Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող սիրելի հայրենակիցներ,

«Իրավունք եւ աջակցություն» իրավապաշտպան հիմնադրամը ահազանգում է, որ վերջին երկու օրերին Հայաստանում իշխող բռնատիրական ռեժիմը սկսել է ահեբեկչական գործողություններ իրականացնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ։

Այսօր, նոյեմբերի 27–ին, անհայտ անձիք, Խանջյան փողոցի վրա  հարձակում են գործել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա, հարվածել նրան ետևից, որի արդյունքում քաղաքացիական ակտիվիստը կորցրել է գիտակցությունը և վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։  Նոյեմբերի 27–ի  գիշերը Երեւանի տարբեր վայրերում հրկիզվել են Նախախորհրդարանի, Հիմնադիր խորհրդարանի եւ  քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների համար պայքարող այլ շարժումների մասնակիցների յոթ ավտոմեքենաներ։ Սա աննախադեպ սադրանք է, որը շարունակությունն է այս հանցավոր իշխանությունների կողմից  որդեգրված պետական ահաբեկչության քաղաքականության եւ նպատակ է հետապնդում վախի ու հուսալքման մթնոլորտ ստեղծել երկրում եւ անարգել դարձնել անկախության կորստի խայտառակ գործընթացը։  Այս ահաբեկչական գործողությունները  Հոկտեմբերի 27–ի ու Մարտի 1–ի հիշեցումն են և չեն կարող չընկալվել որպես նորանոր հարձակումների սպառնալիք։

Նույն այս օրերին Հայաստանում իշխանությունը զավթած բռնակալները կեղծ հայրենասիրական կոչերով դիմում են Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ «բարեգործական դրամահավաք» կազմակերպելու համար։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք եւ բազմիցս բարձրաձայնել ենք այդ հանգանակած գումարները անամոթաբար մսխելու ու թալանելու փաստերի մասին։

«Իրավունք եւ աջակցություն» իրավապաշտպան հիմնադրամը հորդորում է Հայրենիքի ու Սփյուռքի հայրենակիցներին ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ՉՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՆ։

Մենք համերաշխություն ու քաղաքացիական խիզախություն ենք ակնկալում աշխարհասփյուռ հայությունից՝ հանուն մեր ընդհանուր Հայրենիքի ազատագրման։

Մենք ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները բռնապետական ռեժիմի կոռուպցիոն նպատակներին ծառայող Համահայկական հիմնադրամի փոխարեն գումարներ փոխանցեն «Իրավունք եւ աջակցություն» իրավապաշտպան հիմնադրամին՝ այս օրերի ընթացքում ռեժիմի ահաբեկչական գործողություններից տուժած քաղաքացիների կրած վնասները փոխհատուցելու և պայքարի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=hbyiklyUt_M&feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

 

Դրամական օգնության համար ստորև ներկայացնում ենք Հիմնադրամի բանկային հաշիվները.

 

AMD

Ամերիաբանկ ՓԲԸ,

Հ.Հ. ք. Երևան, 0015, Գրիգոր Լուսավորչի 9

«Իրավունք և Աջակցություն» Հիմնադրամ

Հաշվեհամարը` 15700117846260100

USD

Ameriabank, CJSC

9 Grigor Lusavorich St. Yerevan, Armenia, 0015

SWIFT: ARMIAM22

Account Name: Rights and Support Foundation

Account Number: 1570017846260101

EUR

Ameriabank, CJSC

9 Grigor Lusavorich St. Yerevan, Armenia, 0015

SWIFT: ARMIAM22

Account Name: Rights and Support Foundation

Account Number: 1570017846260146

RUB

ЗАО Америабанк,

РА, г.Ереван, 0015, ул. Григор Лусаворич 9

SWIFT: ARMIAM22

Наименование: Rights and Support Foundation

Номер счета: 1570017846260158

Արտարժույթի դրամական փոխանցումների համար տես Correspondent Bank- ի տեղեկատվությունը ստորեւ.


CORRESPONDENT BANK SWIFT CURRENCY ACCOUNT
Germany COMMERZBANK AG, FRANKFURT/MAIN COBADEFF EUR 400/8866071/00
DEUTSCHE BANK AG, FRANKFURT/MAIN DEUTDEFF EUR 100-9477498-00
CITIBANK, FRANKFURT/MAIN CITIDEFF EUR 4117180005
Italy UNICREDIT S.P.A., UNCRITMM EUR 995/101468077
Russia SBERBANK RF, MOSCOW SABRRUMM RUB 30111810900000000371
PROMSVYAZBANK, MOSCOW PRMSRUMM RUB 30111810790000021401
ALFA-BANK, MOSCOW ALFARUMM RUB 30111810300000000212
USA CITIBANK N. A., NEW YORK CITIUS33 USD 36116208
DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK BKTRUS33 USD 04437701

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրավունք եւ աջակցություն» իրավապաշտպան հիմնադրամ


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert