Video zu "ԲՈՀ-ի նախագահը վերադարձրել է շատ պաշտոնյաների որդիների գիտական աշխատանքները"Մեր զրուցակիցն է Հայաստանի ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

Տիկին Արզումանյան, 2000 թվականից Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նկատմամբ կա անվստահություն: Ի՞նչ եք անում դա փոխելու և նախկին իմիջը վերականգնելու համար:

Ես չէի ուզենա գնահատել ինձնից առաջ եղած նախագահներին: Ընդհանրապես օդում կա անվստահություն, որովհետև մեր չափանիշներն ու արժեհամակարգն է փոխվել, որի համապատկերում նման անվստահությունը բնական է: Իհարկե ԲՈՀ-ը շատ բացթողումներ են եղել. եթե տարեկան թեզ է պաշտպանում 500 մարդ, դա ԲՈՀ-ի բացթողումն է. երևի պետք էր պահել բարձր չափանիշներ, որ այդքան չկարողանային պաշտպանել: Այս տարի մի փոքր պակասել են, ես իմ կողմից փորձում եմ խիստ վերաբերվել:

ԲՈՀ-ի համակարգում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է գիտական մասնագիտական խորհուրդների վրա: Դրանք այն օղակներն են, որտեղ մտնում է գիտական աշխատանքը, գնահատվում ու գալիս ԲՈՀ: Ես ծրագիր եմ դրել, որ պետք է այնպես անել, որ ԲՈՀ-ն այլևս ոչ մի աշխատանք չվերադարձնի: Այսինքն մասնագիտական խորհուրդն այնքան մեծ պատասխանատվություն պետք է ունենա, որ վերջին խոսքն իրենը լինի: Իսկ իմ ղեկավարած 1,5 տարվա ընթացքում 124 ախատանք վերադարձվել է, ինչը նորմալ չի:

Վերջին շրջանում պաշտոնյաների մոտ գիտական աստիճան ստանալու միտում կա, ինչը նրանց շատ հեշտությամբ է տրվում: Ես նկատի ունեմ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աբրահամյանի որդուն, որը 2 տեղ է պաշտպանել: Դուք այստեղ վտանգներ ու ռիսկեր չեք տեսնո՞ւմ:

Ես բոլոր աշխատանքները տալիս եմ փորձաքննության: Եթե հիմա ասեմ, թե ինչ եմ անում, կստացվի ինքագովեստով եմ զբաղվում: Շատ պաշտոնյաների որդիների գործեր հետ եմ տվել: Ձեր նշած պաշտոնյաների դեպքում աշխատանքները լավն էին, երկուսն էլ ստուգել եմ, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում:

Իսկ պարզե՞լ եք, թե որքանով են իրենք գրել այդ աշխատանքները: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ որևէ գիտնականի պատվիրում են իրենց համար գիտական աշխատանք գրել:

ԲՈՀ-ի աշխատանքում դա ամենադժվար կետն է: Իհարկե կա նման բան, որ գրել են տալիս աշխատանքը և եթե բարեխիղճ են գրում, ԲՈՀ-ը ոչինչ անել չի կարող: Դրա համար եմ ասում, որ մասնագիտական խորհուրդների պատասխանատվությունը պիտի մեծանա, որովհետև բավական է երեք հարց տալ ամբիոնի մոտ կանգնած մարդուն, և արդեն պարզ կլինի, որ ինքը չի գրել: Երբ աշխատանքը հասնում է մեզ, մենք արդեն գիտենք, թ ով է այն գրել, բայց եթե աշխատանքը լավն է, դու ոչինչ չես կարող անել, հո դատաքննություն չես բացելո՞ւ:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

www.1in.am

Ավելին՝ տեսանյութում:

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=fqyLINMXv2tI&eature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert