payqarՈվ եւ ինչպես հաղթեց Ղարաբաղյան պատերազմը, շատերը կցանկանաին իմանալ այս հարցի պատասխանը, սակայն դրա պատասխանը որքան էլ անհատները եւ իշխանությունները վերագրեն իրենց միևնույն է դա այդպես չէ: Սակայն ավելի պարզ լինելու համար հարկավոր է ետ գնալ եւ սկսել փնտրել արմատները դեռ անցյալից, եւ սեփական օրինակը ներկայացնելով կարծում եմ կկարողանամ ներկայացնել բացատրությունը: Այդպիսով իմ ծնողները` հայրս եւ մայրս ծնվել ու մեծացել են Իրանում 1946 թվականին առաջին գաղթականների քարավանների հետ նրանք Իրանից գաղթեցին հայրենիք: Հիշեցնեմ որ օտար երկրներից համատարած վերադարձի արդյունքում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը ավելացավ: Այնուհետև ծնողներս ծանոթացան ամուսնացան եւ 1968 թվականին ծնվեցի ես:

Չնայած Խորհրդային Կայսրությում հայրենիք վերադարձած « նորեկողները » հանդիպեցին բավականին դժվարությունների, սակայն դրա մասին չպետք է որ խոսեմ: Այդպիսով Հայաստանում 50- ական թվականներին արդեն բնակչության աճը ակնհայտ էր, ամուր եւ համերաշխ ընտանիքներում սկիսզբ էր դրվում նոր հերոսական սերունդի սկիզբը: Բանը այն է 60- ական թվականներին ծնված նոր սերունդը տեսնելով ուրախ եւ երջանիկ մանկություն ու պատանեկություն, մտավոր եւ բարոյական հատկություններով զիջում էր բոլոր ժամանակների սերունդներից: Այսինքն խորհրդային պետության մեջ գործընթացը ընթանում էր նորմալ, այսինքն հաճախելով մանկապարտեզ, դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն, ժամանակը եւ պետությունը տվել ու կրթել էր մի սերունդ, որը դառնալու էր ապագայի հաղթանակների հերոսը: Ահա եւ առաջին հարցի պատասխանը: Բանը այն է, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթել է սերունդը եւ այդ սերունդի ոգին, որը իրար փոխկապակցված է:

Վերադառնալով այդ սերունդի մտավոր եւ հոգևոր արժանիքներին: Եթե նայելու լինենք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հիմնական եւ զգալի մասը 50-60 թվականների ծնունդ է, շատ քչերը կար 70 -ականների ծնունդ, այսինքն այդ այն սերունդն էր, որ տեսել է երջանիկ մանկություն մանկապարտեզում եւ դպրոցում: Սկսելով իր առաջին քայլերը Խորհրդային համակարգում, որտեղ գործում էր Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի դպրոցական ծրագիրը: Կցանկանաի հիշեցնել նրա ասած մտքերից, որը իրոք որ թևավոր են` « Սովորացնել մարդուն լինելու երջանիկ չի կարելի, սակայն կարելի է ուղղորդել նրան գտնել իր երջանիկությունը »: Հարցը այն չէր որ Մակարենկոն բոլշեւիկ էր այլ այն որ նա տաղանդավոր մանկավարժ էր, եւ իզուր չէ որ 1988 թվականին ՅՈւՆԵՍԿՈՆ նրան ճանաչեց որպես ХХ դարի չորս տաղանդավոր մանկավարժներից մեկը: Վերադառնալով այդ կրթության դաստիարակչական այդ ծրագրին կարելի է ասել որ Խորհրդային համակարգը իր բացասական գծերը եւս ուներ, այսինքն դպրոցական ծրագրերում Հայ ժողովրդի պատմության բոլշեւիկյան աղավաղված տարբերակի մասին գիտեն բոլորը, եւ շատ դեպքերում պատմության շատ ուսուցիչներ կարողանում էին դպրոցական ծրագրից դուրս ներկայացնել որոշ մանրամասնություններ Հայոց ցեղասպանության եւ ֆիդայական շարժման մասին: Գրականության բնագավառում սփյոռքահայ հեղինակների մասին լռելով: Սակայն ազատամիտ այդ երիտասարդությունը կարողանում էր սեփական հնարավորություններով լրացնել այդ պակասը: Հաշված այն, որ դպրոցական եւ հանրային գրադարանները կարող էին բավարարել ամենաքմահաճ ընթերցասերի պահանջները:

Նորից հիշելով Մակարենկոյին որը նշել էր անգամ Ազգային Ենթագիտակցության մասին: Ինչպես տեսնում ենք Խորհրդային երկրում ճիշտ էր դրված երիտասարդների դաստիարակության հարցը, հեռուստատեսային պատանեկան հաղորդաշարերը եւս նպաստում էին արողջ սերունդի դաստիարակման գործում զգալի դեր խաղալ: Իմ հասարակիցները բաց չէինք թողնում հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմերը քաղաքացիական եւ հայրենական պատերազմի մոտիվներով նկարված, չհաշված որ հանգստյան օրերի միշտ կարողանում էինք տեսնել «Հեքիաթի հյուրը » հաղորդաշարը, որտեղ ցուցադրում էին բարու հաղթանակի եւ չարի պարտության մասին: Այդպիսով տեսնելով հերթական հեքիաթի հերոսին, ձևավորվում էր մի մտավոր սերունդ իր մտավոր աշխարհով, որը ընդունակ էր պատժելու չարին: Բացի այդ պիոներական խմբակները կարողանում էին նպաստել հարգանքի եւ սիրո մթնոլորտում ինքնահաստատվել պատանիներին, որոշ դպրոցներում ունենալով « Պատանի հետախույզների Юный следопыт » ակումբները որոնք իրենց այցելություններով Հայրենական պատերազմի վետերաններին օգնում էին եւ հարգանքի տուրք մատուցում նրանց: Կարելի է հիշել գեղարվեստական ֆիլմերից մեկը` « Թեմուրը եւ նրա ջոկատը », իմ հասակակիցների սիրած ֆիլմերից էր դա, անգամ մեր բակի տղաներով նման կերպ էինք վարվում օգնելով մեծահասակներին: Սերունդ որը գիտեր իսկական մարդ կոչվելու արժեքները, մարդ լինել չես կարող պարտադրել, դա պետք է ներարկել եւ սովորացնել, իսկ դրան նպաստում էր նաև միջավայրը: Այդ տարիներին գրականությունը եւ պոեզիան ապրում էր իր Ոսկե դարը: Հիշում եմ գրախանութներում կիլոմետրերով հերթ էր առաջանում երբ սկսում էին վաճառվել հերթական գեղարվեստական գիրքը: Անգամ « տակից » վաճառվող գրքերը արագ վերջանում էին: Այսինքն պահանջարկը հագեցնելու մտավոր սովը ավելին էր քան հնարավոր է: Մտավոր զարգացումը գնալով ավելի էր ընդլայնվում:

«Պիոներական Պալատներում» մանկապատանեկան խմբակները գրեթե աշխատում էին ծանրաբեռնված ռեժիմով անգամ երեք հերթափոխով խմբակները հնարավորություն էր տալիս կրթել եւ դաստիարակել արողջ սերունդ: Լողի խմբակներից մինչեւ փայտամշակման եւ ավիամոդելավորող: Այդ տարիներին Երևանի փողոցները մարդաշատ էին եւ ամենակարեւորը որ բոլորը իրար ժպտում էին եւ իրար Բարևում, անկախ նրան տեսել են մեկ թե երկու անգամ: Մենք մոռացել ենք 60-80 ական թվականները երբ բոլորը իրար ողջունում էին հիմա մեր ժողովրդի համար խորթ է Ռաֆֆի Հովհաննինսյանի « Բարևը », հիշեցնեմ որ դա նա չի ներմուծել, դա եղել է մեզ մոտ վաղուց, ուստի հայ ժողովրդի նոր սերունդափոխությունը ոչնչացրեց անցիալի լավը, որդեգրելով ներկայիս օտարամոլությունը: Շարունակելով 60 -ականների սերունդի պատմությունը, որը մեր ժողովրդի ոսկի սերունդն էր իր մտավոր եւ գիտական կարողություններով, դաստիարակել որպես հասարակությանը պիտանի քաղաքացիներ, նրանք զորակոչվեցին Սովետական բանակ ծառայության, նրանցից շատերը անցնելով տղամարդ դառնալու այդ դպրոցը:

Չի կարելի ասել որ այդ ժամանակվա սերունդի բոլոր երիտասարդները իդեալական էին եւ պետք է բոլորը գնաին դառնալու հերոսներ: Սակայն անկախ ժամանակից եւ դարաշրջանից մեր ժողովրդի մեջ կա մի գենետիկական տեսակ, որին կարելի է անվանաել` Տականք: Այդ դավաճանների տեսակն է որը, գենետիկական փոխանցելով իրենց տեսակի հատկանիշները ապ ու պապերից հասել են մինչև մեր օրերը: Այդպիսի տականքների մասին անգամ գրել են շատ բանաստեղծներ եւ գրողներ, որոնցից են Չարենցը, Սևակը ու Շիրազը: Այդ « Աշխարհի շալակը ելնողների » տեսակն էր, որ ամեն ինչ անելու էր խաբելով կողոպտելով ժողովրդի հաշվին ինքնահաստատվեր, այդ տեսակն էր, որ գտնելու էր ամեն միջոց` մաղարիչով կամ « հիվանդ » ձևացնելով ազատվեր զինվորական ծառայությունից: Նրանց ծնողներն էին որ թալանելով զարթուղի ճանապարհներով իրենց տականքներին տեղավորելու են յուղոտ տեղերում: Սակայն չեմ ուզում շեղվել թեմայից, այդպիսով այդ ժամանակներում անգամ հասարակության մեջ բանակ չծառայած տղայի ամուսնության առաջարկը աղջիկները եւ նրանց ծնողները մերժում էին, համարելով որ նա տղամարդկությունից զուրկ է… Եւ իսկապես որ այդ տեսակի անհատների կենսագրությանը ծանոթանալիս համոզվում ես այդ ամեն ասեկոսների իրականության մասին:

Բայց վերադառնալով Ոսկե սերունդին, ասեմ որ այդ սերունդի շատ երիտասարդները որոնց հարթաթաթության պատճառով կամ արողջական պրոբլեմների պատճառով ազատվում էին զինծառայությունից, սակայն շատ դեպքերում շատ երիտասարդներ չէին համաձայնվում ազատման այդ որոշմանը եւ կամավոր սկզբունքով` իրենց դիմումի համաձայն մեկնում էին ծառայության: Այդպիսով կարելի է վստահ ասել որ դա այն մտավոր կարողություններով զարգացած սերունդն էր, որ պետք է գիտակցեր Ազատության ձգտումը, պիտի գիտակցեր ազգին սպառնացող թուրքի յաթաղանի վտանգը եւ այդ մղումները պիտի նրան տանեին դեպի անձնազոհության եւ հերոսության: Ինչեւիցե լավ թե վատ իրականությունը մեկն է… Եւ այն չես կարող խուսափել: Իսկ այն սերունդը ինչ տեսնում եմ հիմա կարծես թե այլ արժեքներ է որդեգրել: Այս հոդվածը չէի գրի եթե չլիներ իմ բարեկամուհու հետ ծագած խոսակցությունը Արմենիա Հեռուստաընկերության կողմից ցուցադրվող`ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ  հերթական հեռուստասերիալի դաժանության եւ արյունոտ տեսարանների մասին: Նա պնդում էր որ ֆիլմը համաշունչ է ժամանակին եւ հետաքրքիր դիտվում է, սակայն ասեմ որ նա ապրում է Հայաստանից դուրս եւ հեռու հայկական իրականությունից… Ես պնդում եմ հակառակը, որ դա դավաճանություն է եւ ամոթալի մեր ժողովրդին ներկակացնել մի բան, որը հակասում է մարդկային եւ ազգային օրենքներին: Ամբողջ աշխարհով բարձրաձայնում ենք ցեղասպանություն մասին, սակայն մեր հեռուսաֆիլմերով ցեղասպանության ենք դատապարտում նոր սերունդներին:

Չմոռանանք որ այդ ֆիլմերն են դաստիարակում մեր ապագա սերունդներին: Նորից անձնական օրինակով ներկայացնեմ այդ իրավիճակները: Մի քանի տարի առաջ երեքամյա որդիս խաղալիք ատրճանակը պահելով տատիկի վրա պահանջում էր որ « մեռնի » ( Չնայած որ փառք Աստծո որ նա հեռու է հայկական իրականությունից ) Այն որ երեխան ծնվել է եւ մեծանում է Իսպանիայում դա իր հերթին, սակայն ամեն օր նա ականատես է լինում տանը Շանթ հեռուստաընկերության ` « Որոգայթ » հեռուստասերիալին: Եւ հարցը այն չէ որ երեխան փորձում է նմանվել ֆիլմի հերոսներին, այլ նրա ատրճանակ բռնելու ձեւն է, որը կարծես փորձառու Քիլլեր լինի: Ինչպես ասում է մեր ժողովուրդը « Ինչ տեսել է, դա էլ կսովորի… »: Արդյոք ներկա սերունդը կարո՞ղ է կրկնել իր հայրերի սխրանքը Ղարաբաղյան պատերազմը վերսկսելու դեպքում, ես վստահ եմ որ ո՛չ Աստված չանի վերսկսի պատերազմը եւ մենք տանուլ կտանք այդ պատերազմը… Ես դա չեմ ասում ուրախացնելու մեր թշնամիներին, այլ որպեսզի զգուշացնեմ մեր իշխանություններին միջոցներ ձեռք առնել կանխելու սպասվելիք աղետը:

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների զավակները արդեն հասուն երիտասարդներ են որոնք տեսնելով թե ինչ բախտի արժանացան իրենց հայրերը, որոնք պատերազմը հաղթեցին, սակայն նրանցից շատերը հեռանալով կյանքից չքավորության ու աղքատության մեջ գտան իրենց մահը: Տեսնելով երկրի իշխանների ոտնահարումն ու նվաստացումը իր ծնողների հանդեպ նա երբեք չի ցանկանա « Աշխարի շալակը ելածների » համար իրեն զոհաբերել, էլ ուր մնաց կռվել եւ պաշտպանել այդ օլիգարխի սեփական հողատարածքը, որը կոչում է հայրենիք…:   Նորից կցանկանաի բերել սեփական օրինակը: Մի քանի տարի առաջ Երևանում էի եւ պատահաբար երթուղային տաքսու մեջ հանդիպեցի իմ նախկին զինվորներից մեկին: Նա շատ էր ուրախացել տեսնելով ինձ 12 տարի էր անցել, սակայն նա շարունակում էր Պարոնով դիմել, հետո նա իմ փոխարեն վճարեց եւ իջավ: Երթուղայինի վարորդը զարմացել էր հասկանալով որ ժամանակին եղել եմ նրա սպան: Մեր զրույցը հետաքրքիր էր վարորդի հետ, նա պատմեց իր տղայի մասին, որը ծառայում էր բանակում: Տղան բողոքել էր հորը իր սպաներից եւ խոստացել է ծառայությունից հետո լավ հաշվեհարդար տեսնել այդ «սպա » կոչեցիալի հետ, որը միայն պահանջում է գումար եւ «նվերներ»: Երթուղայինի վարորդի պատմածը ցավալի էր, որովհետև ես եմ եղել մեր բանակաշինության առաջամարտիկներից մեկը, եւ լսելով այդպիսի պատմություններ իմ համար ցավալի է եւ վիրավորական:

Ինչո՞վ է արդյոք տարբերվում Հայկական բանակը ադրբեջական բանակից, նույն հաշվեհարդարներն ու նույն խոշտանգումները: Նույն կաշառակեր գեներալներն ու սպաները: Ի՞նչ եք կարծում պատերազմը վերսկսելու դեպքում այն երթուղային տատսու վարորդի տղան հնարավորություն բաց չի թողնի արդյոք ինքնաձիգը ուղղել դեպի իր հրամանատարը, եւ դրանից հետո չարանալով իշխանությունների դեմ դառնալու է հանցագործ եւ իր դիմաց ոչնչացնելով ամեն ինչ… Այդ ժամանակ ու՞մ պետք է մեղադրել… զինվորի՞ն թե՞ այդ համակարգը կառուցողներին:  Ի՞նչ եք կարծում ում է պետք հուսալքված զինվորը սահմանին: Այնպես որ մինչեւ թշնամու բանակը կփորձի որեւէ բան ձեռնարկել, այդ պատադրված դասալիքների խմբերը կարող են գործը ավարտին հասցնել: Սակայն դա աղետ կլինի մեր երկրի եւ ժողովրդի համար: Չեմ կարծում որ թշնամու բանակներին դեմ դուրս կգան այն մահակավոր ոստիկանը որը իր տիրոջ հրամանով կարող է ահաբեկել սեփական ժողովրդին: Այնպես որ դասեր քաղելով պատմությունից եւ ժամանակներից փորձենք ուղղորդվել դեպի իրավական երկրի կառուցում:  Քանի  դեռ ուշ չէ կարողացեք ընդունել իրական պատմությունը, եթե ոչ ապա դատապարտված ենք լինելու ժամանակի եւ ազգերի կողմից….

ՎՀ Իսպանիա 10/03/2013 © VH

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert