«Ճանապարհը մեկն է. իշխանությունից հեռացնել այն մարդկանց, որոնց պատճառով Հայաստանը դարձել է տարածաշրջանային կույրաղիք»

Երկու խոսք

Անկախ Հայաստանը մեր մեծ Հայրենիքից մնացած այն փոքրիկ հատվածն է, որը պետք է միավորի աշխարհասփյուռ հայությանը, համախմբի մեկ գաղափարի, նպատակի շուրջ: Անցած 20 տարում ամեն ինչ արվեց հայությանն անելանելի վիճակի մեջ գցելու համար: Չնայած Արցախում տարած փառավոր հաղթանակին, որի հիմքում ազգի լավագույն ներկայացուցիչների կամքն ու թափած արյունն էր, պետական այրերը բռնեցին օտարներին հաճոյանալու, նրանց կամքը կատարելու ուղին: Կեղծվեցին ընտրությունները, իշխանության ղեկին են այն մարդիկ, որոնց համար Հայաստանը լոկ կերատաշտ է: Արցախի խնդիրը ոչ միայն չլուծվեց, ոչ միայն չբնակեցվեցին ազատագրված տարածքները, այլև գաղտնի պայմանավորվածություններով փորձում են ուրանալ թափված արյունը:
Իրենց իշխանական դիրքերն ամրացնելու համար հայությանը կողոպտելու հրավիրվեցին նաև օտարներ, և այժմ երկրի ռազմավարական բոլոր լծակները հայությունից օտարված են: Թուրքիայի հետ ֆուտբոլային սիրախաղն ուժեղ սեպ խրեց նաև Հայաստանի և Սփյուռքի միջև: Հայաստանի ծայրահեղ աղքատության հասած բնակչությունը կորցրել է հավատը երկրի ապագայի հանդեպ և հարյուր հազարներով հեռանում է արտերկիր` ծառայելու օտարներին: Իրավիճակն օրհասական է, սակայն ելք դեռ կա: Հարկավոր է համախմբվել, վերջ տալ օտարահաճ ուժերի թելադրանքին` առաջնորդվելով միմիայն հայության շահերով: Մենք ինքնամեկուսացման կոչ չենք անում. աշխարհը մեր կարծիքը հաշվի կառնի միայն այն պարագայում, եթե ինքներս մեզ հարգենք: Ազգերի ընտանիքի ամեն մի անդամ իրավունք ունի արժանապատվորեն ապրելու, սակայն այդ իրավունքը շատերը դեռ պետք է ձեռք բերեն: Հայությունը վաստակել է այդ իրավունքը, դրան ընդամենը տեր կանգնել է պետք: Ճանապարհը մեկն է. իշխանությունից հեռացնել այն մարդկանց, որոնց պատճառով Հայաստանը դարձել է տարածաշրջանային կույրաղիք, արմատապես փոխել երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Վստահ ենք, որ այդպիսով ընդամենը մի քանի տարում կլուծվեն հիմնական խնդիրները: Մենք այդ ներուժն ունենք և հասնելու ենք մեր նպատակին:

Ռոբերտ Սիմոնյան
«Քաշաթաղ» ՀԿ նախագահ

http://qashatagh.com

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net