«Արտագաղթի այս պայմաններում տնտեսական աճ չի կարող գրանցվել. Գյումրու բնակչության թիվը շեշտակի նվազել է»

artashes boyajya

Արտաշես Բոյաջյան

Այսօր նշվեց Գյումրու օրը, որի շրջանակներում տեղի ունեցան հիմնանորոգված փողոցի, նորակառույց հրապարակի բացման արարողություններ, քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցան միջոցառումներ:

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքի հիմնական հիմնահարցերին ու նաեւ այն խնդրին, թե ինչու երկրորդ քաղաքը վերջին տարիներին առաջընթաց չի ապահովում:

Առաջին խնդիրն, ըստ մեր զրուցակցի, բնակչության թվաքանակի շեշտակի կրճատումն է: Թեեւ պաշտոնական տվյալներով ներկայացվում է, թե քաղաքում 114 հազար մարդ է ապրում, իրականում այդ թիվը չի գերազանցում 70 հազարը: «Ընդհանուր Հայաստանի վիճակով է պայմանավորված քաղաքի վիճակը, տեսնում ենք, որ լարված է վիճակն Արցախի սահմանամերձ գոտում, ինչ-որ բախումներ են տեղի ունենում, ու բնականաբար դա պատահական չէ, ինձ թվում է՝ այստեղ իր սեւ գործն են անում նաեւ ընտրությունները թե Ադրբեջանում, թե Հայաստանում, դրանով է պայմանավորված, իսկ յուրաքանչյուր լարվածություն, անկայունություն իր անդրադարձն է ունենում բնակչության թվաքանակի վրա: Պաշտոնական տվյալներով՝ Գյումրիում 114 հազար մարդ կա, բայց ելնելով սեզոնային արտագաղթի տեմպերից, այսինքն գարուն, ամառ, աշուն բնակչության թիվը նվազում է, այնուհետեւ ավելանում է, քանի որ հետ են վերադառնում, փաստացի մեր քաղաքի առկա բնակչության թիվը 70 հազարից չի անցնում»,- նշեց ազգագրագետը:

462c583d8fb612da2ffe1591236ef65cԸստ Արտաշես Բոյաջյանի՝ գոյություն ունեն արտաքին ու ներքին գործոններ, որոնցով պայմանավորված դեպի դուրս բնակչության տեղաշարժը չի դադարում. «Կայունության համար կան արտաքին ու ներքին գործոններ, արտաքինը որոնք են, օրինակ, արտաքին կոմունիկացիաների անխափան աշխատանքը, բացի այդ, եթե ցամաքային երկաթուղային տրանսպորտն աշխատի: Այսինքն արտագաղթը կանխելու համար առաջին հերթին պետք է լուծել գլոբալ խնդիրները, հետո տնտեսական խնդիրները, քանի որ մեր տնտեսությունը շատ է կապված Ռուսաստանի տնտեսության հետ, դրանով պայմանավորված կա տնտեսական անկայունությունը, ճգնաժամային վիճակը նույնպես իր ազդեցությունն է ունենում բնակչության արտագաղթի վրա»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ազգագրագետը նշում է, թե քանի դեռ արտագաղթի ցուցանիշներն ավելանում են, ապա տնտեսության աճի մասին խոսք լինել անգամ չի կարող: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե առաջին կիսամյակում երկրում տնտեսական աճ է գրանցվել, նշեց. «Եթե բնակչության թիվը 1 տոկոսով նվազում է, այդ դեպքում ՀՆԱ-ի ծավալը 2,5 տոկոսով նվազում է: Բացի այդ, բնակչության թվի նվազում նշանակում է աշխատատեղերի թվի նվազում, արտադրված ապրանքների ծավալի նվազում, հարկատուների թվի անկում, բյուջե գումար քիչ է մուտք գործում, եւ տնտեսական լարվածությունն ավելի է մեծանում, ու բնականաբար նման պայմաններում այս ամենը վատ է անդրադառնում տնտեսության զարգացման վրա: Մեր քաղաքի օրինակով տեսնում ենք, որ տրվող հայտարարությունների 90 տոկոսը բնակարանների վաճառքի մասին է, իսկ բնակարան վաճառողը մշտական արտագաղթելու նպատակ է հետապնդում: Այսօր ունենք 10 բնակարան վաճառող, մեկ գնորդ, կարծում եմ իրավիճակը շատ պարզ է»,- ասաց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը:

Հերմինե Մկրտչյան

http://galatv.am

 

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net