Արևքից է արևը ծագում, Արևմուտքում՝ մայր է մտնում: Արևմուտքը մայր է մտնում, արևելքում սպասիր լույսի:

ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի 300 ամյա իմպերիան մոտենում է ավարտին: Այն ամենն ինչ Արևմուտքը, հատկապես Անգլիան և ԱՄՆ-ն Արևելքից ու Աֆրիկայից հափշտակել էին, հարստացրել իրենց մայրցամաքը, այսօր ստիպված են դա վերադարձնել իսկական տիրոջը: Տնտեսական կենտրոնը Արևմուտքից տեղափոխվել է Արևելք: Այսօր վերջնական խոսքը Արևելքն է ասում, Արևմուտքը ոչ մի դրական ազդեցություն չունի զարգացող և թալանված երկրների զարգացման գործում, այլ միայն անհույս փորձում է այդ ընթացքը դանդաղեցնել՝ ստեղծելով երկրգնդի տարբեր հատվածներում թեժ կետեր:

Աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում Հայաստանը Պազլի մի փոքրիկ մասնիկն է: Եթե ինքը իր տեղը չկարողանա գտնել, ապա իր տեղը կորոշեն այդ նոր պազլը հավաքող խաղացողները: Հայաստանը Իրանը չէ, որ կարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել, Հայաստանը իր աշխարհագրական և ժողովրդագրական առումով ի զորու չէ աշխարհի գերտերությունների հետ հավասար հարաբերություններ ունենալ: Պարզապես թույլ չեն տա դա: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանին վերբերող խնդիրները Թեհրանուի, Ռուսաստաանի, Չինաստանի և Հնդկաստանի համար անվտանգության խնդիր,: Իրան-Չինաստան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունը այլ բանի մասին է խոսում, իսկ ԱՄՆ-ն իր արբանյակներով մի այլ բանի մասին: Եթե ի վիճակի չես ինքդ հասկանալ և գիտակցել, թե ձևավորվողող ո՞ր բեվեռի պազլի մասնիկն ես, ո՞ր բեվեռին միանալու դեպքում կպաշտպանվի քո շահը, ապա քեզ պարզապես կվերցնեն ու իրենք կտեղավորեն, այն հատվածում, որով կլրացվի այդ պազլի վերջնական պատկերը: Ուշ կողմնորոշման պատճառով միշտ էլ տուժողը դու ես լինելու:

Իրանի իշխանությունները տարիներ շարունակ բաց թողեցին հարաբերությունները Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Ծոցի երկրների հետ՝ սպասելով ԱՄՆ բարեհաճությանը, ցանկանում էին ամեն ինչից հրաժարվել, միայն թե Արևմուտքի հետ հարաբերություն ունենալ: Արհամարեցին Չինաստանին, Ռուսաստանին, երկրի տնտեսությունը քայքայեցին իրենց նեոլիբերալ քաղաքականությամբ: 2021 թվականի հունիսին ընտրված Նախագահ Ռայիսին և իր կառավարությունը սկսեց բաց թողնված հնարավորությունները կարգավորել, հարաբերությունների բարելավել Չինաստանի հետ, ինչի շնորհիվ, չնայած ԱՄՆ խիստ պատժամիջոցների, կարողացան ավելի շատ նավթ վաճառել, քան նախկին իշխանությունները, որոնք փորձում էին սիրաշահել Արևմուտքին: Ռուսաստանի հետ տասնյակ միլիարդ դոլարների արժողությամբ տնտեսական պայմանագրեր կնքեցին և այլն: Իրանը գտավ իր ճիշտ տեղը ու հասկացավ նոր աշխարհակարգում իր դերի կարևորությունը:

Դաշնակից չեն լինի քեզ հետ, քանի դեռ դու ճիշտ չես կողմնորոշվել և չգիտես, թե ո՞ր բեվեռի հետ է քո շահը համընկնումը: Քանի որ երկրների շահերը փոխկապակցված են, որպես փոքրիկ և թույլ պետություն անհեռատես քաղաքականությամբ կարող ես պատճառ դառնալ մեծ տերությունների շահերի խաթարմանը: Այդ դեպքում կպատժվես խստագույնս՝ մեծ տերությունների շահերի բախման կիզակետում: Ինչպես պատժվեցին Վրաստանի, Հայաստանի, Ուկրայինաի… ժողովուրդները:

Ինչո՞ւ հայաստանյան քաղաքական էլիտան չի խոսում այն մասին, թե ինչ նպատակ ունեին վերջին շրջանում ԱՄՆ-ի մանր ու խոշոր պաշտոնյաները այցելելով Հայաստան և Ադրբեջան: Ինչո՞ւ չեն խոսում այն մասին, թե ԱՄՆ դեսպանը ի՞նչ նպատակով էր անընդհատ այցելում Սյունիքի մարզ: Ինչո՞ւ չեն խոսում այն մասին, թե ԱՄՆ ԿՀՎ-ի պետի Հայաստան և Ադրբեջան այցելելու ինչ անհրաժեշտություն կար, այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղարը հաճախակի հեռախոսազրույց է ունենում ՀՀ Վարչապետի հետ, պետքարտուղարի տեղակալները այցելում են Հայաստան, Եվրոպայի և Եվրաասիական հարցերով ԱՄՆ ներկայացուցիչն է այցելում և հեռախոսազրույց ունենում ԱԳՆ-ի հետ: Արդյո՞ք այդ պաշտոնյաների հանդիպումներն ու Հայաստանում աշխարհի երկրորդ ամենամեծ դեսպանության դեսպանի անընդհատ ելույթներն ու շփումները ՀՀ պաշտոնյաների հետ բավարար չէ՞ր, որ պետք է ԿՀՎ պետը անձամբ ներկա լիներ՝ Հարավային կովկասում նոր արկածախնդություն սկսելու գործը կազմակերպել: Հայաստանում կա՞ մեկը, որ առանց ռուսատյացության, առանց որևէ նախապաշարումի, իրատեսական հողի վրա կվերլուծի այս իրողություններն ու համոզիչ պատասխան կտա ժողովրդին: Այդ ո՞վ է հայաստանյան քաղաքագետներին ու վերլուծաբաններին ասել, թե Ռուսաստանն ինք իր ձեռքով ուզում իրեն խեղտել՝ իր սահմանը Իրանի հետ վերացնել: Այո հենց իր սահմանը, ոչ թե Հայաստանինը: Այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստան-Իրան հարաբերությունները հասանում են ռազմավարական բարձր մակարդակի: Ո՞վ է ասել, որ Ռուսաստանն է հրահրում Արցախի դեպ պատերազմը, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը Ուկրաինայից չազատված, իր համար կովկասում խնդիր ստեղծի: Այո, Ադրբեջանն այնքան կարևոր է Ռուսաստանի համար, ինչքան Հայաստանը՝ Իրանի հետ կապ ունենալու առումով, և այդ հարաբերությունները կմնան այնքան ժամանակ հավասար, քանի դեռ Ադրբեջանը նորմալ կհամագործակցի թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի հետ: Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի համար կարևոր է այնքանով, ինչքանով, որ այդ երկրները կփորձեն իրենց շահը համադրել Ռուսաստանի հետ: Կպատժվի այն երկիրը, որը կփորձի Ռուսաստանի գլխից թռչելով՝ նրա հակառակորդի հետ հակառուսական գործարքի մեջ մտնել ու վնասել նրա ազգային շահերը:

Հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ ԱԳ նախարարը հաճախակի հանդիպում է ունենում Արևմտյան բոլոր երկրների իր գործընկերների, տարբեր պաշտոնյաների հետ, նրանք են այցելում Հայաստան…, սակայն գեթ մի անգամ հանդիպում չի ունենում Չինաստանի իր գործընկերոջ հետ:

Լուսանկարը՝ 1884 մինչև 1914 գերմանացիների իշխանությունը Թոգոյում, Աֆրիկա

Երվանդ Խոսրովյան, 5 օգոստոսի, 2022 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert