ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԻՆՔՆԱԿՈՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այսպիսով, «հաց բերողը» մահացել է այս հինգշաբթի, մարտի 16-ին Երևանի ժամանակով 15-ին:

Այս մարդը, վտանգելով իր կյանքը, 2016թ. հուլիսի 26-ին սնունդ էր հասցրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ովքեր հարձակվել և հուլիսի 17-ից 31-ը գրավել էին Երևանի կենտրոնում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը:

Արթուր Սարգսյանը որոշել էր մնալ խմբի անդամների հետ մինչև նրանց՝ հուլիսի 31-ի հանձնվելը: Հենց այդ օրը ձերբակալվելով՝ նրան ևս մեղադրանք առաջադրվեց զինված խմբին օժանդակելու համար: Սակայն իր փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միջնորդություն ներկայացնելուց հետո, նա ազատ էր արձակվել 2016թ. դեկտեմբերի 30-ին: Դատարանը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում:
Սակայն 2017թ. փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին ձերբակալեցին երկու ամսով քննչական բաժին ներկայանալուց խուսափելու պատճառաբանությամբ: Կալանավորման օրվանից սկսած՝ նա հայտարարեց հացադուլ մինչև իր ազատ արձակվելը՝ մարտի 6-ը: Խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների (բացառությամբ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության) համախմբման, ինչպես նաև պատգամավորների պատվիրակության կողմից գրավի վճարման արդյունքում է, որ նրան ազատ արձակեցին:

Այս մահը ողբերգական եզրափակումն է գործողությունների, որոնք
իրագործվեցին թույլ եւ թեական, վիճարկելի մի գործադիր իշխանության կողմանից
որ վարում է երկիրը քմահաճույք որոշումներով, ոտնատակ անելով իր
քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք ամեն
օր ավելի են աղքատանում տնտեսապես, դառնում ավելի տկար
քաղաքականապես միջազգային ասպարեզում եւ մասշտաբներում:

«Սասնա ծռերի» գործողությունը, թեեւ գնում էր արդի Երեւանյան օրենքների դեմ, սակայն արտահայտությունն էր հայրենիքի ժողովրդի հուսահատության, եւ հուսալքվածության, հատկապես բանակային վեթերաններին, որոնք կռվել էին Ղարաբաղյան ճակատում  1990-ական թվականներին, ի փառս հայ ժողովրդի պատմական եւ այսօրյա իրավունքներին, հանուն դեմոկրատական ազատությունների եւ անկախության: Նրանք ցանկանում էին, որ իրենց ձայնը լսելի լինի բանակցությունների արդյունքում: Ժողովուրդը մեծ համակրանք տածեց այդ մարդկանց հանդեպ: Արթուրն էլ որոշեց իր համակրանքն արտահայտել խիզախության այդ քայլով: Մարդասիրական այդ քայլի հետևանքով Արթուրը ժողովրդի համար դարձավ խորհրդանիշ:

Հայաստանի Հանրապետության քաղաքական և դատական մարմիններն են նրա մահվան անմիջական պատասխանատուն: Ղարաբաղի պատերազմի մասնակցի առողջական ծանր վիճակը պետք է նրանց ստիպեր նախքան նրան կալանավորելը ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ: Բայց նրանք խախտեցին այս պահանջները:

Գլխավոր դատախազը և Արդարադատության նախարարը պետք է հրաժարական տան:

Վտանգի տակ է ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավորման որոշ անդամների, այլև մոտ 30 քաղբանտարկյալների առողջությունը, որոնք անհիմն ենթարկվել են երկարաժամկետ կալանավորման:

Արդյո՞ք համակարգը կշարունակի բանտ գցել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն իրենց ձայնը բարձրացնել այդ կազմակերպված ինքնասպանությանը վերջ տալու համար:

Սփյուռքի ներկայացուցչական ինքնակոչ կազմակերպություններն էլ Արթուրի մահվան ոչ անմիջական պատասխանատուն են, և պատճառն իրենց լռությունն է: Միակ պայքարը, որ պետք է մղվի, հետևյալն է՝ պաշտպանել և պահպանել հայ ազգի ամենաարժեքավոր կարողությունը՝ իր ազգային օջախը և իր բնակիչներին: Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան հնարավոր են միայն այդ պայմանի իրագործման դեպքում:

Եթե ինքնահռչակված այդ մարմինները դա չեն հասկանում, ապա պետք է լքեն քաղաքական դաշտը:

Հարկ չենք համարում խոսել մեր եկեղեցական բարձր պաշտոնյաների բարոյական և մարդասիրական կողմերի բացակայության մասին: Արթուր Սարգսյանին մահվանից փրկելու համար չլսվեց ո´չ Էջմիածնի, ո´չ Անթիլիասի ձայնը:

Այս տխուր և խորը հուզական օրով մենք՝ սույն հաղորդագրության տակ ստորագրողներս, խնդրում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կոչ անում ժողովրդին, որ չվաճառեն իրենց ձայնը գալիք ընտրությունների ժամանակ:

 

Փարիզ, 17 մարտի 2017

Ստորագրողներ՝

Եվրոպայում հայերի համագումար

Հայաստանում քաղբանտարկյալների օգնության կոմիտե

Հայկական վերածնունդ, Ֆրանսիա

Հայկական վերածնունդ, Բելգիա

Շարժում

Հարյուրների խումբ

Համագործակցություն, Հայաստան

Հայասա

Ազատ ձայն

Հայ Ակադեմիականների Միություն -1860 (Գերմանիա)

Nor Zartonk Yevroba (Turkia)

Policy Forum Armenia (Myatsal Nahangner)

Հայաստան Հասարակական Մշակութային Կենտրոն (Հունաստան)

Geopolitical club (Los Angeles, USA)

Hayduk Club (Los Angeles, USA)

Հայկական վերածնունդ, Գերմանիա