որոնք հետաքրքր­վում են հայ ժողովրդի ճակատագ­րում Ռու­սաս­տա­նի և արևմտ­յան տե­րութ­յուն­նե­րի խաղացած դերով։ Գրքում բերված փաստաթղթերից ընթերցողը կկարողանա ինքնուրույն գնահատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան տերությունների ունեցած դերը։ Միաժամանակ գոհունակությամբ նշում ենք, որ այդ հետաքրքիր աշխատությունը տպագրվել է «Մուսալեռ» տպագրատանը գրքի բովանդակությանն արժանի բարձր որակով։ Ուստի մեր հատուկ շնորհակալություն ենք հայտնում տպագրության գործում վաստակավոր ներդրում ունեցող, «Մուսալեռ» տպագրատան գլխավոր տնօրեն, մեծարգո Ռուբեն Հարությունյանին։

Երվանդ Խոսրոյան, 10 մարտի, 2024 թ.