Մաղում են սերս, Հայրենի’ք
Օտա’ր իմ, սե’ր իմ, մտերի’մ,
Պայթում է սիրտս Քո ցավից:
Երանի, երանի սովորեմ
Քեզ բուժել անծիր խավարից:
Օտար իմ, սեր իմ, Հայրենիք
Քեզ գիտեմ անհուշ երգերից…
Պաղեց, ցնդեց անկնիք
Արևդ ոգուս ծերպերից:
Անտեր, բայց տեր իմ Հայրենիք
ՓՇՐԵՑԻՆ ԳԱՀԵՐՆ ԻՄ ՍՐՏԻ.
Դու արքա` անթագ , անտանիք,
Դու մեռնող Արև-Նաիրի…
Օտա-ր իմ…Սե’ր իմ … Անծանո’թ`
Ժայռո’տ, երազո’տ պատառիկ,
Քեզ պետք է կռիվ ու աղոթք,
Քեզ պետք եմ հենց ես, Հայրենի’ք…
Տա Թև