Թուրքիան վաղուց ի վեր հովանավորում է թուրքմեններին՝ Իրաքի Քրդստանում՝ քրդերի դեմ, հարավից՝ կենտրոնական կառավարության դեմ: Իսկ հիմա, Սիրիայում ստեղծված նոր իրավիճակը թուրքիայի համար հրաշալի առիթ է, իր ամենահավատարիմ էտնիկ խմբին՝ թուրքմեններին զինելու Ասադին իշխանությունը տապալելու համար: Յուրաքանչյուրը իր շահի հետեւից է, յուրաքանչյուրը այդ «շախմատին» մասնակից է, փորձում է շարիկները իր օգտին փոխել կամ խարնել բացի հայերից, հայերը դեռ Հալեպում ցեղասպանության 100-ամյակի արթիվ հուշակող են կառուցում՛, Սփյուռքի նախարարը անգործությունից դարձել է ՀՀ թալանչի բանկերի ֆինանսնախարարը, Սփյուռքը ընդհանրապես անտարբեր է, Հալեպի հայկական եկեղեցին և ՀՅԴ տեղի կառույցները ընդհանրապես դեմ են հալեպահայության տարահանմանը, Հայաստանի իշխանությունները ժամանակ չունեն, քանզի Հայաստանն են թալանում, «Ամենայն Հայոց Կատողիկոսը» եկեղեցաշինությամբ է զբաղված, իսկ հալեբահայությունն սպասում է երկրորդ 100-ամյակի շեմին ցեղասպանվելուն… (Խմբ.)
Առայժմ անհասկանալի է, թե ինչ հեռահար նպատակներ ունեն Խալիֆաթի իսլամիստները, երբ հունիսի 3-ից 4-ի գիշերը հանկարծակի հարձակման են անցել և գրավել Հալեպի Սուրան թաղամասը և սկսել շարժվել դեպի Ազազ, որը գտնվում է Թուրքական Քիլիսի հարևանությամբ:
Դրա հետևանքով Հալեպի շրջանի բնակավայրերից 2500 թուրքմեններ լքել են իրենց բնակավայրերը և այսօր հավաքվել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանային Աքչակալե անցակետի դիմաց, պահանջելով բացել սահմանը:
Թուրքիան բացել է սահմանը և սկսել ընդունել թուրքմեններին: Եվս 10 հազար թուրքմեններ այսօրվանից պատրաստվում են շարժվել դեպի Թուրքիա Ազազից:
Ռաքքայում իսլամիստների հարձակումները միշտ են եղել, սակայն այս անգամ չգիտես ինչու շուրջ 15 հազար թուրքմեններ լքում են իրենց բնակավայրերը և շարժվում դեպի Թուրքիա:
Այս իրադարձությունները կասկածելի են իրենց ընթացքով, քանի որ հասկանալի չէ, թե ինչ նպատակ ունի շուրջ 20 հազար Սիրիայի թուրքմենների փախստականի կարգավիճակում հավաքել Քիլիսում և այն էլ՝ այսքան կարճ ժամանակում:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլ ամսին Սիրիայի թուրքմենների մեջլիսի նախագահ Աբդուռահման Մուսթաֆան հայտարարել էր, որ Խալիֆաթի իսլամիստների դեմ պայքարի ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված կոալիցիան պետք է Թուրքիայի տարածքում ոչ միայն Սիրիայի ընդդիմադիրների վարժեցնի և զինի, այլ նաև թուրքմեններին , և ստեղծի թուրքմենների զինված միավորներ: Մուսթաֆան նաև պնդել էր, որ եթե Թուրքիայի օգնությամբ ստեղծվի թուրքմենների բանակ, ապա այդ բանակը լուրջ դերակատարում կունենա Խալիֆաթի իսլամիստների դեմ պայքարում:
Սակայն մինչ օրս կոալիցիան նման քայլի չի գնացել, չնայած Թուրքիայի ճնշումներին:
Հնարավոր է , որ իսլամիստները և Թուրքիան փոխհամաձայնեցված են գործում և նպատակ ունեն 20 հազար թուրքմենների փախստականի կարգավիճակով հավաքել Թուրքիայում և այնուհետ ձևավորել թուրքմենական բանակ:
Այս պարագայում Լաթաքիայի հյուսիում և Քեսապի հարևանությամբ թուրքմեն բնակչությամբ բնակավայրերում կարող է կրկին ոգևորություն առաջանալ զինված պայքարի դուրս գալու նպատակով ՝ թալանի համար:
Ամեն դեպքում համարձակվում ենք ենթադրել, որ Թուրքիան պատրաստվում է իր տարածքում գտնվող ճամբարներում ձևավորել նոր ռազմական ուժ՝ Սիրիայի թուրքմենների բանակ:
Քավ լիցի , հունիսի 4-ից այդ բանակի համար մսացու ու վարձկան ապագա զինվորները Հալեպից և Ռաքքայից հազարներով հավաքվում են սահմանին և պահանջում իրենց ներս թողնել Թուրքիա:
Էդիկ Հովսեփյան /Armweeklynews.am
Ուշադրություն Քեսապին. իսլամիստները շախմատային տրամաբանության քայլեր են կատարում թուրքմենների հետ [04.06.2015]
լուսանկարը՝ hayerov.tv-ի