Մարդը մեռնում է ա՛յն ժամանակ ,երբ մոռացվում է նրա հիշատակը: Վարդան Սալախյանն ու նրա պայքարի ընկերները (1) չեն մահացել, քանզի այսօր էլ ապրում են մեր հիշողության մեջ: Նրանց հիշելիս, մարդ համակվում է չկատարած պարտականության զգացումով: Ե՞րբ պեպք է գրվի Իրանի անկախության, ժողովրդավարության ու շահի բռնակալ ռեժիմի դեմ պայքարում իրենց կյանքը նվիրաբերած հայ մարտիկների մասին, որպեսզի վառ մնա նրանց գործի ու կյանքի լուսավոր հիշատակը …
Անթույլատրելիորեն ուշացանք: Տասնամյակները աննշմար սահեցին, ժամանակակիցները հեռացան, հիշողությունները խամրեցին, իսկ փաստաթղթերը միշտ էլ սակավ են եղել: Թող այս գրությունը կոչ ու դիմում լինի :Բոլոր նրանք, ովքեր ունեն գրություններ, հիշողություններ իրանահայ քաղաքական նահատակների մասին, թող ուղարկեն (2) հասցեին:
Սառը պատերազմն էլ մեծ թվով զոհեր խլեց մարդկությունից: Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) կայսերապաշտական ու ռազմա- քաղաքական «սահմանը» սառը պատերազմի թեժ տարիներին ձգվում էր մինչև Արաքս գետը՝ Իրանի հյուսիսը: Իրանի բռնակալ շահին ու նրա թագավորությանը պաշտպանում էր ԱՄՆ- ը, իսկ շահն էլ իր հերթին պաշտպանում էր ամերիկյան իմպերիալիզմի « պետական ու ազգային շահերը» տարածաշրջանում:
Իրանի ժողովուրդները կրկնակի ծանր պայքար էին մղում, թե՛ արտաքին գաղութատիրական ուժերի, և թե՛ ներքին շահական ֆեոդալական, հակաժողովրդական ռեժիմի դեմ: Այս պայքարի առաջին շարքերում էին գտնվում ձախ ժողովրդական, լիբերալ ազգային և նաև մի շարք կրոնական կազմակերպություններ: Հակաիմպերիալիստական ու հակաշահական այս բուռն պայքարի տարիներին տասնյակ հազարավոր իրանցիներ դաժան կտտանքների ենթարկվեցին շահի զնդաններում, գնդակահարվեցին առանց դատ ու դատաստանի: Բռնությունը մոլեգնում էր, հարյուր- հազարավոր հայրենասեր մարդիկ ստիպված լքեցին իրենց երկիրը և դարձան վտարանդի աշխարհով մեկ…
Իրանում ապրող հայության առաջադիմական- հայրենասիրական հատվածի ներկայացուցիչները, հիմնականում ձախ ժողովրդական, Թուդեհ կուսակցության շարքերում հերոսական պայքար մղեցին իմպերիալիզմի ու շահական բռնապետության դեմ, հանուն Իրանի ժողովուրդների ազատության, անկախության ու աշխատավոր դասակարգի իրավունքների:
Վարդան Սալախյանը և նրա պայքարի հայազգի ընկերները, Իրանի ազատության ու հակաշահական պայքարի պատմության պայծառ դեմքերից են: Վարդան Սալախյանը այդ ժողովրդական մեծ պայքարի աննկուն առասպելական հերոսը դարձավ: Շահի զնդանում անմարդկային ֆիզիկական չարչարանքների դեմ նրա ցուցաբերած անկոտրում դիմադրությունն ու հանրահայտ «ՈՉ» -ը ընդեմ ռեժիմի, հազարավոր իրանցիների պայքարի նշանաբանն էր: Վարդան Սալախյանի հերոսական դիմադրության ու նրա պայքարի անսահման նվիրվածությունը, Իրանի մեծ բանաստեղծ Ահմադե Շամլուն ներկայացրել է իր «Վարդանը չխոսեց» հրաշալի ստեղծագործությամբ: Իրանում ապրող հայության ազատատենչ զավակներից մեկի՝ Վարդան Սալախյանի ու նրա հայազգի անզուգական ընկերների հիշատակը ու պայքարի պատմության հավերժացումը մեր՝ ապրողներիս, խղճի պարտականությունն է:
(1) Վարդան Սալախյանը, Գալուստ (Կոլյա) Զախարյանը և Արսեն Ավանիսյանը 1953-1954 թթ. Սպանվեցին ու գնդակահարվեցին շահի ռեժիմի կողմից: Իսկ ամերիկյան իմպերիալիզմի նպաստներով շահին հովանավորող դաշնակցական գործակալները տեռորի ենթարկեցին Ջահանգիր Բաղդանյանին, Արամայիս Արզումանյանին, Մայիս Սարգսյանին ու Սամվել Հովհաննիսյանին:
Արամայիս Միրզախանյան, Շվեդիա, հունիս 2011
(2) contact@norkhosq.net
«Վարդանը չխոսեց»
Ահմադե Շամլու
Վարդան Սալախյանի հիշատակին:
Թարգմանություն՝ Արամ
«Վարդանը չխոսեց»
Ահմադե Շամլու
Վարդան Սալախյանի հիշատակին:
Թարգմանություն՝ Արամ
«- Վարդա՛ն, գարունը ժպտաց ու ալվան հագավ:
Պատուհանի տակ ծաղկել է ծեր եղրևանին:
Մի երկմտիր!
Թո՛ղ մենամարտդ այս չարագույժ մահվան հետ !
Ապրելը թանկ է կորուստից, հատկապես այս գարնանը…»
Վարդանը չխոսեց:
Հպարտ,
այրող զայրույթը սրտում խեղդեց ու գնաց…
«-Վարդա՛ն, խոսիր!
Լռության թռչունը
բնում մահագուշակ թուխս է նստել »
Վարդանը չխոսեց:
Արևի նման
Հառնեց խավարից ,արնաներկվեց ու գնաց…
Վարդանը չխոսեց:
Վարդանը աստղ էր,
մթության մեջ մի պահ ցոլաց, ու գնաց…
Վարդանը չխոսեց:
Վարդանը մանուշակ էր.
ծաղկեց և
ավետեց. « Ձմեռը կոտրվեց!», ու ՝
գնաց…
Այստեղ կարող եք կարդալ Վարդանին նվիրված բանաստեղծութան բնօրինակը պարսկերեն լեզվով և լսել այն բանաստեղծի՝ Ահմադե Շամլուի ձայնով:
Բանաստեղծությունը երգի է վերածվել, որը կատարում է հայտնի երգիչ՝
احمد شاملو (صدای شاعر) مرگ وارتان [نازلی]
———————————————————————
Comment:
Սիրելի Արամայիս,
Եթէ Ֆրանսան Միսաք Մանուշեանը տուաւ, Իրանն էլ տուած է Վարդան Սալախեանը։
Պարսիկ բանաստեղծին գրածը հրաշալի էր։
Պիտի տպեմ ու տարածեմ։
Շնորհակալ եմ նաեւ այս կապը պահպանելուդ համար։ Զիս կողքիդ նկատէ։
Լավ եղիր,
Թ.Թորանեան
وارطان بنفشه بود
گل داد و مژده داد زمستان شکست و رفت
وارطان ساخانیان و همه شهدای ارامنه ایران که سرافراز رفتند
یادشان گرامی