Համո Մոսկոֆյան, Պէյրութ, 5 Յունուար 2016

Անցեալ տարուայ վերջում, «Ազգ»ի և այլ զանգուածային լրատուութեան էջերում և մի քանի տասնեակ համացանցային կայքէջներում լոյս տեսած իմ յօդուածը, Իսպանիայում, Արթուր Վարդանեանի հետ լուսանկարով՝ բաւականին աղմուկ բարձրացրեց Սփիւռքում թէ Հայաստանում։

Որպէս երկարամեայ լրագրող ու քաղաքական գործիչ, այնուհետեւ, նպատակս էր մանրամասն, անաչառ կերպով ներկայացնել Մայր Հայրենիքի այս դժուարին օրերում տեղի ունեցած ահաւոր իրադարձութիւնը, միաժամանակ՝ պատասխանելու յանձախումբի ձերբակալութեան յաջորդ օրերում, Երեւանից թէ աշխարհի բազմաթիւ երկրներից, դիւանագէտների թէ լրագրողների կողմից ինձ ուղղուած հարցերին՝ «Հայոց Վահան»ի, Արթուր Վարդանեանի «մութ» անձնաւորութեան, յանցախմբի իսկական նպատակների և Ազգային Անվտանգութեան Ծառայութեան (Ա.Ա.Ծ.) կողմից ներկայացուած փաստերի և հաղորդագրութիւնների ճշմարտացիութեան մասին։

Յօդուածի տպագրութիւնից մի քանի օր յետոյ, Անահիտ Վարդանեան Facebook-ով ամենակեղտոտ հայհոյանքներով  «համեմած» ինձ էր ուղարկել Տիգրան Խզմալեանի յօդուածը ամբաստանելով ինձ «Ռուսամոլութեամբ»: Ըստ երեւոյթի արուամոլների «նորանշանակ» դեսպանն ու խօսնակն էր դարձել Տիգրան Խզմալեանը, ում ես յարգում էի արուեստի իր մեծ տաղանդին համար։

Վերջինս՝ 2011 թ.ի, Երեւանում կրօնափոխ հայերի մասին ինձ համար դասախօսութիւն կազմակերպել էր «Սարդարապատ»ի գրասենեակում, որին ներկայ էր եղել մտաւորական ընտրանին՝ Հայաստանից և Սփիւռքից, և նոյնիսկ Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան ներկայացուցիչը։

Նա երեւի մոռացել էր որ 2007-2008 թ.թ. Լոս Անջելեսի Հոբարտ (Hobart) պողոտայում կամ այլ վայրերում կազմակերպվուած ցոյցերի ժամանակ՝ հազարաւոր զայրացած ամերիկահայերի առաջ, պահանջել էի Ժիրայր Սեֆիլեանի և այլ քաղաքական բանտարկեալների ազատ արձակումը, նրանց նուիրելով մի քանի տասնեակ հեռուստատեսային հաղորդումներ AMGA-ի (Armenian Media Group Of America) արբանեակային ալիքով, որը դիտում էին բազմահազար ունկնդիրներ՝ Հիւսիսային Ամերիկայում, Մեխիկոյում, Հավայան կղզիներում։

Տիգրան Խզմալեանը այժմ ինձ «ամբաստանում» է նաեւ «Պուծինամոլությամբ». (Վլատիմիր Պուտինի անունը չի կարողանում ճի՞շդ գրել, թէ՞…): Այսօր, Ռուսաստանի 3 միլիոն հայերի նախագահի անունով են երդւում Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և համայն Արեւելքի միլիոնաւոր քրիստոնեաները։ Պէտք է ասեմ, որ շա՜տ շնորհակալ եմ երբեմնի սիրելի ընկերոջս՝ ինձ շնորհած այս բարենիշերի համար…։ Այո՛, ռուսամոլ են եղել նաեւ իմ պապերը, Մոսկոֆեանները, որոնք որպէս ռուսական բանակի սպաներ՝ 1862 և 1895 թ.թ.ի, Կիլիկիայի Արծուեբոյն Զէյթունի հերոսական ապստամբութիւններին օգնելու ընդդէմ Օսմանեան բռնատիրութեան և պատուավոր զինադադարներ պարտադրելու Սուլթանին՝ Հալեբի ռուսական հիւպատոսութեան միջոցով։

Այո՛, ռուսամոլներ են եղել նաեւ Իսրայէլ Օրին, որն նոյնիսկ Կրեմլի Ձարի լիազօր դեսպան, մահացաւ թունաւորուած Արեւմուտքի և պարսկական Շահի գործակալների կողմից՝ Հայաստանի ազատագրութեան ճանապարհին։ Ռուսամոլ էր նաեւ հնդկահայ Յովսէփ Էմինը (նրա շիրմաքարը համբուրելու պատիւն եմ ունեցել Կալկաթայի Սուրբ  Նազարէթ եկեղեցւոյ բակում…)։ Ռուսամոլներ էին Դաւիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը (որպէս ռեժիսոր, մի անգամ էլ նայիր «Յուսոյ Աստղը» և կարդա՛ Սերօ Խանզադեանի «Մխիթար Սպարապետ»ը նորից)։ Ռուսամոլներ էին Զօրավար Անդրանիկն ու Աւան Իւզբաշին, Յովհաննէս Բաղրամեանն ու ծովակալ Յովհաննէս Իսակովը, Արտեմ և Անաստաս Միկոյանները, Արամ Խաչատուրեանը, հայ ժողովրդի արդի պատմութեան «Ոսկեդար» Խորհրդային Հայաստանը, ուր քո նմանները բարձրագոյն ուսում ստացան:

Իսկ այսօր՝ 1826 թ.ին ռուսական բանակի կողմից ազատագրուած Արեւելեան Հայաստանի (այժմ Հայաստանի Գ. Հանրապետութիւն) հողի վրայ կանգնած, հրաւիրում ես Ադրբեջանին, Թուրքիային, Արեւմուտքի ԴԱԵՇի, Ալ-Նուսրայի, Ալ-Քայիտայի, ոճրագործ Էրդողանների, Էլ-Բաղդադիների ու սատկեցուած Ալուշների «թիկունք» ու պաշտպան ղեկավարներին Հայաստանը փրկե՜լ «բռնատիրութիւնից»։ Այսինքն՝ ստեղծել ինչպէս Իրաքում, Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում՝ «Դեմոկրատական Հայաստան», Իսլամական Պետութեան որդեգիր հայր՝ Սենատոր Ջոն ՄըկԿեյնի նման մարդասպանների խորհուրդով՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը տանելով դեպի վերջնական կործանում և բնաջնջում։

Ձեզ ո՞վ է իրաւունք և պաշտոն տուել խօսելու Սփիւռքի թէ Հայաստանի ժողովրդի անունով։ Մենք ձեր նմաններին շա՜տ լաւ հետեւում ենք և վստա՛հ եղէք որ մեր երկրագնդում ապրող ո՛չ մէկ գաղափարակից թոյլ չի տալու ձեր նման արկածախնդիրներին՝ կործանել Հայաստանը։

www.keghart.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert