Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունը դարձել է հերթական բռնարարքների եւ կրիմինալ տարրերի կամ խմբավորումների սանձազերծված գործողությունների ասպարեզ, և այդ միջոցներով սահմանափակվում են քաղաքացիների, հասարակական ու քաղաքական անձնավորությունների սահմանադրական իրավունքները և նրանց ազատ ու անարգել գործունեությունը:

Քննչական մարմինների կողմից զանգվածային անկարգության կասկածանքով որոշումը ապացուցում է, որ վերջին շրջանի այլախոհ ակտիվիստների կալանավորման համար բացակայում են կոնկրետ հիմնավորում: Քննչական մարմինների կողմից հայտարարված  «մեղադրանքով» երկրում կարելի է կալանավորել ցանկացած մարդու, ուստի և «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատուների նկատմաբ կալանավորման որոշումը, կարելի է նրանց դեմ ամիսներ առաջ սկսված քաղքական ճնշումների շարունակությունը համարել:

Ցավալի է տեսնել, որ Արցախի ազատագրման եւ Հայաստանի անկախության համար պայքարած, ընդհուպ իրենց կյանքը նվիրաբերելու պատրաստակամ անձիք, նման անհիմն մեղադրանքներով կալանավորվում են: Կատարվածը ոչ միայն անձերի, այլ՝ խորհրդանիշների դեմ ոտնձգություն է:

Հնարավոր է չհամաձայնել կալանավորվածների որդեգրած պայքարի եղանակի հետ, բայց հնարավոր չէ չհամաձայնվել և համերաշխություն չհայտնել նրանց արտահայտած մտահոգությունների հետ: Հնարավոր չէ մանավանդ  ընդունել հանրային կարգը խախտելու կասկածանքով նման նվիրյալների կալանավորման հետ:

Հիմնադիր խորհրդարանի հնգյակին, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի կալանավորումը, խաթարելով հայության միասնությունը, գոհունակություն կարող է պատճառել միմիայն Հայաստանի և հայության հակառակորդներին, վնասելով Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը:

Եւրոպայի Հայերի Համագումարը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ինքնազսպվածության, կոչ կուղղե բոլորին պահանջելով, որ քաղաքական խնդիրները լուծել քաղաքակիրթ և  ժողովրդավարական սկզբունքներով և եղանակով:

Պահանջում ենք հարգել քաղաքացիների Սահմանադրական իրավունքը և անհապաղ ազատ արձակել անօրինությունների դեմ բողոքող կալանավորվածներին՝ անհապաղ և առանց բացառության:

15.04.2015 թ.

Եվրոպայի Հայերի Համագումար

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert