«Հարցը պատմական կարևորություն ունի: Մենք՝ ծագումով հայեր կամ որևէ այլ ազգի ներկյացուցիչներ, բոլորս էլ Վրաստանի քաղաքացի ենք: Մենք նույն երկրի զավակներն ենք և պետք է միասնական ու խաղաղ ապրենք: Դրա համար կարևոր է, որ պատմական իրադարձությունները ճիշտ գնահատվեն: Ես հույս ունեմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդհանուր լեզու կգտնեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար: Հենց դրա համար կարևոր է պատմության ադեկվատ գնահատականը: Այն ինչ եղել է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մինչ օրս մեծ վերք է հայ ժողովրդի համար:

Հայերի ցեղասպանությունը ճանաչվել է շատ միջազգային կառույցների, Երվոպայի Խորհրդի, Եվրամիության և այլ, ինչպես նաև ԱՄՆ-ի և առաջատար այլ պետությունների կողմից: Ես վստահ եմ, ինչ-որ մի ժամանակ մենք կկարողանանք միասնական դիրքորոշում ունենալ պատմության ծանր էջերի վերաբերյալ: Ցեղասպանության դատապարտումը կօգնի ապագայում կանխել նման հանցագործություններ: Ես վստահ եմ եթե ժամանակին դատապարտվեր հայերի ցեղասպանությունը, նման ողբերգություն չէր կրկնվի աշխարհի տարբեր անկյուններում: Կոչ եմ անում բոլոր ժողովրդավար երկրներին ճանաչել ցեղասպանությունը, որտեղ դեռևս դատապարտված ու գնահատված չէ այդ փաստը, ճանաչել ցեղասպանությունը, որպեսզի ապագայում կանխվի նման հանցագործությունները որևէ ժողովրդի դեմ»,- հայտարարեց Սամվել Պետրոսյանը:

Պետրոսյանի ելույթից հետո Ազեր Սուլեյմանովն իր խոսքում հերքեց ցեղասպանության իրողությունը: «Դա ցեղասպանություն չէր, դա քաղաքացիական հակամարտություն էր, քաղաքացիական պատերազմ»,- ասաց Սուլեյմանովը, հավելելով, որ պետք չէ խոսել 100 տարվա վաղեմության դեպքերի մասին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորների ուշադրությունը սևեռելով հայ-ադրբեջանական կոնֆլիտի վրա:

Խոսեց նաև պատգամավոր Մախիդ Դարզիևը: «Վրաստանի կողմից Ցեղասպանության ընդունումը կվատթարացնի հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները, որը Վրաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Հյուսիս Ատլանտյան դաշինքի անդամ է: Այս հարցի քննարկումը չի բխում Վրաստանի ոչ ազգային, ոչ էլ պետական շահերից»:

Այնուհետև ելույթ ունեցավ Նուգզար Ծիկլաուրին: Վերջինիս խոսքերով Վրաստանն ստեղծել է ունիկալ մի մոդել, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն ապրում են մի երկրում, և պատգամավորների նպատակն է կառուցել ուժեղ պետություն, իսկ պատմության հարցերով թող պատմաբաններն ու գիտնականներն զբաղվեն:

 

share button

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.