ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ ՍԱԿԱՐԿԵԼԻ ՉԷ

ԿԱՐՈ ԱՐՄԵՆՅԱՆ

- – Ցեղասպանութեան հետևանքներէն ծնող հատուցման սկզբունքը չի կրնար բաւարարել հայրենազրկումի պարագան։ Հայրենական ժառանգութիւնը հիմնովին կը տարբերի անհատին և իրաւաբանական անձնաւորութիւններուն յատուկ եղող սեփականութեան պարագաներէն։

- – Կիլիկիոյ կաթողիկոսութեան պահանջագիրը «գին» կը դնէ Սսոյ Սուրբ Աթոռի նստավայրը հանդիսացող հոգևոր համալիրին վրայ՝ իրաւունք տալով թուրք իշխանութիւններուն ֆինանսական հատուցման միջոցով վերջ տալու վերոյիշեալ դատին և դառնալու անվիճելի սեփականատէրը Սսոյ Կաթողիկոսարանին։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է «կամ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը կամ վճարել 100 միլիոն թուրքական լիրայի (37 միլիոն դոլար) փոխհատուցում»:

- – Կիլիկիոյ կաթողիկոսության թուրք փաստաբանը խորհուրդ է տվել, որ համաձայն թուրքական օրենքների ու ընթացակարգերի, գույքային իրավունքների պահանջի (և ոչ թե կրոնական իրավունքի պահանջի) հետ կապված, անհրաժեշտ է Կաթողիկոսության կողմից վերապահել փոխհատուցում պահանջելու այլընտրանքային իրավունքը՝ նախնական գումար նախատեսելու պայմանով….

- – Ի՞նչ է անելու Կիլիկիոյ կաթողիկոսությունը, եթե Թուրքիայի կառավարությունը առաջարկի դրամական փոխհատուցում եկեղեցական նստավայրի վերակառուցման համար՝ առանց փոխանցելու գույքային իրավունքը և այդպիսով «փիարի» հաղթանակ արձանագրել միջազգային շրջանակներում:

- – Ցեղասպանութեան հետևանքներէն ծնող հատուցման սկզբունքը չի կրնար բաւարարել հայրենազրկումի պարագան։ Հայրենական ժառանգութիւնը հիմնովին կը տարբերի անհատին և իրաւաբանական անձնաւորութիւններուն յատուկ եղող սեփականութեան պարագաներէն։ Այս վերջինները կրնան ենթակայ ըլլալ սակարկութեան, բանակցութեան կամ փոխանակութեան՝ ըստ կողմերու տրամադրութեան և կամքին։ Հայրենական ժառանգութիւնը սակարկելի չէ։

ՄԵՐ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԵՆ
Ժամանակն է, որ մենք ճշգրիտ ձևակերպում տանք օրինական պահանջներու մեր ազգային թղթածրարին։ Այս առումով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ նախաձեռնուած դատական գործը Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին առջև՝ կարևոր փորձագետին մը կը հանդիսանայ այս մարզէն ներս տարուող Հայ Դատի աշխատանքներուն համար։ Ան նաև կը յարուցէ շարք մը հարցականներ, որոնք այժմէն իսկ պէտք է անցնին մեր հաւաքական փորձաքննութեան բովէն անցանկալի նախադէպեր կանխելու խոհեմ նախանձախնդրութեամբ։
Ըստ վերջին հրապարակումներուն, դատական գործին պահանջագիրը «գին» կը դնէ (թրքական և ամերիկեան դրամանիշերով ճշտուած) Սսոյ Սուրբ Աթոռի նստավայրը հանդիսացող հոգևոր համալիրին վրայ՝ միաժամանակ իրաւունք տալով թուրք իշխանութիւններուն ֆինանսական հատուցման միջոցով վերջ տալու վերոյիշեալ դատին և դառնալու անվիճելի սեփականատէրը Սսոյ Կաթողիկոսարանին։ Եթէ հրապարակումները հարազատօրէն չեն ներկայացներ պահանջագրին բովանդակութիւնը, Կաթողիկոսութեան լրատուական ծառայութիւնը պէտք է անյապաղ յստակացնէ այս պարագան։

Մինչ այդ կարևոր է, որ մեր պահանջատիրութեան թղթածրարը ձևաւորուի յստակ և անառարկելի չափանիշներով։ Թրքական գրաւման տակ գտնուող հայոց հազարաւոր սրբավայրերը մեր հոգևոր ժառանգութիւնն են։ Անոնք ունին ՀԱՅՐԵՆԱԿԱՆ կարգավիճակ (patrimoine) ազգային անձեռնմխելի հարստութեան գերաստիճան հանգամանքով, որ ստիպողաբար կը խտացնէ հայ ազգի անցեալ, ներկայ և ապագայ սերունդներուն անօտարելի իրաւունքները ։ Ցեղասպանութեան հետևանքներէն ծնող հատուցման սկզբունքը չի կրնար բաւարարել հայրենազրկումի պարագան։ Հայրենական ժառանգութիւնը հիմնովին կը տարբերի անհատին և իրաւաբանական անձնաւորութիւններուն յատուկ եղող սեփականութեան պարագաներէն։ Այս վերջինները կրնան ենթակայ ըլլալ սակարկութեան, բանակցութեան կամ փոխանակութեան՝ ըստ կողմերու տրամադրութեան և կամքին։ Հայրենական ժառանգութիւնը սակարկելի չէ։ Ան գին չունի։ Թիւերու լեզուն տեղ չունի հոգևոր արժէքներու աշխարհին մէջ։ Հոգևոր ժառանգութեան մարզին մէջ, հաստատութիւնները (կառավարութիւն, կաթողիկոսութիւն, ևն.) հասարակ սեփականատէրեր չեն։ Անոնք աւանդապահնե՛ր (custodian) են։ Անոնց գործն է յանուն ազգին տէր կանգնիլ մեր յամառ պայքարի դարերէն աւանդուած հոգևոր ժառանգութեան և զայն պահպանել խորին ակնածանքով և բծախնդրութեամբ։

Մենք դեռ երկար ճամբայ ունինք կտրելիք համայն ազգութեամբ։ Մեր մեծ գործը մեր առջևն է դեռ։ Մենք պարտաւոր ենք հասկնալու էութիւնը մեր պահանջատիրութեան։ Պարտաւոր ենք զայն հասկնալու գիտութեամբ և մանրամասնութեամբ։ Պարտաւոր ենք ճիշտ կողմնորոշուելու որոգայթներով լեցուն այս դաշտին մէջ։ Պարտաւոր ենք գործելու գերազանցօրէն յստակ մտատեսիլով։

Կարօ Արմենեանի դիմատետրի էջից
https://www.facebook.com/gkarmenian?fref=ts

Հարութ Սասունյանի անդրադարձը նյութին՝
http://www.tert.am/am/news/2015/06/09/sasunian/1701987

 

 

 

 

бутон за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net