ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆԻՆ ԱՐԳԻԼԱԾ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԻԼ 100-ԱՄԵԱԿԻ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԸ

Vartan OskanianԱմիսներ առաջ հրավեր էի ստացել Սփյուռքի մեր կարևոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ այս տարվա ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար:

Միջոցառումը տեղի է ունենալու այդ երկրի մայրաքաղաքի գլխավոր տաճարում, որտեղ սպասվում է հազարից ավելի մարդու ներկայություն: Նախատեսված է, որ միջոցառմանը ելույթ են ունենալու այդ երկրի պետական այրերը:

Ես սիրով համաձայնել էի մասնակցել:

Մի քանի օր առաջ զանգ ստացա կազմակերպիչներից: Նրանք տեղեկացրին, որ այդ երկրում Հայաստանի դեսպանությունը առարկել է իմ մասնակցությանը: Համայնքի ներկայացուցիչները, փորձելով հակառակը համոզել դեսպանությանը, ի վերջո չեն ցանկացել հակադրվել ու լարվածություն ստեղծել և ընդառաջել են նրանց պահանջին:

Այստեղ հարցը բոլորովին իմ անձը չէ: Հարցը այս մտածողության և գործելաոճի սնանկությունն է:

Ցեղասպանությունը, հատկապես 100-րդ տարելիցի միջոցառումները, համազգային խնդիր է, և որևէ իշխանության, անձի կամ անձանց խմբի սեփականությունը չէ:

Մեր խնդիրն է, հատկապես այս տարի, լավագույնս ներկայացնել մեր երկիրը, դատը օտարներին ու միջազգային հանրությանը:

Թերևս կհամաձայնեք ինձ հետ, որ Հայաստանում շատ չեն մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով, փորձով, գիտելիքներով և լեզվի իմացությամբ կարող են պատշաճ կատարել այդ առաքելությունը: Իշխանությունները, փոխանակ իրենք քաջալերեն, որ այդ մարդիկ այդ օրերին աշխարհի տարբեր մասերում հանդես գան ելույթներով, խոչընդոտում են անգամ ինքնաբուխ արված հրավերը՝ բացառապես պայմանավորված ներքաղաքական և անձնական շարժառիթներով:

Ասեմ, որ սա բացարձակապես անհասկանալի և անընդունելի է: Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար:

Հանդուրժողականության ինչպիսի՜ դրսևորում:

Վարդան Օսկանյանի ՖԲ-ան էջից

 

 

 

бутони за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net