Հաղորդագրություն

Եվրոպայի Հայերի Համագումարը եւ  Շվեդիայում ՀՀ դեսպանությունը Ստոքհոլմի հանրային կենտրոնական գրադարանի եւ միջազգային գրադարանի համատեղ գործակցությամբ սեպտեմբերի 17 –ին տեղի ունեցավ  մշակութային, գրական երեկո նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին:

Երեկոյի ընթացքում հայ եւ շվեդ հանդիսատեսի առջեւ դեսպան Արտակ Ապիտոնյանի բացման խոսքից հետո, Գրիգոր Զոհրապի երկու նովելների ընթերցումով հանդես եկավ դերասան արվեսատգետ Իդա Գյուլնըսթենը:

Հվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի թարգմանությամբ՝ առաջին անգամ Սիամանթոյի եւ Դանիել Վարուժանի բանաստեղծությունների շարքով, ասմունքով հանդես եկավ գրադարանավար եւ բանաստեղծ Մաքս Էդենբորգը, իսկ հայերենով ՝ Նանսի Խաչատրյանը:

Դուդուկի ձայնով հնչեցին Կոմիտասյան մեղեդիներ Հայկ Հակոբյանի կատարմամբ:

Երեկոն վարում էին ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանը, գրադարանավարներ Շարլոթ Հանսենը եւ Հելենա Ահլինը:

Եւրոպայի Հայերու Համագումար

19 Սեպտեմբեր 2015

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert