Զորի Բալայանի «Արեմնիա, Ծովից ծով»-ը և Ք. Կոլոմբոսի «Սուրբ Մարիա», «Պինտա», «Նինիա»-ն

Կոլոմբոսի ու Զ. Բալայանի տարբերությանը կայանում է նրանում, որ Կոլոմբոսը հայտնաբերեց Ամերիկան, բայց Զորի Բալայան ինչքան օվկիանուսներն ու ծովերը պտտեց՝ չկարողացավ իր նավակով բարձրանալ Հայաստան:

«Ծովից ծով Հայաստան» չտեսանք, բայց տեսանք «Արեմնիա, Ծովից ծով» Զորի Բալայանի կոլմոմբոսյան «աշխարհաշուրջ գիտարշավը»:

Ժողովուրդը էլեկտրաէներգիայի 7 դրամ թանգացման դեմ ոտքի է ելել, իշխանությունները միլիոններ են ծախսում, Զորի բալայանի ծովերում անհեթեթ շրջելու համար:

«Արեմնիա, Ծովից ծով»-ով ում են ուզում զարմացնել, եթե ոչ միայն իրենց: Էդ ի՞նչ «գիտարշավ» է, ին՞չ նոր հայտնաբերումներ է տեղի ունեցել, որի մասին աշխարհը մինչ այդ անտեղյակ էր:

Չլինի՞ Զորի Բալայանը մի նոր մայրցամաք է հայտնաբերել՝ Հայաստանը այնտեղ տեղափոխելու համար: Հայաստանի իշխանությունների անգետ քայլերն ու երկրի թալանը դա է հուշում, որ այլեւս ոչ թե միայն «Աղդամ մեր հայրենիքը չէ», այլ Հայաստանն էլ արդեն շուտով չի լինի մեր հայրենիքը: Բայց նախքան Հայաստանի օլիգարխիան «Նոր Հայաստան՝ Օֆշորները» տեղափոխվելը, ցանկանում է  Հայաստանը դատարկ տեսնել, որպեսզի աչքը հետ չմնա:

Զորի Բալայանի «Ծովից ծով գիտարշավի» փոխարեն, պետք է լիներ Հրանուշ Հակոբյանի սփյուռքյան մեկ համայնքից մյուսը գիտարշավը՝ «անկախ Հայաստանի» ժողովրդագրական վիճակը շտկելու, Հայաստանի անվտանգությունը ապահովելու, բայց արի ու տես, որ Հրանուշը դեռ մինչեւ հիմա չի հասկացել, որ ինքը ոչ թե ֆինանսների նախարար է, այլ Սփյուռքի:

«Խաչն ու Սուրը» այսօր  Հայաստանում ծառայում են մեկ նպատակի՝ խաչով խաչել ժողովրդին, իսկ սրով նրան գլխատել…

Տեսանյութի աղբյուրը՝  www.armeniatv.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert