hetq.am -Երանուհի Սողոյան Անթերի վարկային պատմություն ունենալը ներկայում գյուղացու համար ավելի է կարևորվում, քան սեփական կենսագրությունը: Հումորով շաղախված այս ճշմարտությունը բարձրաձայնում են Շիրակի մարզի Ջրառատ համայնքում: «Սեւ ցուցակում» հայտնվելու վախը նրանց ստիպում է օգտվել բանկային «կարուսելից»՝ մեկից վերցնելով փակել մյուսի պարտքն ու շատ դեպքերում մնալ ձեռնունայն: Սա եւս այն պարզ ճշմարտություններից մեկն է, որը հանրայնացնելուց [...]