Նվիրում եմ անմոռաց

Ստեփան Շահումյանի

անմահ հիշատակին

Վ. Տ.

Սիրտըդ, որպես վառ ատրուշան պահիր վառ,

Սիրտըդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ:

 

Սիրտըդ խանդոտ, հրաբորբոք, պահիր վառ,

Խինդդ տենդոտ, սերըդ վահան, պահիր վառ:

 

Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ,

Որպես դրոշ արնանըման, պահիր վառ:

 

Հեռվում անտուն, եղիր խնդուն, պահիր վառ,

Սիրտըդ բորբոք – վարդըդ վառման պահիր վառ:

 

Որպես խարույկ ելնող վկա, պահիր վառ,

Արևի պես սիրտըդ վառման պահիր վառ…

(1919)

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert