Logomunq (1)ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամների հայտարարությունը

Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի:
Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը և մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց:
Տարիների փորձից ելնելով այլևս համոզվեցինք, որ Հայ հեղափոխական դաշնակցության այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին և միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին:
ՀՅԴ անդամ մեր մյուս ընկերներին ևս կոչ ենք անում հետևել մեր օրինակին:
24 հունվարի 2015 թ.

ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և
կոմիտեության անդամներ
1. Ստյոպա Մկրտչյան
2. Արթուր Թորոսյան
3. Արմեն Բիձյան
4. Տիգրան Սարգսյան
5. Համլետ Դունամալյան
6. Դերենիկ Կուրղինյան
7. Արամայիս Մագոյան
8. Գևորգ Համբարյան
9. Կարեն Ավետիսյան
10. Սուսաննա Էտիբարյան
11. Ֆրունզիկ Ասատրյան
12. Զաքար Բաղդասարյան
13. Արմեն Մարկոսյան
14. Վահե Շահբազյան
15. Գոհար Նազարյան
16. Բենո Սեյրանյան
17. Արմեն Լամբարյան
18. Գևորգ Երանոսյան
19. Արգամ Մագոյան
20. Նարինե Չոբանյան
21. Արփենիկ Չոբանյան
22. Կարեն Մահինյան
23. Իրինա Ադամյան
24. Մարզպետունի Պողոսյան

www.preparliament.com

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert