2014 թ դեկտեմբերի 11-ին ռուս և թուրք սահմանապահների միջև նոր արձանագրություն է ստորագրվել

Ինչո՞ւ է հայ-թուրքական սահմանը փակ, եթե Արեւմուտքը այդքան շահագրգռված է, որ սահմանները բացվեն. «Չորրորդ իշխանություն»Հայ-թուրքական սահմանի անորոշ իրավական կարգավիճակը կարող է նաև շփոթ առաջացնել Թուրիքայի հետ որևէ կարգի հարաբերություններ հաստատելու առումով:

Բանն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական համաձայնագրով Ռուսաստանին է հանձնվել հայ-թուրքական 330 կմ և հայ-իրանական 45 կմ պետական սահմանի պաշտպանությունը: Հայ –թուրքական սահմանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ , գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, և այնտեղ , որտեղ կանգնած է ռուսական սահմանապահը` թիկունքում Ռուսաստանն է:

Սա արդեն փաստ է, որքան էլ որ այն ընդունելի չլինի Հայաստանի անկախությանը նվիրյալ քաղաքացիների կողմից: Տեխնիկապես և իրավական տեսակետից հայ-թուրքական սահման գոյություն չունի, կա բաժանարար գիծ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը վերահսկվում և կարգավորվում է Ռուսաստանի կողմից ` միանձնյա:

2014 թվականի դեկտեմբերի 11-ին Կարս քաղաքում ռուս և թուրք սահմանապահների միջև համաձայնագիր է ստորագրվել, որը կարգավորում է փոխադարձ պարտավորությունները սահմանի 41-րդ սահմանային զրոյական սյունից մինչև 50-րդ զրոյական սյունը: Ըստ Armweeklynews կայքի տվյալների, համաձայնագրերը ստորագրվել են սահմանապահ ջոկատների հրամանատարների տեղակալների կողմից: Այս մասին հայկական մամուլը ոչինչ չի հաղորդել:

Հնարավոր է, որ սովորական և պարբերաբար կրկնվող գործընթաց է երկու երկրների սահմանապահների միջև, որն ուղղված է սահմանների պահպանման արդյունավետության բարձրացմանը: Չի բացառվում նաև, որ այս համաձայնագիրը վերաբերել է Անի քաղաքի պարիսպների անմիջական հարևանությամբ անցնող չեզոք գոտու սահմանների և արգելապատնեշների ճշտմանը, որի արդյունքում կարող է որևէ պատմական վայր կամ հայտնվել չեզոք գոտում կամ էլ դուրս մնալ: Հայ-թուրքական սահմանի41-րդ սահմանային զրոյական սյունից մինչև 50-րդ զրոյական սյուն հատվածում են նաև պատմական Անի մայրաքաղաքի ավերակները:

Ինչևէ , այս դեպքը ևս վկայում է, որ Հայաստանի որևէ պետական մարմին որևէ լիազորություն կամ առնչություն չունի հայ-թուրքական սահմանի հետ և այն լիովին Ռուսաստանի իրավասության տակ է:

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը Եվրասիական միության անդամ է և Թուրքիայի հետ Հայաստանի հետ սահմանը նաև դարձել է Թուրքիայի և Եվրասիական միության սահման: Այս պարագայում և տնտեսական և քաղաքական առումով սահմանն առնչվում է հավասարապես նաև Բելառուսին , Ղազախստանին: Ի վերջո 2015 թվականին արդեն փակ է ոչ թե հայ-թուրքական սահմանը, որը արդեն որպես այդպիսին գոյություն չունի , այլ Թուրքիայի և Եվրասիական միություն միջև սահմանը: Սա նոր իրողություն է և դրա գիտակցումը կարող է շահեկան լինել Հայաստանի և Թուրիքայի միջև որևէ կարգի հարաբերություններ վերականգնելու համար:

Armweeklynews.am [10.01.2015]
2014 թ դեկտեմբերի 11-ին ռուս և թուրք սահմանապահների միջև նոր արձանագրություն է ստորագրվել

www.armweeklynews.am

 

 

spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net