F-35 մարտական արտադրության նախագիծ Lockheed Martin -ում
վերջին 20 տարիների ընթացքում եւ նյու Յորքում 2001 թ. սեպտեմբերի 11-ի համաշխարհային առեւտրի աշտարակների վրա հարձակումներից հետո, ռազմական ընկերություններն ու կապալառուները վաստակել են մոտ 7,36 տրիլիոն դոլար:
Ինչպես շատ այլ մարդկային ողբերգությունները, այնպես էլ 2001 թ. սեպտեմբերի 11–ին տեղի ունեցածը զենք արդադրող ընկերությունների համար շահույթաբեր լուր էր, հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։ 9/11-ի դեպքը վերջին 20 տարվա ընթացքում սպառազինության ընկերությունների համար ապահովել է 7,35 տրիլիոն դոլարի եկամուտ, որի մեծ մասը վճարել է Պենտագոնը, հայտնում է defens news-ը:
Անցել են այն օրերը, երբ պաշտպանական բյուջեների մեծ մասը ծախսվել է անմիջապես զինծառայողների վրա: 9/11-ից սկսած պատերազմները տեղի են ունենում շատ թանկ զենքերով, որոնք հսկայական շահույթ են բերում մասնավոր ընկերություններին:
Երբ 9/11-ի իրադարձություններից հետո սեպտեմբերի 17-ին Նյու Յորքի ֆոնդային բորսան կրկին բացվեց, երբ համաշխարհային առեւտրի երկվորյակ աշտարակների մոխիրը ողողել էր արժեթղթերի շուկան: S&P-ի արժեթղթերը համեմատ սեպտեմբերի 10-ի՝ նվազել էին 5%-ով, իսկ արժեթղթերը շարունակում էին անկում ապրել հաջորդ օրերի ընթացքում: Սակայն, միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի ամենամեծ կապալառու Լockheed Martin ռազմաարդյունաբերական ընկերության բաժնետոմսերը այլ տենդենց ստացան: Ընկերության բաժնետոմսերը սեպտեմբերի 17-ին աճել են 17%-ով եւ կազմելով 43,95 դոլար մեկ բաժնետոմսը: Այսօր, 20 տարի անց, Lockheed Martin-ի յուրաքանչյուր բաժնետոմսը վաճառվում է 349 դոլարով:
Մյուս կողմից, 2000 թվականին, Lockheed Martin-ի եկամուտը ռազմական տեխնիկայի ոլորտից կազմել է 18 միլիարդ դոլար, որը կազմում էր ընկերության ընդհանուր եկամտի 71%-ը, սակայն 2020 թվականին ընկերության ռազմական եկամուտը հասել է 63 մլրդ դոլարի, որը կազմում է ընկերության ընդհանուր եկամտի 96%-ը:
Միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի ռազմական պաշտպանության բյուջեի վերլուծաբան Թադ Հարիսոնը ասում է, որ սպառազինությունների ընկերությունների եկամուտների աճը դեռ այդքան շուտ չի ավարտվի: Այն, ինչ տեսնում եք զինարտադրության հետազոտության, զարգացման և մատակարարման ֆինանսավորումն է:
«ԱՄՆ-ի զինուժի ծախսերի չափը իրականում այնքան է, որքան 9/11-ից առաջ էր, սակայն ԱՄՆ-ի զինուժը դեռեւս ունի արդիականացման կարիք, ինչը նշանակում է, որ ավելի շատ գումար կուղորդվի զինարդյունաբերական ընկերությունների գրպանը»,- հավելել է նա:
Աֆղանստանի պատերազմն ու օկուպացիան ավարտվեցին «9/11»-ի 20-րդ տարելիցից ընդամենը մեկ ամիս առաջ, ինչը ԱՄՆ-ի համար ավելի քան 2,3 տրիլիոն դոլար արժեցավ։ Այս ցուցանիշը չի ներառում պատերազմի համար ստացած վարկերի կես տրիլիոն դոլարի տոկոսը և 233 մլրդ դոլար Աֆղանստանում շուրջ 21 հազար վիրավոր զինծառայողների խնամքի համար ծախսված գումարները։
Այս պատերազմում զոհվել է 2325 ամերիկյան եւ 1144 ԱՄՆ-ի դաշնակից երկրների զինծառայող: Բացի այդ, պետք է ավելացվեն, որ զոհվել են 85000 ընդդիմադիր զինյալներ եւ 70 000 Աֆղանստանի խաղաղ բնակիչներ։
Միացյալ նահանգները արագ հեռացրեց թալիբանին իշխանությունից, իսկ Բին Լադենը ի վերջո սպանվեց 2011թ.-ին պակիստանում՝ ԱՄՆ-ի ռազմածովային հատուկ ուժերի կողմից, սակայն այդ ժամանակ միացյալ նահանգները նպատակ էին դրել՝ Աֆղանստանում զբաղվել «ազգաշինությամբ»։ Աֆղանստանը որպես ժողովրդավարական երկիր վերակառուցելու ջանքերը ձախողվեցին, եւ Աֆղանստանի ազգային բանակը փլուզվեց նախքան Թալիբանի առաջխաղացումը այս ամռանը։ ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող կառավարությունը փախավ, երբ Թալիբանը մոտեցավ Քաբուլին։
Սա նշանակում է, որ 20 տարի տեւած պատերազմից եւ ԱՄՆ-ի չորս նախագահներից հետո Աֆղանստանը կրկին հայտնվել է Թալիբանի վերահսկողության տակ։ Ըստ զեկույցի՝ Աֆղանստանի սահմաններում Ալ-Ղաիդայի ակտիվության մասին տեղեկություններ են հրապարակվել։
2001թ. սեպտեմբերի 11-ի կեսօրին Բուշի ադմինիստրացիան պատրվակ էր փնտրում, որպեսզի արդարացներ Սադամ Հուսեյնի դեմ իր ծրագրած հարձակումները։ նրա պաշտպանության նախարար Դդոնալդ Ռամսֆելդը հորդորեց իր օգնականներին հավաքել բոլոր կապ ունեցող եւ չունեցող տեղեկություններ, որոնք բավարար կլինեին Սադամ Հուսեյնին և միաժամանակ նաև Օսամա Բին Լադենին հարվածելու համար:
Զեկույցի համաձայն՝ միացյալ նահանգները 2003 թվականի մարտին «Շոկ և խուճապ» ստեղծելու ռմբակոծության արշավ ձեռնարկեց՝ նախքան բլիցկրիգի առաջխաղացումը: Սկզբնական ռազմական գործողությունը հաջողություն ունեցավ, եւ Բուշը, հարձակումից երկու ամիս չանցած հայտարարեց, որ «առաքելությունն ավարտված է»: Այնուամենայնիվ, հարձակումը տեղի տվեց երկարատև ապստամբության և ուժային վակուումի, ինչը հանգեցրեց ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ի հայտ գալուն։
ԱՄՆ-ն իր զինուժը քչացրել է Իրաքում։ Մինչ օրս այդ պատերազմը Միացյալ Նահանգների համար արժեցել է մոտ 1,2 տրիլիոն դոլար: Զոհվել է ավելի քան 4500 ամերիկյան զինվորական, վիրավորվել է ավելի քան 32 հազարը զինվորական։ Զոհվել են նաեւ ավելի քան 200 հազար իրաքցի խաղաղ բնակիչներ, իսկ երկրի տնտեսությունն ու ենթակառուցվածքները ոչնչացվել են տարիների շարունակ պատերազմի հետեւանքով: Սադամ Հուսեյնը ոչ մի կապ չուներ «9/11»-ի հարձակումների հետ եւ չուներ զանգվածային ոչնչացման զենքեր, ինչպես սկզբում պնդում էին միացյալ նահանգները եւ նրա դաշնակիցները:
Երբ Կոնգրեսը թույլ տվեց Բուշին հետապնդել Ուսամա Բին Լադենին, արտոնեց նաև առանց սահմանափակումների ռազմական ուժ կիրառել ահաբեկիչների դեմ (AUMF), ինչը թույլ տվեց նախագահին անհրաժեշտ և համապատասխան ուժ կիրառել բոլորի դեմ, ովքեր կասկածվում էին սեպտեմբերի 11 -ի հարձակումների մեջ:
Այդ ժամանակից ի վեր թույլտվությունը ամեն տարի նորոգվում է եւ օգտագործվում է Աֆղանստանում, Ջիբութիում, Էրիթրեյում, Եթովպիայում, Վվրաստանում, Իրաքում, Քենիայում, Լիբիայում, Ֆիլիպիններում, Սոմալիում, Սիրիայում եւ Եմենում ռազմական գործողությունները արդարացնելու համար այն դեպքում, երբ այդ գործողություններից եւ ոչ մեկը միանշանակորեն չէր բխում միացյալ նահանգների ազգային անվտանգության շահերից։
«9/11»-ի հարձակումները հանգեցրեց ԱՄՆ-ում Ներքին Անվտանգության նախարարության ստեղծմանը: Սա 1947 թվականին Պաշտպանության նախարարության ստեղծումից ի վեր՝ ԱՄՆ կառավարության ամենանշանակալի վերակազմավորումն էր:
2002թ. «հայրենասիրական» օրենքի ընդունումը կտրուկ մեծացրեց ամերիկայի իրավապահ մարմինների իշխանությունը՝ ամերիկացիներին անօրինական կերպով հսկելու, ներգաղթյալներին առանց դատավարության անժամկետ կալանքի տակ վերցնելու, փոփոխության ենթարկեց օտարերկրյա հետախուզական օրենքը եւ լիազորեց լրտեսել ամերիկացիներին, ինչպես օտարերկրյա գործակալների, ինչպես FBI լրտեսեց Թրամփին 2016 թվականին։
Մինչ CIA-ն առեւանգում եւ տանջում էր ահաբեկիչներին ամբողջ աշխարհում, FBI-ը համարձակորեն հետապնդում էր միացյալ նահանգներում կասկածյալներին։ Շատ դեպքերում FBI-ը շինծու գործողությամբ ձերբակալել է կասկածյալների, որոնք երբեք ահաբեկչական գործողություններ չեն կատարել։
Թարգմանությունը պարսկերենից՝ Երվանդ Խոսրովյանի
աղբյուրը՝ Radio Mehregan