Այսպիսով, 1999թ. հոկտեմբերին ամերիկյան մի քանի խիստ բարձրաստիճան պաշտոնյաներիª Հայաստան կատարած այցելությունները միանշանակ վկայում են, որ այդ ժամանակահատվածում Ղարաբաղի շուրջ Հեյդար Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան բանակցությունները հասել էին կուլմինացիոն կետի:
Հասկանալի է նաեւ, թե ինչու էին այդ օրերին ամերիկացիներն այդքան վճռական տրամադրված. 1999թ. նոյեմբերյան ԵԱՀԿ գագաթնաժողովում նախատեսված էր լուծել աշխարհաքաղաքական նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերջնականապես պետք է Ռուսաստանին դուրս մղեին Հարավկովկասյան տարածաշրջանից ու դեպի կասպյան տարածաշրջանի նավթային ու գազային պաշարները տանող ուղիները դնեին ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ:
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Անշուշտ, Ռուսաստանը շրջանցող նավթագազամուղերի ծրագրերը 1999թ.-ին չէ, որ ի հայտ էին եկել: Այդ մասին արեւմտյան նավթային մագնատները մտորում էին դեռ այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը գոյություն ուներ: Ծրագրերն ավելի իրատեսական դարձան ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո եւ գործնական հուն մտան արդեն 1992-1993թթ.-ին: Ընդ որում, դեռ այդ փուլում լիակատար քաոսային վիճակում հայտնված Ռուսաստանում քաղաքական որոշակի շրջանակներ հստակ գիտակցում էին այն հսկայական վտանգը, որը սպառնում էրª ընդհուպ մինչեւ ռուսական պետականության ամբողջականությանը, եթե տրանսկասպյան նավթագազամուղային ծրագրերն իրականություն դառնային: Ըստ այդմ էլ, 1990-ականների սկզբներին փորձում էին դրանք արգելակել հիմնականում Ադրբեջանի վրա ներազդելով, որպեսզի վերջինս հրաժարվեր Արեւմուտքի հետ կնքել իր նավթային հանքավայրերը շահագործելու պայմանագրեր: Ընդ որում, ազդեցության հիմնական գործիքներից մեկը ղարաբաղյան պատերազմն էր: Բերենք ընդամենը երկու փաստ. 1993թ.-ի հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նախատեսում էր ՙԲրիթիշ Պետրոլիումի՚ եւ այլ էներգետիկ գերհսկաների հետ Լոնդոնում կնքել իր երկրի նավթային պաշարները շահագործելու մասին գլոբալ պայմանագիր: Չհաջողվեց, քանի որ նույն տարվա հունիսի 4-ին ՌԴ-ից լուրջ ռազմական օժանդակություն ստացած եւ միանշանակ ռուսական ազդեցության տակ գտնվող գնդապետ Սուրետ Հուսեյնովը ապստամբություն կազմակերպեց ու իշխանությունից զրկեց Էլչիբեյին: Նույն պայմանագիրը 1994թ.-ի հոկտեմբերին Բաքվում պատրաստվում էր ստորագրել Հեյդար Ալիեւը, եւ դրա նախաշեմին նույն Հուսեյնովը կրկին հեղաշրջման փորձ կատարեց: Սակայն արդեն չկար այն կարեւորագույն գործոնը` ղարաբաղյան պատերազմը, որն առաջին հեղաշրջման ժամանակ այնքան օգնեց Հուսեյնովին. երկրորդ փորձը ձախողվեց, եւ Ալիեւը ստորագրեց ՙՆավթային մեծ համաձայնագիրը՚:
Եվ ահա 1990-ականների վերջերին ընթացքի մեջ էր այն փուլը, որի ընթացքում պետք էր ուղիներ գտնել ՙՆավթային մեծ համաձայնագրով՚ նախատեսված էներգետիկ հոսքերը Եվրոպա հասցնելու համար: Ընդ որում, դեռ այն օրերին էին մասնագետները մատնանշում, որ շատ ավելի հարմար եւ էժան ուղի կարող էր լինել Ռուսաստանի տարածքով տարանցումը. կա°մ Չեչնիայով, կա°մ Դաղստանով: Սակայն ամբողջ հարցը հենց Ռուսաստանը շրջանցելու մեջ էր, ուստիեւ հիմնական շեշտը դրված էր Հարավային Կովկաս-Թուրքիա-Եվրոպա տարբերակի վրա: Գումարելով դրան չեչենական ապստամբությունը, թերեւս, լիովին հասկանալի է դառնում, թե նավթագազամուղային այդ ծրագրերի հաջողության դեպքում ԱՄՆ-ն ինչ հսկայական քաղաքական առավելություններ էր ստանում, իսկ Ռուսաստանն ինչ կործանարար վիճակում էր հայտնվում: Եվ ահա այս հարցով վերջին մեխը խփվելու էր հենց Ստամբուլում` ԵԱՀԿ գագաթնաժողովում:
Ամենաուշագրավն այն էր, որ Ստամբուլում նավթատարերի պայմանագրերն ամենեւին էլ առաջին պլանում չէին ՙցուցադրվում՚: Հիմնական շեշտադրումներից մեկը Չեչնիան էր, այսինքն` ՌԴ նախագահ Բորիս Ելցինից ակնկալվում էր, որ նա կստանձնի չեչեն ժողովրդի իրավունքները հարգելու կամ այդ կարգի այլ պայմանավորվածություններ: Սակայն Ելցինն այս անգամ համառեց, ինչը, թերեւս, իր խորքային բացատրությունն ունի: Մասնավորապես, որ այդ ժամանակահատվածում ռուսական պետականամետ ուժերը սկսել էին իրենց նախկին դիրքերը վերականգնել, օրինակ` վարչապետի պաշտոնին արդեն Վլադիմիր Պուտինն էր: Արդյունքում` Ելցինը, ՙՌոյթեր՚ գործակալության այդ օրերի բնորոշմամբ. ՙԴուռը շրխկացնելով հեռացավ Ստամբուլիցª հայտարարելով, որ գնում է Չեչնիայի խնդրով զբաղվելու…՚: Նույն տարեվերջին էլ Ելցինը հրաժարվեց նախագահի պաշտոնից, իշխանության եկավ Վ. Պուտինը, եւ դա հետագայում որոշակիորեն փոխեց պատմության ընթացքը:
Բայց ամեն դեպքում Ստամբուլում գագաթնաժողովի բացման առաջին իսկ օրը` նոյեմբերի 18-ին, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրվեց Բաքու-Ջեյհանի մասին համաձայնագիր: Դա տեղի ունեցավ մի տեսակ աննկատ, առանց ավելորդ շքեղությունների: Այն աստիճան, որ գագաթնաժողովի ընթացքը լուսաբանող ռուս լրագրողներից մեկը գրում է. ՙԵս ուշադիր ուսումնասիրեցի ռուսական եւ օտարերկրյա մամուլի մեկնաբանությունները. գրեթե ոչինչ չկար՚: Միայն հատուկենտ հրապարակումներ, այն էլ` մատնանշվում էր պայմանագրի ստորագրման բուն փաստը…
Ի դեպ, գագաթնաժողովում Ռոբերտ Քոչարյանը իր ստորագրությունը դրեց մեկ կարեւորագույն փաստաթղթի տակ, որին պետք է առանձին անդրադառնալ:
ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՙՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ՚
Այսպիսով, հենց Ստամբուլում տրվեց Ռուսաստանը շրջանցող տրանսկասպյան առաջին խողովակաշարի կառուցման մեկնարկը: Այն, այնուամենայնիվ, անցնելու էր Վրաստանով եւ ոչ Հայաստանով: Բայց երկու կարեւոր հանգամանք. նախատեսվում էր կառուցել օրական առավելագույնը 1 մլն բարել թողունակությամբ նավթամուղ, որը բավականին համեստ ծավալ է: Այն առումով, որ այդ օրերին գերիշխում էր այն համոզմունքը, որ կասպյան տարածաշրջանում կենտրոնացված է Սաուդյան Արաբիայի պաշարներին համարժեք նավթ, որը. ՙԿարող է 21-րդ դարում դառնալ Արեւմուտքի վառելիքի հիմնական բազան՚: Իսկ այդ դեպքում, Բաքու-Ջեյհանից զատ, պետք է կառուցվեին այլ` մի քանի անգամ ավելի հզոր, ընդհանուր հաշվարկով օրական 6-7 մլն բարել ¥եթե ոչ ավելի շատ¤ թողունակությամբ այլ խողովակաշարեր: Իսկ դրա լավագույն եւ էժան ուղիներից մեկը, այն օրերի արեւմտյան մասնագիտական հրապարակումներից մեկի համաձայն, համարվում էր. ՙԱդրբեջանից Քուռ-Արաքսի հովտով դեպի Մեղրի, ապա` Նախիջեւան-Թուրքիա ուղղությամբ դեպի Միջերկրական ծով ճանապարհը՚: Եվ նույն աղբյուրը նկատում է նաեւ, որ Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալուց հետո ՙորեւէ բարդություն չի հարուցի նաեւ իրանական խնդրի կարգավորումը՚: Իսկ այդ պարագայում արդեն նաեւ իրանական նավթային հոսքերը մոտավորապես ՙՆախիջեւանի հատվածում կարող են միանալ Ադրբեջանից եկող խողովակաշարերին, ինչը ծախսային առումով էական խնայողությունների հնարավորություն կտա՚: Դրա համար պետք էր լուծել մեկ ՙչնչին՚ հարց. Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելուց հետո արագորեն լուծել ղարաբաղյան բանակցությունների, այդ թվում` Ղարաբաղից հարավ ընկած եւ Արաքսին ափամերձ տարածքների, ապա` Մեղրիի հարցը: Այսինքն` կրկին գալիս-հասնում ենք ՙՄեղրիի միջանցքի՚ խնդրին:
Երկրորդ հանգամանքը. ՙՀոկտեմբերի 27՚-ը շեշտակիորեն փոխեց բանակցային գործընթացի ընթացքը: Ինչպե±ս, ի±նչ նախատեսված կամ չնախատեսված մեխանիզմներ սկսեցին գործել եւ այլն: Այս հարցերի պատասխանները, անշուշտ, հնարավորություն կտան նաեւ որոշակի պատկերացումներ կազմել ՙՀոկտեմբերի 27՚-ի էության մասին, լուրջ վերլուծության կարիք ունեն: Սակայն գլխավոր փաստն այն է, որ, եթե 1999թ.-ի ապրիլի 26-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո մինչեւ հոկտեմբեր Քոչարյանն ու Ալիեւը դեմ առ դեմ ֆորմատով եւս 4 հանդիպում ունեցան, ապա հոկտեմբերից հետո բանակցային գործընթացը սկսեց ակտիվ փուլ մտնել միայն մեկ տարի անց` 2000թ.ի վերջերին, մինչեւ որ 2001թ.-ի հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցավ Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Դրա առանձնահատկությունն այն էր, որ շատ չանցած սկսվեցին պաշտոնական խոսակցություններ, այսպես կոչված, ՙՓարիզյան սկզբունքների՚ մասին, որը, թերեւս, մեր այս ուսումնասիրությունների հիմնական մեխն է:
Բայց մինչ այդ, այսինքնª ՙՀոկտեմբերի 27-ից՚ հետո, երկու էական հանգամանքներ էլ նկատվեցին: Առաջինը. 1999թ.-ի դեկտեմբերի 17-ին, այսինքն` ՙՀոկտեմբերի 27՚-ից գործնականում անմիջապես հետո, ղարաբաղյան զինված ուժերի հրամանատարի պաշտոնից ազատվեց Սամվել Բաբայանը, ու մինչ այժմ էլ չկա այն հստակ բացատրությունը, թե ինչու: Շատ չանցած` 2000թ.-ի մարտի 22-ին, տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ մահափորձը, որը կազմակերպելու մեջ մեղադրվեց ու ձերբակալվեց Ս. Բաբայանը: Անկախ այս պատմության պատճառներից, նկատենք, որ այսպիսով չեզոքացվեց այն ռազմական գործիչը, ով Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ռեալ կարող էր ստանձնել, այսպես ասենք, բանակի նկատմամբ նրա կազմակերպչական ֆունկցիաները:
Երկրորդը. 2000թ.-ի մարտի 25-ին ՌԴ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը, ով անմիջապես էլ գերակտիվ գործողություններ սկսեց ինչպես Չեչնիայում, այնպես էլ էականորեն բարձրացրեց հարավկովկասյան գործընթացներում ՌԴ-ի մասնակցության մակարդակը: Փաստ է, որ դեռ 1999թ.-ին գերակտիվ տեմպեր ստացած եւ ըստ տարբեր մեծ ու փոքր գործիչների այդ ժամանակների հայտարարությունների` ուր որ է հանգուցալուծվող Ղարաբաղի հարցով բանակցությունները ՙՀոկտեմբերի 27՚-ից հետո, մինչեւ մոտավորապես 2000թ.-ի կեսերը հրապարակային առումով մտան բավականին պասիվ փուլ. թեեւ ստվերային` բավականին ակտիվ շարժ կար: Մասնավորապես` հենց 2000թ.-ի սկզբին էր, որ Ռուսաստանը հայտարարեց բանակցություններում իր ակտիվության մակարդակը բարձրացնելու օգտին, որին հակադարձելով` ԱՄՆ-ն իր պետքարտուղար Մադլեն Օլբրայթի շուրթերով խոսեց բանակցություններն ավարտական փուլ մտնելու մասին, այն առումով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը. ՙՁգտում են գտնել ղարաբաղյան հակամարտության ավելի նորարարական եւ համարձակ լուծումներ՚:
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Սակայն չափից դուրս ՙՄեղրիի տարբերակը՚ հիշեցնող ¥հիշեցնենք, որ հենց նույն տարվա մայիսին էր, որ օրինակ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Գլենդելում բացահայտորեն խոսեց ՙՄեղրիի տարբերակի՚ գոյության փաստի մասին¤ այդ ՙհամարձակ լուծումների՚ դեմ այդ օրերին բացահայտորեն բուռն դժգոհություն կար մի° կողմից Ռուսաստանի կողմից, որը 2000թ.-ին քանիցս արտահայտվեց Հայաստանին հասցեագրված տնտեսական ճնշումների տեսքով:
Հասկանալի է, որ այդ ժամանակներում դեռ ծայրահեղ թույլ վիճակում գտնվող, չեչենական պատերազմում ՙխրված՚ եւ տարբեր ահաբեկչական հարձակումների թիրախ դարձած Ռուսաստանի տնտեսաքաղաքական պատժամիջոցների սպառնալիքներն ավելի թույլ ազդեցություն կարող էին ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, քան եթե այդ նույն սպառնալիքները գային Արեւմուտքից: Սակայն, զուգահեռաբար, բուն Հայաստանի կադրային զինվորական շրջանակներում ՙՄեղրիի տարբերակի՚ մասին խոսակցությունները սվիններով էին ընդունվում: Նույն դրսեւորումն էր ցուցաբերում նաեւ Վազգեն Սարգսյանի քաղաքական թիմը, որտեղ եղբորը փոխարինած եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Արամ Զ. Սարգսյանը քանիցս հրապարակավ կտրուկ դեմ է արտահայտվել նման լուծմանը: Եվ, վերջապես, կար նաեւ բուն ղարաբաղյան զինվորականության շրջանակներում թեկուզ դիրքերն արդեն ինչ-որ չափով կորցրած, սակայն էլի որոշակի ազդեցություն ունեցող Սամվել Բաբայանի գործոնը: Ընդ որում, ՙՀոկտեմբերի 27-ից՚ հետո Ս. Բաբայանը, թեեւ բացահայտորեն աջակցություն ցուցաբերեց Ռոբերտ Քոչարյանին, նույնիսկ սպառնաց նրա դեմ գործողությունների դեպքում զորք տեղաշարժել դեպի Հայաստան, սակայն փաստն այն է, որ Քոչարյանը միշտ էլ մեծ զգուշավորությամբ է վերաբերվել Բաբայանին եւ դժվար է ասել, թե վերջինս ծայրահեղ իրավիճակում ինչպես իրեն կդրսեւորեր: Մի խոսքով` այդ ամենը նշանակում է, որ եթե Ռ. Քոչարյանն առանց այդ երեք գործոնները, հատկապես` Հայաստանի զինված ուժերի դիրքորոշումը հաշվի առնելու` փորձեր փաստաթղթային ընթացք տար տիկին Օլբրայթի հիշատակած ՙհամարձակ լուծումներին՚, հազիվ թե կարողանար խուսափել պաշտոնանկությունից:
Եվ նկատենք, որ 2000թ.-ի առաջին ամիսներին թվարկված այդ երեք գործոններն էլ մեկը մյուսի ետեւից չեզոքացվեցին: Ամեն ինչ սկսվեց բանակից, երբ մի շարք անձանց` առանց պաշտպանության նախարարի ներկայացման, գեներալի կոչում շնորհվեց: Դրան էլ հաջորդեց մարտին, կրկին առանց նախարարի հետ համաձայնեցնելու` նախարարի տեղեկալների նշանակումներ, (Մանվել Գրիգորյան, Գագիկ Մելքոնյան, Յուրի Խաչատուրով, Արթուր Աղաբեկյան, Միքայել Գրիգորյան), ինչը եւս գործող կարգի խախտում էր: Իսկ ահա այն բանից հետո, երբ մարտի վերջերին ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարները ստորագրեցին համագործակցության երեք բավականին կարեւոր փաստաթղթեր, ավելին` ռուսները սկսեցին բացահայտորեն խոսել Մեղրիում ¥հազիվ թե այստեղ տեղանքի ընտրությունը պատահականություն էր¤ ՀԷԿ կառուցելու ծրագրերի մասին, Հայաստանում արագորեն մշակվեց եւ ընդունվեց ՙԱրտաքին քաղաքականությունում ՀՀ գործադիր իշխանության գործունեության կոորդինացման մասին՚ օրենքը, որը պետական բոլոր կառույցների արտաքին գործունեությունը դնում էր ԱԳ նախարար Վ. Օսկանյանի ուղղակի վերահսկողության տակ: Բայց արդեն մայիսի 2-ին պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, որը տեղի ունեցավ առանց վարչապետի կարծիքն անգամ հարցնելու: Հաշված օրեր անց էլ պաշտոնանկության հերթը վարչապետ Արամ Զ. Սարգսյանինն էր, ում փոխարինեց Անդրանիկ Մարգարյանը, ինչը, ինչպես նաեւ Վազգենի որոշ թիմակիցների գեներալներ սրքելն ու ՊՆ-ում բարձր պաշտոնների տեղավորելը, գործնականում չեզոքացրեց Վ. Սարգսյանի թիմը: Իսկ, ահա, այս ամենի հետ միաժամանակ վանդակաճաղերի ետեւում հայտնվեց Սամվել Բաբայանը, եւ, արդյունքում, Ռ. Քոչարյանի իշխանությունը դարձավ գրեթե բացարձակ:
ՙՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ՚ ՆԱԽՕՐԵԻՆ
Ամենաուշագրավն այն է, որ ներհայաստանյան քաղաքական դաշտի այդ փոփոխությունները ոչ միայն բացահայտորեն խրախուսվում էին ԱՄՆ-ի կողմից, այլ նաեւ պարբերաբար հնչում էին բարձրաստիճան անձանց հայտարարություններ, ովքեր այդ ամենը ուղղակիորեն կապում էին ղարաբաղյան բանակցությունների հետ: Օրինակ Մինսկի խմբի համանախագահ Քերրի Քավանոն ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնանկությունից գրեթե անմիջապես հետո հայտարարեց. ՙՀայաստանում եւ Ադրբեջանում տիրող ներկայիս իրավիճակը նպաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի շարունակությանն ու խորացմանը, եւ ԱՄՆ-ն պատրաստ է ակտիվացնել իր ջանքերը այդ ուղղությամբ արդյունքի հասնելու համար՚: Գրեթե միաժամանակ մայիսի 18-ին Ժնեւում տեղի ունեցած համանախագահների հերթական հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումը հակամարտության շուրջ ՙավելի լավատեսական մթնոլորտի՚ ձեւավորման վրա դրվեց: Հենց այդ ՙմթնոլորտն՚ էլ ՙպետք է հնարավոր դարձնել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբոջանի ղեկավարներին գնալ զիջումների, այլ նաեւ` երկու երկրների հանրությանը՚: Նկատենք` եթե զիջումներ ասվածն իրականում ՙՄեղրիի տարբերակն՚ էր, ապա մասնավորապես` ՙՀայաստանի հանրությանը՚ զիջումների գնալ պարտադրելը, գործնականում անհնար էր, քանի դեռ մեր երկրում տեղի չէր ունեցել հիշատակված ներքաղաքական փոփոխությունները: Իսկ դա նշանակում է, որ տեղի ունեցածի վրա Արեւմուտքի` ոչ միայն աչք փակելը, այլ նույնիսկ` քաջալրելը, պետք է կապել հենց ղարաբաղյան բանակցություններում ՙավելի լավատեսական մտնոլորտի՚ ձեւավորման ցանկությունների հետ: Կոպիտ ասած. ՙՔոչարյա°ն, վերցրու բացարձակ իշխանություն, որ կարողանաս պետք եղած պահին փաստաթուղթ ստորագրել՚: Ըստ այդմ էլ` կարելի է նկատել, որ Հայաստանի ներսում Ռ. Քոչարյանի դիրքերի ամրապնդմանը զուգահեռ` մոտավորապես 2000թ.-ի կեսերից, արդեն կարելի է տեսնել նաեւ ղարաբաղյան բանակցությունների ակտիվացում: Մասնավորապես` այն բանից հետո, երբ Ռ. Քոչարյանը հերթական բավականին կոշտ հանդիպումն ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Միեւնույն ժամանակ տեղի ունեցած ԱՊՀ երկրների մոսկովյան գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպման ընթացքում Ռուսաստանն առաջ քաշեց հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ, դրանով իսկ փորձելով ակտիվացնել իր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն, նախ Հ. Ալիեւը այդ հանդիպման ընթացքում մինչեւ վերջ պնդեց ՙգրավված տարածքներն առանց նախապայմանների վերադարձնելու՚ միտքը: Բնականաբար դրան հաջորդեց Քոչարյանի նույնքան կոշտ մերժումները: Հասկանալի է, որ պետքարտուղար տիկին Օլբրայթի կողմից Քոչարյան-Ալիեւ բանակցություններին վերագրված` ՙհամարձակ լուծումներ՚ ձեւակերպման ֆոնին, մոսկովյան այդ ՙլեզվակռիվը՚ միանգամայն աբսուրդի է նմանվում: Բայց նկատենք, որ հենց այդ ՙլեզվակռվի՚ միջոցով էր, որ կողմերը, ըստ էության, մի տեսակ արհեստականորեն ձախողեցին ռուսական առաջարկները: Թե ինչու, դժվար չէ հասկանալ. հաշվի առնելով, որ Ռ. Քոչարյանը չհաշված օրեր անց` հունիսի 27-ին, հանդիպեց Բիլ Քլինթոնի, ընդամենը երեք օրից էլ` Ժակ Շիրակի հետ: Ընդ որում, հենց այդ հանդիպումներին էր, որ հաջորդեց ղարաբաղյան բանակցությունների հերթական գերակտիվ փուլը, որը սկսվեց, այսպես ասենք, Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո եւ գործնականում ավարտվեց Քի Վեսթում, թեեւ արձագանքները զգացվում էին մինչեւ 2003թ.-ը:
Սակայն մինչ բանակցությունների այդ փուլին հասնելը նկատենք, որ մոսկովյան հանդիպման տպավորությունն այն էր, որ Քոչարյանն ու Ալիեւը պարզապես մի տեսակ կազմակերպված ձեւով Ռուսաստանին կրկին փորձեցին հեռու մղել բանակցային գործընթացից, իսկ անմիջապես հաջորդած ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումն արդեն տանում է այն մտքին, որ ռուսականի փոխարեն կողմերը բացահայտորեն նախապատվությունը տվեցին արեւմտյան միջնորդությանը: Այդ տեսանկյունից, անշուշտ, պատահական չէր, որ երբ հուլիսի սկզբներին տարածաշրջան այցելած ռուս համանախագահ Գրիբկովը հայտարարեց, թե ռուսական առաջարկները մնում են ուժի մեջ, դրան անմիջապես հաջորդեց Վարդան Օսկանյանի արձագանքն այն մասին, թե. ՙԺամանակային առումով այդ առաջարկները հույսեր չեն ներշնչում՚: Իսկ դա, ըստ էության, նշանակում էր, որ Օսկանյանը դեռ 2000թ.-ին ԱՄՆ-ի հովանու տակ ընթացող Քոչարյան-Ալիեւ քննարկումներից ակնկալում էր ղարաբաղյան հակամարտության բավականին արագ լուծում, ինչից կողմերին հեռացնում էր մոսկովյան առաջարկները: Էլի, մի տեսակ, ամեն ինչ սկսում է նմանվել տխրահռչակ ՙՄեղրիի տարբերակին՚…
Ամեն դեպքում, այս ամենին հաջորդեց ռուսական հերթական տնտեսական սպառնալիք. սեպտեմբերի սկզբներին` Նյու Յորքում տեղի ունեցած Քոչարյանի ու Ալիեւի բավականին խոստումնալից հերթական հանդիպումից շատ չանցած, երբ ՀՀ նախագահը այցելեց Մոսկվա, նրան այնտեղ ներկայացվեց հայտնի 113 մլն դոլարանոց ռուսական վարկը վերադարձնելու պահանջ: Դա այնուհետեւ, վերածվեց մինչ օրս էլ պաշտոնապես հստակ բացատրություն չստացած ՙԳույք` պարտքի դիմաց՚ ձեւաչափով հանրահայտ գործարքին: Եվ, նկատենք, որ այդ ժամանակներից սկսած էլ հայաստանյան մի շարք ռազմավարական նշանակության ձեռնարկություններ այս կամ այն ձեւաչափով սկսեցին կամաց-կամաց անցնել ռուսների վերահսկողության տակ: Մի կողմ թողնելով անցած տարիներին բազմիցս չարչարկված այդ գործարքների տնտեսական կողմը` նկատենք միայն, որ դրա արդյունքում էապես ավելանում էր ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական վերահսկողության լծակները ու դրան համարժեք չափով էլ նվազում էր ղարաբաղյան բանակցություններում ռուսների համար անակնկալ քայլերի գնալու հայկական կողմի հնարավորությունները: Բայց խոշոր հաշվով, դա դեռ քիչ բան էր նշանակում…
Անցած տարիներին Հայաստանում հարյուրավոր եւ հազարավոր անգամներ հնչել է այն հարցադրումը, թե այդ ինչո±ւ ռուսները մեր երկրից պահանջեցին վերադարձնել 113 մլն դոլարանոց վարկը եւ դրա դիմաց էլ վերցրեցին հայաստանյան հինգ ձեռնարկությունների` ՙՀրազդանի ՋԷԿ՚-ի, ՙՄարս՚ գործարանի, Երեւանի նյութաբանության, մաթեմատիկական մեքենաների, կառավարման ավտոմատացված համակարգերի, գիտահետազոտական ինստիտուտների բաժնետոմսերը: Հիմնականում նման խոսակցությունները ունեցել են ռուսներին հասցեագրված կշտամբանքի տեսք, թե այդ ինչպես է, որ ներեցին տարբեր այլ, հաճախ` բացահայտ թշնամանքով տրամադրված երկրների նույնիսկ ավելի խոշոր վարկերը, բայց ահա իրենց ռազմավարական գործընկեր Հայաստանից վարկի դիմաց վերցրեցին ձեռնարկությունները: Ընդ որում` նման քննադատություններ լսվում են մինչ օրս: Օրինակ, դեռ անցած տարվա վերջերին էր, որ նախկին արտգործնախարար, նախկին լեւոնական, նախկին րաֆֆիական, բայց հենց Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով ԱԺ պատգամավոր դարձած եւ ոտից-գլուխ արեւմուտքին նվիրված Ալեքսանդր Արզումանյանը, ասելով, թե 2000թ.-ից առ այսօր դուրս գրելով տարբեր պետությունների ունեցած շուրջ 100 միլիարդ դոլարի պարտքըª ՙՄեր դարավոր բարեկամ եւ արդի ամենակարեւոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ չի դուրս գրել մեր պարտքը, այլեւ մեր նկատմամբ կիրառել է ՙգույք` պարտքի դիմաց՚ նվաստացուցիչ բանաձեւ՚:
113 ՄԼՆ ԴՈԼԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷՐ ԿԱՐՈՂ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
Քանի որ խոսք գնաց այդ` ՙԳույք` պարտքի դիմաց գործարքից՚, մի փոքր շեղվելով թեմայիցª նկատենք մեկ ուշագրավ հանգամանք. Ռուսաստանն իր 113 մլն դոլար պարտքը պահանջեց վերադարձնել 2000թ.-ի սեպտեմբերին, սակայն ձեռնարկությունները հանձնելու գործարքը վերջնականապես հաստատվեց միայն դրանից երկու տարի անց` 2002թ.-ի կեսերին` ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի մեր երկիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Ընդ որում, նկատենք, որ այդ գործարքի վերջնարդյունքում, եթե չորս ձեռնարկությունները հիմնականում պարապուրդի մատնվեցին, ապա ՙՀրազդանի ՋԷԿ՚-ի արդեն քայքայվող 5-րդ էներգաբլոկում կատարվեցին այն կարգի ներդրումներ, որոնք գերազանցում են նույնիսկ այդ ռուսական վարկի ողջ ծավալը: Դա հետո, իսկ 2000թ.-ին վարկը վերադարձնելու պահանջը, անշուշտ, Հայաստանի նկատմամբ լրջագույն ճնշում էր, հաշվի առնելով, որ այդ պահին 113 մլն դոլարը Հայաստանի պետբյուջեի 30-40 տոկոսի կարգի գումար էր, որը վերադարձնել մեր երկիրը պարզապես ի զորու չէր: Ո±րն էր այդօրինակ ճնշման իրական պատճառը. որքան էլ վերստին ուսումնասիրեցինք այդ ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը, չգտանք եւ ոչ մի էական խնդիր, որը կստիպեր ՌԴ-ին` գնալ նման կտրուկ քայլերի: Բացառությամբ, թերեւս, միայն ԱՄՆ-ի հովանավորությամբ ընթացող ղարաբաղյան բանակցությունների, որտեղ, ինչպես հիմնավորեցինք, նաեւ հայկական կողմի գործողությունների արդյունքում էր Ռուսաստանը, մեղմ ասած, մնում երկրորդ պլանում: Եվ դա այն պարագայում, երբ այդ բանակցությունների արդյունքները, այսինքն` եթե իրականանար Գոբլի պլանը եւ հայ-իրանական սահմանահատվածը անցներ թուրք-ադրբեջանբական կամ, խոշոր հաշվով, ամերիկյան վերահսկողության տակ, ապա դա, բառիս բուն իմաստով, վտանգի տակ կարող էր առնել, ընդհուպ, Ռուսաստանի պետական ու տարածքային ամբողջականությունը: Ուրեմն ինչո±ւ ռուսներն իրենց դաշնակից Հայաստանից 113 մլն դոլարանոց վարկը ետ պահանջեցին. հարցի պատասխանը, թերեւս, հասկանալի է, մեր երկրի ղեկավարությունը մտել էր Ռուսաստանը վտանգող ամերիկյան խաղերի մեջ…
Բայց ի±նչ է ստացվում. Մեղրին պահելու համար չպե±տք է 113 մլն դոլար վճարեի±նք ռուսներին. բավականին տարօրինակ է հնչում, բայց շատ նման է դրան…
Եվ, իհարկե, այստեղ նաեւ առաջ է գալիս այն հարցադրումը, թե ՙՙգույք` պարտքի դիմաց՚ նվաստացուցիչ բանաձեւի՚ հարցում, իրականում, ո±ւմ ենք պարտական. ռուսների±ն, թե± ամերիկյան խաղերին եւ այն օրերին Հայաստանի արտաքին քաղաքակնությունն իրականացնող եւ այդ խաղերի մեջ ներգրավված պաշտոնյաներին, ասենք` ներկայիս գերհայրենասեր, բայց ժամանակին իր ծննդավայր Սիրիայի բանակից ՙթռած՚ Վարդան Օսկանյանին ու նրա նմաններին:
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱՎ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԸ
Բայց եթե, իրոք, ՙՄեղրիի տարբերակն՚ այդքան կարեւոր էր ԱՄՆ-ի համար, հարց է ծագում. մի±թե չէին կարող Հայաստանին ինչ-որ մեխանիզմով ֆինանսավորել, որ մեր այն ժամանակների իշխանությունները կարողանային մարել ռուսական պարտքը, ձեռքերն ազատեին այդ ճնշումներից ու ԱՄՆ-ի վերահսկողությամբ հանգիստ շարունակեին գործընթացը: Իհարկե, դա էլ է տարբերակ: Բայց, նկատենք մեկ նրբերանգ. մինչեւ 2000թ.-ը Քոչարյան-Ալիեւ բանակցություններն ընթանում էին խիստ գաղտնիության պայմաններում: Անշուշտ, Ռուսաստանը ներկայացված էր Մինսկի խմբում, եւ տրամաբանորեն այդ գաղտնիությունը պետք է, որ վերջինիս չվերաբերեր: Սակայն հարց էª թե այն, ինչի մասին դեմ առ դեմ խոսում էին Քոչարյանն ու Ալիեւը, արդյո±ք, դառնո±ւմ էր Մինսկի խմբի սեփականությունը: Այստեղ, թերեւս, տեղին է հիշեցնել 2000թ.-ի սկզբներին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի արած հայտարարությունը. ՙՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց անկեղծ երկխոսությունների ընթացքում դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակներից…՚: Այսինքն, այդ ՙանկեղծ երկխոսությունների՚ մանրամասներն ամենեւին էլ պարտադիր չէր, որ ներկայացվում էր համանախագահներին: Ավելի կոնկրետ` ռուս համանախագահին, քանի որ երբ տիկին Օլբրայթը խոսում է Մինսկի խմբի առաջարկություններիի շրջանակներից դուրս գալու մասին, դա նշանակում է, որ ԱՄՆ-նª տեղյակ էր Քոչարյան-Ալիեւ ՙանկեղծության՚ մանրամասներից:
Իսկ տրամաբանության տեսանկյունիցª դժվար չէ կռահել, որ եթե, իրոք, հիմնական թեման ՙՄեղրիի տարբերակն՚ էր, այսինքն` այդ կերպ ԱՄՆ ձգտում էր Ռուսաստանին շատ լուրջ աշխարհաքաղաքական հարված հասցնող ծրագիր իրականացներ, պետք է փորձեր այն հնարավորինս երկար, մինչեւ վերջին պահը ռուսներից գաղտնի պահել ու վերջում նրանց կանգնեցնել կատարված փաստի առաջ: Եվ դա երկու հիմնական նկատառումներով: Նախª դժվար չէ հասկանալ, որ նման ծրագրերի բացահայտումով հարցը ղարաբաղյան բանակցությունների օրակարգից միանգամից կտեղափոխվեր ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթություն: Իսկ Ռուսաստանը, թեեւ 2000-ականների սկզբներին դեռ բավականին թուլացած վիճակում էր, բայց մեկ է` մնում էր որպես միջուկային գերտերություն, որի հետ նման բացահայտ թշնամությունը վտանգավոր էր նույնիսկ ԱՄՆ-ի համար: Այսինքն` եթե ԱՄՆ-ն վերցներ եւ Հայաստանի փոխարեն ՌԴ-ի 113 մլն դոլարանոց վարկը փակեր, ապա նաեւ պետք է ռուսներին բացատրեր, թե ինչո±ւ…
Երկրորդը. ժամանակից շուտ տեղեկանալով այդ մասին` ռուսները հակաքայլեր կձեռնարկեին եւ կփորձեին ձախողել ամեն ինչ: Տպավորությունն այն է, որ, կարծես թե, ամեն ինչ հենց այդպես էլ տեղի ունեցավ: Ամեն դեպքում 1999թ.-ի նոյեմբերին Թուրքիայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունված որոշ փաստաթղթեր արդեն իսկ, միանշանակ, վկայում էին, որ ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերի մեջ է մտնում Հարավային Կովկասը վերջնականապես ռուսական ազդեցությունից դուրս բերելը: Դրանից անմիջապես հետո էր, որ Ռուսաստանը հայտարարեց ղարաբաղյան բանակցություններում իր ակտիվանալու ցանկության մասին, որն էլ, ի վերջո, հանգեցրեց Հայաստանի նկատմամբ այդօրինակ ճնշումներին: Իսկ դա արդեն, միանշանակ, վկայում է այն մասին, որ ռուսներն արդեն 2000թ.-ի սկզբներին բավականաչափ տեղեկացված էին նաեւ բանակցությունների հիմնական ընթացքից, եւ որ դա իրենց համար խիստ անձեռնտու տարբերակ է. հակառակ դեպքում, ինչո±ւ պետք է փորձեին ամեն ինչ ձախողել: Եվ նկատենք, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապվածª մինչ օրս շրջանառված տարաբնույթ մեխանիզմներից, թերեւս, ՙՄեղրիի տարբերակը՚ միակն է, որը Ռուսաստանում նման բուռն ռեակցիա կառաջացներ: Իսկ այդ պարագայում, Հայաստանին հարվածի տակից դուրս բերելու ԱՄՆ-ի ամեն մի փորձ, մասնավորապես` 113 դոլարը վճարելը, պարզապես, կնշանակեր ինքնախոստովանություն, որ ղարաբաղյան բանակցությունների տակ իրականում կյանքի է կոչվում ռուսներին հարվածող աշխարհաքաղաքական ծրագիր:
Եվ արդյունքում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կա°մ պետք է վարկը վերադարձներ եւ շարունակեր նախկինª ՙանկեղծ երկխոսությունները՚ Հեյդար Ալիեւի հետ, կա°մ` լեզու գտներ ռուսների հետ ու ավելի քիչ ՙանկեղծանար՚ Ալիեւի հետ, որը կարող էր առաջացներ այդ ՙմտերմիկ զրույցներից՚ շատ բան սպասող ամերիկացիների դժգոհությունը: Մի խոսքով` մուրճի եւ զնդանի արանքում գտնվելու վիճակն է, որից դուրս գալու համար պետք է կարողանաս հա°մ մուրճի բարեհաճությունը շահել, հա°մ` զնդանի: Այլ կերպ ասած` փրկությունը Օսկանյանի տխրահռչակ կոմպլեմենտարիզմն էր:
Այս իրավիճակում, թերեւս, կարելի է հասկանալ նաեւ, թե ինչո±ւ ռուսները մինչեւ վերջ չպնդեցին եւ դեռ 2000թ.-ին գումարը ետ չստացան` երկու տարի շարունակ 113 մլն դոլար վարկը ՙկախելով՚ Հայաստանի արտաքին քաղաքական սիրախաղերի գլխին…
Հասկանալի է նաեւ, որ դեռ իր հզորության գագաթնակետին գտնվող ԱՄՆ-ն, հազիվ թե, հենց այնպես համաձայվեր իր աշխարհաքաղաքական ծրագրերի ձախողման հեռանկարների հետ:
Մեր նախորդ հրապարակումներում փորձեցինք ամբողջականացնել այն իրավիճակը, որը մինչեւ 2000թ.-ի վերջերը տիրում էր ինչպես ղարաբաղյան բանակցությունների, այնպես էլ` հարավկովկասյան տարածաշրջանի խոշոր աշխարհաքաղաքական շահերի, Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի շուրջ: Դրանից հետո իրավիճակը մի փոքր այլ հունով գնաց. Քոչարյան-Ալիեւ դեմ առ դեմ բանակցություններին նախ անձամբ միացավ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, մեյդան եկան, այսպես կոչված, ՙՓարիզյան սկզբունքները՚, ապա`բանակցությունները տեղափոխվեցին ամերիկյան Քի Վեսթ եւ այլն: Բայց մինչ այդ ամենին հասնելը լսենք նաեւ այն ականատեսներին, ովքեր բուռն 1999-2000թթ.-ին ի պաշտոնե գտնվել են իրադարձությունների կիզակետում: Նման անձանցից մեկը ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, ով այդ ժամանակահատվածում ղեկավարում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
-Նախկինում դուք առիթներ ունեցել եք խոսել այսպես կոչված ՙՄեղրիի տարբերակի՚ մասին` ասելով, որ այն իրականում գոյություն ունեցել ու քննարկվել է ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում: Այս պահին էլ ե±ք այդ կարծիքին:
– Իհարկե°: Ընդ որում, այն ժամանակ, երբ այդ մասին խոսվում էր, հասարակության մոտ տեղեկատվության պակաս կար, հետագայում ժամանակը ցույց տվեց` որն է իրականությունը: Այսինքն` դա կարծիք չէր, որը ժամանակին հայտնել էի ու հետո հնարավոր էր եւ փոփոխվել: ՙՄեղրիի տարբերակ՚ կոչվածը փաստ է, որի մասին ես կարող եմ միանշանակ խոսել, քանի որ այդ բանակցությունների մասնակիցը նաեւ ես եմ եղել:
– Թույլ տվեք ճշտել. խոսքը Ղարաբաղի հետ կապված բանակցությունների մասի±ն է, որի ժամանակ քննարկվել է որոշակի պայմաններով (օրինակ` շրջանառության մեջ եղած վարկածներից մեկով` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու եւ Լաչինի դիմաց) Մեղրիի շրջանը կամ, համենայնդեպս, այդ շրջանի Իրանին հարակից հատվածը Ադրբեջանին հանձնելու տարբերակ:
– Այո°: Այդ տարբերակը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, բայց դա արդեն բանակցությունների բաց փուլն էր: Բնական է, մինչ այդ եղել են նաեւ փակ քննարկումներ: Ես այդ գործընթացին մասնակցել եմ այն առումով, որ համանախագահների հետ ունեցել եմ հանդիպում, որտեղ քննարկվել է այդ հարցը:
– ՙՄեղրիի տարբերակի՚ հետ կապված մեր հոդվածաշարում ներկայացրել ենք տարբեր վկայություններ, հեղինակավոր անձանց կարծիքներ, որ այդ տարբերակի քննարկումների սկիզբը դրվեց 1999թ.-ի սկզբներին Վաշինգտոնում` այդ ժամանակվա պետքարտուղար Մադլեն Օլբրայթի աշխատասենյակում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ հանդիպման ժամանակ, որն առաջինն էր այն բանից հետո, երբ նրանք դարձել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահ: Ասում են` փակ քննարկումների, եւ պետք է ենթադրել, որ խոսքն այդ առաջին հանդիպումից հետո շարունակված Քոչարյան-Ալիեւ դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումների շարքի մասի±ն է: Այսինքն` առաջին հանդիպումից հետո Մեղրիի թեման զարգացե±լ է:
– Մեղրիի, ավելի ճիշտ` տարբեր մեխանիզմներով, սկզբունքներով, մոտեցումներով տարածքների փոխանակման թեման շատ ավելի վաղ է հայտնվել շրջանառության մեջ: Բայց կոնկրետ այն տարբերակը, որի մասին խոսում ենք, ըստ իս, ծնվել է 1998-99թթ.-ին, անցել է տարբեր քննարկումներով, այդ թվում` Քոչարյան-Ալիեւ բանակցություններում, որից հետո, երբ եկել են կոնկրետ համաձայնությունների, դա տեղափոխվել է բաց փուլ, այսինքն` համանախագահների մակարդակով քննարկումների փուլ:
– Սակայն, նկատենք մեկ փաստ եւս. մինչ 1999թ.-ի վերջերը, 2000թ.-ի սկզբները Ռ. Քոչարյանը, լինելով Հայաստանի նախագահ, այնուամենայնիվ չուներ այն բացարձակ իշխանությունը, որը ձեռք բերեց դրանից հետո: Այն ժամանակ կար Վազգեն Սարգսյանը, հսկայական հեղինակություն ուներ Կարեն Դեմիրճյանը: Ընդ որում, քիչ չեն եղել հրապարակային խոսակցություններ, վկայություններ, որ հիշատակված երկու գործիչները կտրուկ դեմ էին ՙՄեղրիի տարբերակին՚:
– Այո°: Բայց այստեղ որոշ նրբերանգներ կան: Ես այդ թեմայով 1999թ.-ի հունիսին Վազգեն Սարգսյանի հետ խոսակցություն ունեցել եմ, որի ընթացքում նա ինձ պատմեց, թե ինչի մասին էր խոսք գնում: Եվ այն տարբերակը, որը ներկայացնում էր Վ. Սարգսյանը նկատելիորեն տարբերվում էր փաստաթղթային այն տարբերակից, որը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինձ ներկայացրին համանախագահները: Վ. Սարգսյանի ներկայացրած տարբերակը ներառում էր Հայաստանին փոխանցվելիք այլ տարածքներ եւս, մասնավորապես` Արարատ լեռը: Իսկ դա ենթադրում էր` այդ պայմանագրին Թուրքիայի մասնակցությունը եւս: Հնարավոր է, որ դա ավելի հեռուն տանող նպատակներ էր ենթադրում, ասենք` Ղարաբաղի խնդրի հետ մեկտեղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոշակի հողերի դիմաց Ցեղասպանության հարցը փակելու խոստում եւ այլն: Ու այստեղ չմոռանանք նաեւ, որ հայ-թուրքական հաշտեցման, սահմանները բացելու հարցը մինչ օրս էլ ԱՄՆ-ն համարում է այս տարածաշրջանում իր հիմնական նախապատվություններից մեկը: Բայց հետագայում, երբ համանախագահներն ինձ ներկայացրին փաստաթուղթը, թուրքական ուղղությունն այնտեղ չկար: Այսինքն, կարելի է նաեւ ենթադրել, որ այդ կերպ, պարզապես, փորձում էին շահագրգռել Վ. Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, որ նրանք գոնե միանգամից չմերժեին, այլ մտնեին քննարկումների դաշտ: Ընդ որում, այդ փուլում դեռ քննարկումներն էին ընթանում, այսինքն` չկային այն վերջնական առաջարկները, որոնք, մասնավորապես, ինձ արել են համանախագահները ՙՀոկտեմբերի 27՚-ից հետո:
– Մինչ ՙՀոկտեմբերի 27՚-ին հասնելը` որոշ փաստեր էլ հիշենք: Վ. Սարգսյանը 1999թ.-ի սեպտեմբերին` առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, պաշտոնական այց կատարեց ԱՄՆ: Ժամանակին խոսկցություններ էին շրջանառվում, որ այդ այցելության ժամանակ նրան մի շարք կոնկրետ հարցադրում-պահանջներ էին ներկայացրել: Սկսած Հայաստանի ֆինանսական աջակցությունից, վերջացրած` Վ. Սարգսյանի մերձավորների ինչ-որ ՙսեւ ցուցակներ՚ հրապարակելու, այդ անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներով: Այդ ամենի մասին տեղեկություններ ունե±ք: Եվ ասվածից բխող հարցը. հնարավոր չէ±ր, որ սպառնալիքների այդ քանակը պարտադրեր Վ. Սարգսյանին` փոխել իր տեսակետը ՙՄեղրիի տարբերակի՚ հետ կապված: Եվ եթե ավելի հեռուները հասնենք, այս հարցի պատասխանը կարող է բացատրել նաեւ, թե ՙՀոկտեմբերի 27՚-ն աշխարհաքաղաքական ո±ր կենտրոններին էր ավելի ձեռնտու:
– Վ. Սարգսյանի վերադառնալուց հետո մեկ բան միանշանակ էր. կառավարության նիստում նա հայտարարեց, որ Հայաստանն այլեւս Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր չի վերցնի, որ մենք պետք է գնանք այլ ճանապարհով եւ, որ ԱՄՀ-ի վարկերը մեր երկրին ոչ մի օգուտ չեն բերում: Այլ մանրամասների, ասենք` ՙսեւ ցուցակների՚ կամ նման բաների մասին, նա ինձ ոչինչ չի ասել:
– Կան նաեւ խոսակցություններ, որ ՙՀոկտեմբերի 27՚-ից օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ՙՄեղրիի տարբերակը՚: Ընդ որում, ժամանակին եղել են տարբեր հրապարակային վկայություններ, պատմություններ, որ ե°ւ Վ. Սարգսյանը, ե°ւ Կ. Դեմիրճյանը, խիստ մտահոգված եւ նյարդայնացած են դուրս եկել նիստից: Դուք պե±տք է, որ այդ նիստի մասնակիցը լինեիք:
– Բնականաբար, ի պաշտոնե ես անվտանգության խորհրդի անդամ էի: Բայց կարող եմ հստակ ասել, որ ես նման նիստի չեմ մասնակցել: Եղե±լ է նման նիստ, թե± ոչ. դժվարանում եմ կոնկրետ ասել, սակայն, ըստ իս, նման բան չի եղել: Այդ ընթացքում մի քանի նիստեր եղել են եւ քննարկվել են այլ հարցեր: Միգուցե, մարդիկ շփոթում են, ասենք` անվտանգության խորհրդի նիստի օրը Վ. Սարգսյանը եւ Կ. Դեմիրճյանը նման քննարկում ունեցել են: Բայց ոչ բուն նիստի ընթացքում:
– Եվս մեկ, մի փոքր գլոբալ բնույթի հարց` մինչ հոկտեմբերյան ոճրագործությանը կհասնենք: Եթե կար ՙՄեղրիի տարբերակը՚, ինչպես որ միանշանակ հավաստիացնում եք, պետք է որ, կոպիտ ասած, դրա թիկունքին կանգնած լիներ ԱՄՆ-ը: Համենայնդեպս` ամեն ինչ սկսվեց տիկին Օլբրայթի աշխատասենյակում, իսկ ԱՄՆ պետքարտուղարի աշխատասենյակում, հազիվ թե, պատահական բաներ լինեն: Գլոբալ առումով` իմաստն էլ կարելի է ենթադրել. էներգակիրների տեղափոխում Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից, այդ թվում` Հայաստանի տարածքով: Ենթադրելի է, որ, միգուցե, Վրաստանի տարածքն այնքան էլ ձեռնտու չէր համարում: Կարող էր լինել նաեւ Ռուսաստանին Իրանից կտրելու խնդիր: Հետագա իրադարձությունները նաեւ Աֆղանստանի ամերիկյան զինվորականներին մատակարարելու խնդիրը բացահայտեցին: Մի խոսքով, աշխարհաքաղաքական այս ողջ պատկերը կարո±ղ էր ՙՄեղրիի տարբերակի՚ առաջացման համար հիմք դառնար:
– Դա ակնհայտ է: Համենայնդեպս բանակցային գործընթացի այդ փուլում ամենաակտիվը եղել է ԱՄՆ-ն, ինչը նկատվել է նաեւ համանախագահների հետ իմ հանդիպումների ժամանակ:
Հարցին նաեւ այս կողմից նայենք. ո±ւմ էր ձեռնտու ՙՄեղրիի տարբերակը՚: Առաջին հերթին Թուրքիային, եւ դրա արմատները դեռ 1930-ական թվականներն է հասնում, երբ Թուրքիան Իրանի հետ հողային փոխանակում կատարեց ու ձեռք բերեց Նախիջեւանի հետ փոքրիկ սահմանը: Իսկ դրա հիմքում, նույնիսկ աքսիոմա է, որ կա Ադրբեջանով, Կասպից ծովով Կոնտրոնական Ասիա եւ, ընդհուպ, Չինաստանի արեւելյան տարածաշրջաններ դուրս գալու ռազմավարական նպատակ: Երկրորդ, այդ կերպ Թուրքիան գործնականում ստանձնում էր Հարավային Կովկասի վերահսկողությունը:
ՙՄեղրիի տարբերակը՚ ձեռնտու էր Ադրբեջանին, որը Նախիջեւանի հետ կայուն կապ էր ունենում: Ապա` Արեւմուտքին, որը տարածաշրջանից դուրս էր մղում Ռուսաստանը: Եվ, ընդհակառակը, գլոբալ ՙխաղացողներից՚` այդ տարբերակը չէր բխում Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերից: Եվ, առաջին հերթին, դա չէր բխում Հայաստանի շահերից: Ընդ որում, եթե դա, ասենք, Ռուսաստանի, Իրանի համար լրջագույն, բայց ոչ մահացու կորուստ էր, ապա Հայաստանի համար դառնում էր պատմության ավարտը:
– Հասկանալի է, թե ինչ եք ակնարկում, սակայն հարցնեմ, քանի որ հակառակի մասին շատ է ասվել: Այսինքն, եթե բացվում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները, դա նշանակում էր` մեր երկրով էներգակիրների, տարաբնույթ այլ ապրանքների տարանցում, եկամուտներ, տնտեսության զարգացում եւ այլն: Չէ± որ այս կամ այն կերպ, ժամանակին նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ էր այդ գաղափարը դրված:
– Իհարկե, եթե նավթամուղ-գազամուղ անցներ, դրանից եկամուտներ կգային: Սակայն, փոխարենը շատ այլ բաներում կորուստներ կունենայինք: Նկատենք, որ այսօր Վրաստանի տարածքով անցնում է նավթամուղ եւ գազամուղ. դրանից նա հարստացա±վ: Ընդ որում, մեր տարածքն ավելի փոքր է, այսինքն` նավթի եւ գազի տրանզիտի հաշվին ավելի փոքր եկամուտներ էինք ստանալու: Համենայնդեպս, Վրաստանի օրինակով` պատմությունը տվեց այն հարցի պատասխանը, թե ինչ էինք տալու նավթամուղի եւ գազամուղի դիմաց: Պատկերացրեք, թե մեզ համար ինչ կնշանակեր կորցնել կապն այնպիսի բարեկամ երկրի հետ, ինչպիսին Իրանն է: Կորցնելով այդ այլընտրանքային ուղին, ամբողջովին մնում էինք Թուրքիայի եւ Ադրբեջանի հույսին:
Մեղրիի տարբերակը՚, այսինքն` ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում որոշակի պայմաններով (օրինակ` շրջանառության մեջ եղած վարկածներից մեկով` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու եւ Լաչինի դիմաց) Մեղրիի շրջանը կամ, համենայնդեպս, այդ շրջանի Իրանին հարակից հատվածը Ադրբեջանին հանձնելու թեման իրականում եղել է: Համենայնդեպս, դա էր մեր նախորդ հրապարակման մեջ միանշանակ պնդում մինչեւ 2000թ. մայիսը ՀՀ պաշտպանության նախարար, այսինքն` ի պաշտոնե այդ իրադարձությունների կիզակետում գտնված, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: ՙ
Այդ տարբերակը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով՚, որն այդ բանակցությունների բաց փուլն էր: Ըստ պարոն Հարությունյանի` եղել են նաեւ փակ քննարկումներ. ՙԿոնկրետ այն տարբերակը, որի մասին խոսում ենք, ըստ իս, ծնվել է 1998-1999թթ.-ին, անցել է տարբեր քննարկումներով, այդ թվում` Քոչարյան-Ալիեւ բանակցություններում, որից հետո, երբ եկել են կոնկրետ համաձայնությունների, դա տեղափոխվել է բաց փուլ՚:
Այստեղ ամենաուշագրավն այն է, որ հիշատակված քննարկումները եղել են 1999թ.-ի հոկտեմբերյան ոճրագործության ժամանակաշրջանում: Ընդ որում, արդեն առիթ ունեցել ենք հիմնավորել, որ այդ օրերին բանակցությունները հասել էին իրենց ակտիվության գագաթնակետին: Եվ այն փաստը, որ նման գերլարված փուլում սպանվեցին Հայաստանի քաղաքական կյանքում մեծ քաղաքական կշիռ, որոշիչ դերակատարություն ունեցող այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, ովքեր, ըստ այս տարիներին հնչած բազում վկայությունների` միանշանակ դեմ էին ՙՄեղրիի տարբերակին՚, ՙՀոկտեմբերի 27՚-ից շատ չանցած առաջ քաշեցին այն վարկածը, որ այդ ոճրագործությունը պետք է կապել հենց նրանց այդ դիրքորոշման եւ հիշատակված բանակցայի գործընթացի հետ: Հավանակա±ն է այդ վարկածը. այս հարցով էլ շարունակեցինք մեր զրույցը ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
– Իհարկե, հավանական է: Ավելին, եթե նայենք ՙՀոկտեմբերի 27՚-ի հետ կապված դատավճիռը, ապա այնտեղ եւս հստակ ընդգծված է արտաքին ազդեցության գործոնը: Օրինակ` այդ ահաբեկիչների խումբը եղել է Թուրքիայում: Եվ իրականում էլ Նաիրի Հունանյանը եղել է այնտեղ, կոնկրետ հանդիպումներ ունեցել: Իսկ մյուս կողմից էլ, երբ գնահատում ենք, թե արտաքին ուժերից հատկապես ո±ւմ շահերից էր բխում ինչպես ՙՄեղրիի տարբերակը՚ կյանքի կոչելը, այնպես էլ դրան դեմ արտահայտվող հիմնական ուժերին, գործիչներին շարքից հանելը, ապա այդտեղ, միանշանակ, տեսանելի է նախ Թուրքիայի շահը: Եվ ասել, թե այդ գործոնները պարզապես զուգադիպություն են… Ամեն դեպքում, ես անձամբ համոզված եմ, որ ՙՀոկտեմբերի 27՚-ի հետ կապված արտաքին գործոնն ունեցել է ծանրակշիռ, եթե ոչ վճռորոշ դեր:
– Բայց եթե ընդունենք, որ հիմնական խնդիրը ՙՄեղրիի տարբերակին՚ դիմակայող հիմնական գործիչներին ֆիզիկապես ոչնչացնելն ու այդ շոկային իրավիճակում ինչ-որ կերպ պայմանագիր ստորագրելն էր, ապա նաեւ փաստ է, որ դա տեղի չունեցավ: Այսինքն` ի±նչ. նախատեսված ծրագիրն ամբողջությամբ չաշխատե±ց:
– Փաստ է, որ ՙՀոկտեմբերի 27՚-ից հետո լրջագույն զարգացումներ եղան: Այն առումով, որ եթե մինչեւ ՙՀոկտեմբերի 27՚-ը բանակցային գործընթացը փակ փուլում էր, ապա դրանից գրեթե անմիջապես հետո այն տեղափոխվեց համեմատաբար բաց փուլ, այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգ, եւ համանախագահները սկսեցին հանդիպումները: Նախնական ծրագիրը կյանքի չկոչվեց, քանի որ զարգացումներն ընթացան այլ սցենարով:
– Նախորոք չհաշվարկված ի±նչ ազդեցությունների տակ:
– Կար բանակի գործոնը: Մասնավորապես ինձ համանախագահները հանդիպումների ժամանակ փորձում էին համոզել…
– Բանակի գործոն կոչվածն այն ժամանակներում, անկեղծ ասած, այնքան էլ հանրության համար տեսանելի չի եղել: ՙՀոկտեմբերի 27՚-ի ժամանակներում կարելի է հիշել, ասենք, Երկրապահի ակտիվությունը, հանրային աղմուկ-աղաղակը: Բայց բանակի գործողությունները մի տեսակ ստվերում էր, չնայած դա կարելի է հասկանալ:
– Որոշ մանրամասներ չէի ցանկանա ներկայացնել: Ասեմ հետեւյալը. բացի տեղի ունեցած ահաբեկչությունից եւ ներքին բարդ իրավիճակից, նաեւ Ադրբեջանն էր սկսել զորքերի տեղաշարժ: Դա, չնայած իրենք էլ հետագայում հաստատեցին, բայց ամեն ինչ ի սկզբանե էլ պարզ էր, համենայնդեպս, մեր ռազմական հետախուզությունը իրավիճակին տիրապետում էր: Այդ իսկ պատճառով բանակը բերվեց մարտական պատրաստվածության: Ես այդ պահին կապվել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, զգուշացրել, որ այդ տեղաշարժը բացահայտված է եւ որ այն կարող է բերել լուրջ հետեւանքների, ու պահանջեցի դադարեցնել շարժը: Որոշ ժամանակ անց այդ գործընթացը կանխվեց:
Իսկ տվյալ դեպքում ամենակարեւորն այն է, որ ահաբեկչությունից շատ չանցած այցելեցին համանախագահները եւ քննարկում էին հենց Մեղրիի հարցը: Եվ այդ քննարկումներում ես կտրուկ դեմ եմ արտահայտվել արված առաջարկներին:
– Մոտավորապես ահաբեկչությունից ի±նչքան հետո:
– Նոյեմբերին, որից հետո եւս մեկ անգամ դեկտեմբերին: Այսինքն, եթե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հետագայում փորձում էր ներկայացնել, թե ՙՄեղրիի տարբերակի՚ նման հազարավոր առաջարկներ են եղել, եւ այդ բոլոր թեմաների մասին է խոսվել, ու նման թղթերը մինչ այժմ հենց այնպես գցված են իր դարակների անկյուններում, այսինքն, որ նման բան լրջորեն չի քննարկվել, ապա դրանով նա պարզապես թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը, որովհետեւ ի տարբերություն նրա, իմ հիշողությունը շատ լավ է: Գումարած դրան Պաշտպանության նախարարությունում այդ բոլոր հանդիպումները ձայնագրվում են. հասկանո±ւմ եք, թե միտքս ուր եմ տանում: Այնպես որ, երբ իր ելույթներից մեկում պարոն Օսկանյանը վստահեցնում է, թե դա չի քննարկվել համանախագահների մակարդակով, այդ դեպքում ես ՀՀ պաշտպանության նախարարությունում ի±նչ էի քննարկում նրանց հետ: Իսկ եթե համանախագահները որոշել են որեւէ հարց քննարկել պաշտպանության նախարարի հետ, ապա բնական չէ±, որ մինչ այդ նրանք պետք է, որ այդ նույն հարցը քննարկած լինեին նաեւ պետության արտաքին քաղաքականության համար պատասխանատուների, մասնավորապես` Արտաքին գործերի նախարարի հետ: Ուստի, կա նաեւ այն հարցը, թե պարոն Օսկանյանն ինչո±ւ էր հետագայում փորձում համոզել, թե ՙՄեղրիի տարբերակ՚ եւ դրա շուրջ քննարկումներ չեն եղել ընդհանրապես` նաեւ համանախագահների մասնակցությամբ: Ես ասեմ ավելին, շատ ավելի լուրջ քննարկումներ են եղել հենց իր մասնակցությամբ, որոնց մասին սակայն ես այսօր չեմ խոսի:
ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՌՆԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ– Ծնվել է 1956թ. ապրիլի 28-ին Ախալքալաքում, զինվորականի ընտանիքում: Սովորել է Կիրովի անվան բարձրագույն ռազմանակն ուսումնարանում, մարշալ Գրեչկոյի անվան ռազմանան ակադեմիայում եւ Մարշալ Տիմոշենկոյի անվան Գլխավոր շտաբի ակադեմիայում: 1978-90թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
Վ. Հարությունյանն առաջիններից մեկն էր խորհրդային այն սպաներից, որ թողնելով ծառայությունը Խորհրդային զինված ուժերում` 1990-ականների սկզբներին եկավ Հայաստան: 1991-92թթ. աշխատել է` որպես ՀՀ ներքին գործերի փոխնախարար: 1991-92թթ.-ին ղեկավարել է ՆԳ կազմում զինված ստորաբաժանումների ձեւավորման աշխատանքները ¥որոնց հիման վրա էլ ձեւավորվեցին ՀՀ զինված ուժերը¤, ապա ակտիվ մասնակցություն ունեցել արցախյան պատերազմին: Զուգահեռաբար` 1991թ. մայիսից Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղալալն էր: 1992-96թթ. Վ. Հարությունյանը եղել է ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1996-1999թ.` ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: 1999-2000թթ.` ՀՀ պաշտպանության նախարար:
Գեներալ-մայոր (19.09.1994թ.), գեներալ-լեյտենանտ (20.09.1996թ.):
ՙՀոկտեմբերի 27՚-ի ահաբեկչությունից անմիջապես հետո Ադրբեջանն էր սկսել զորքերի տեղաշարժ, որը կասեցվել է հայաստանյան ռազմական գերատեսչության կողմից հակառակորդին արված նախազգուշացումից հետո: Համենայնդեպս, դա է պնդում այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Իսկ նույն պահին Հայաստանի ներսում ձեւավորված բուռն իրավիճակում բանակն ունեցե±լ է դերակատարում: Այս հարցով էլ շարունակեցինք մեր հարցազրույցը ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Բանակը չի գործել ստվերում, բանակը անմիջապես բերվել է մարտական վիճակի, իր վերահսկողության տակ է վերցրել ԱԺ-ն եւ ռազմավարական նշանակության օբյեկտները եւ կոմունիկացիաները, ուժեղացվել է հսկողությունը սահմաններում եւ այլ գործողություններ: Բանակի արագ գործողությունների շնորհիվ հաջողվեց կանխել անցանկալի հետեւանքները, որ կարող էին հաջորդել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, բանակը կանխեց ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին առկա ու հնարավոր սպառնալիքները, ի վերջո, նաեւ խափանեց ՙՄեղրիի տարբերակի՚ իրականացման ծրագիրը:
Իսկ երկրապահը գործում էր բանակի հետ միասին:
Լայն հասարակության համար պատկերացնելը դժվար է, թե ինչ սպառնալիքներ կանխեց բանակն իր գործունեությամբ հոկտեմբերի 27-ից հետո, անգամ շատ սպաներ, որ կատարում էին հանձնարարականները, չէին պատկերացնում` ինչ կարեւորության գործ են անում: Բանակի անձնակազմը`շարքայինից մինչեւ գեներալ եւ երկրապահ, ցույց տվեցին բարձր գիտակցություն ու կազմակերպվածության բարձր մակարդակ: Բերեմ մի օրինակ. հոկտեմբերի 27-ից հետո երեք ամիս բանակում չի գրանցվել որեւէ մահվան դեպք կամ լուրջ միջադեպ, ինչը բացառիկ երեւույթ էր եւ վկայում էր բանակում զգոնության աստիճանի մասին:
– Այնուամենայնիվ, ՙՀոկտեմբերի 27՚-ի եւ ՙՄեղրիի միջանցքի՚ քաղաքական կապի եւ դրանում բանակի դերակատարության առումով գերադասեցիք մի փոքր ընդհանրացված խոսել: Ուրեմն, մնում է մնացածը կառուցել ենթադրությունների վրա: Օրինակ, ի±նչ կասեք, ասենք, այսպիսի վարկածի մասին. ահաբեկչությունը Հայաստանի ներսում առաջացնում է խառնաշփոթ իրավիճակ, համընդհանուր կասկածամտության մթնոլորտ: Այդ իրավիճակից օգտվելով, Ադրբեջանը, որը Ձեր ասածի պես զորքերի տեղաշարժ էր սկսել, հարձակման է անցնում, սկսվում է պատերազմ: Գերտերություններն էլ, մասնավորապես` ՙՄեղրիի միջանցքի՚ բանակցությունների գլխին կանգնած ԱՄՆ-ն, արագորեն միջամտում է, պատերազմը կանգնեցնում եւ ձեռք է բերվում հաշտության համաձայնություն` տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա: Իսկ նոր պատերազմի սպառնալիքն աչքի առաջ ունեցող երկու ժողովուրդներն էլ ընդունում են այն` որպես չարյաց փոքրագույն տարբերակ: Չնայած այս վարկածով հաշվի չառանք ռուսական գործոնը, որն այդ նոր պատերազմի ելքի վրա կարող էր էական ազդեցություն ունենալ:
– Ո°չ, դա շատ պարզ կլիներ: Իրականում ավելի բարդ մեխանիզմներ էին գործում, ավելի խորքային: Այսինքն, նրանք, ովքեր մշակել էին այդ սցենարները, այլ ուղղություններով էին գործում, եւ ոչ թե պատերազմի սանձազերծման ճանապարհով:
– Սակայն նշեցիք, որ ադրբեջանական զորքերը տեղաշարժ էին սկսել: Ուրեմն, էլ ինչո±վ կարելի է բացատրել դա, եթե ոչ պատերազմը վերսկսելու ցանկությամբ:
– Առհասարակ, զորքերի տեղաշարժերը տարբեր նպատակներ կարող են հետապնդել: Օրինակ` պատերազմի վերսկսման սպառնալիքի միջոցով ազդել իրավիճակի վրա: Եվ, իհարկե, չի կարելի բացառել պատերազմի վերսկսումը, քանի որ, առհասարակ, եթե հակառակորդ երկրի ներսում նման բարդ իրավիճակ է, դրանից պատերազմի միջոցով առավելագույնս օգտվելու ցանկություն միշտ էլ կլինի: Եթե հիշում եք, պատերազմի ժամանակ էլ մեր հաղթանակների մի որոշ մասն այն պահին էր, երբ Ադրբեջանում ներքին հակասությունները սրվում էին. ասենք` Սուրետ Հուսեյնովի Բաքվի վրա կատարած հարձակման ժամանակահատվածում: Կամ էլ հիշենք, որ երբ խորհրդային տարիներին մահանում էր երկրի ղեկավարներից մեկը, բանակում հայտարարվում էր տագնապ: Այսինքն, նման իրավիճակներում, առավել եւս, որ ահաբեկչության զոհ են դառնում երկրի միանգամից երկու բարձրաստիճան ղեկավարներ, կարող էր եւ ամեն ինչ ավարտվել պատերազմով: Սակայն տվյալ դեպքում սցենարը, այսինքն այն, ինչ մտածված էր, կրկնում եմ, այլ էր: Հասկանալի է, կար եւ Ռուսաստանի գործոնը: Բայց այդ ամբողջ պատկերը հաշվի առնելով, նկատենք, որ ծրագիրն ավարտին հասցնելու համար պետք էր, որ Հայաստանը, մասնավորապես` բանակը, համաձայնություն տար դրան, որից հետո արդեն ամեն ինչ շատ հեշտ կարելի էր ավարտին հասցնել:
– Մեր զրույցի սկզբում դուք ասացիք նաեւ, որ ՙՀոկտեմբերի 27՚-ից հետո ՙՄեղրիի տարբերակի՚ առումով բանակցությունները տեղափոխվեցին բաց փուլ: Ո±ւմ համար բաց: Հասկանալի է` ամենեւին էլ հասարակության համար չէ, որ այդ ամենը հրապարակային դարձավ, քանի որ թեման մինչեւ հիմա էլ մութ է մնում: Ռուսաստանի± համար էր մինչ այդ բանակցությունները փակ:
– Այդ պահին Ռուսաստանը տեղեկացավ նման տարբերակի մասին:
– Այսինքն` Մինսկի խմբում ունենալով համանախագահ, մի±թե տեղեկացված չէր:
– Հենց դրա համար եմ ասում, որ եղել է երկու փուլ` գաղտնի եւ համեմատաբար բաց: Գաղտնի փուլում, բնականաբար, Ռուսաստանը տեղեկացված չի եղել այդ ծրագրերից:
– Այսպե±ս հասկանանք. Ռուսաստանի հավատարիմ դաշնակից համարվող հայկական կողմը բանակցությունների իրական նպատակը ռուսներից գաղտնի էր պահել:
– Այո°: Բայց նայած, թե այս դեպքում Հայաստան ասելով` ի±նչ նկատի ունեք:
– Թերեւս, Հայաստանի անունից բանակցություններին մասնակող անձանց: Այսինքն` տեղեկանալով իրերի նման դրությունից, Ռուսաստանը սկսեց մտածել իրավիճակը շրջելու մասի±ն:
– Ամեն դեպքում դա հանգեցրեց այն ամենին, ինչ հետո տեղի ունեցան հայ-ռուսական հարաբերություններում: Հակառակ դեպքում` ինչպե±ս հասկանալ, որ, ասենք, Ռուսաստանին Վրաստանի ունեցած երկու անգամ մեծ պարտքը ներվեց, իսկ Հայաստանինը` ոչ: Բայց երբ հարցին նայում ես այն կողմից, թե ի±նչ պատճառով դա տեղի ունեցավ, հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանը գնաց այդ քայլին եւ պահանջեց վերադարձնել իր պարտքը, ինչը հետո վերածվեց հայտնի ՙԳույք` պարտքի դիմաց՚ բանաձեւին:
– Մեր վերջին հրապարակումներում էլ էինք հասել այդ մտքին, որ ՙԳույք` պարտքի դիմաց՚ ծրագիրը կապվում է 1999-2000թթ. ընթացող ղարաբաղյան բանակցությունների եւ այդ համատեքստում` Ռուսաստանի դժգոհությունների հետ:
– Այդ տեսանկյունից` ամբողջովին Ձեր տեսակետի հետ համաձայն եմ եւ կարող եմ ասել, որ դա ուրիշ բացատրություն չունի: Պետք է հաշվի առնել նաեւ, որ զուտ տնտեսական տեսանկյունից Ռուսաստանի համար այդ գործարքը ոչ մի շահ չէր ներկայացնում: Այսինքն, պարտքը ետ պահանջելը միմիայն քաղաքական մոտեցում էր, որը բխում էր այդ տարբերակով ղարաբաղյան բանակցություններում լուծման գնալու Հայաստանի փորձերից: Լուծում, որտեղ Ռուսաստանի շահերը, մեղմ ասած, անտեսված էին:
Այսպիսով` 1999-2000թթ. ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը եւս պնդում է, որ ՙԳույք` պարտքի դիմաց՚ տխրահռչակ ծրագիրը, որի արդյունքում Հայաստանն իր հինգ ձեռնարկությունները հանձնեց Ռուսաստանին, ուղղակիորեն կապ ուներ ՙՄեղրիի միջանցք՚ կոչվող չարաբաստիկ ծրագրին առնչվող ղարաբաղյան բանակցություններում մասնավորապես հայկական կողմի ակտիվ գործողությունների հետ: ՙԿարող եմ ասել, որ դա ուրիշ բացատրություն չունի:Պետք է հաշվի առնել նաեւ, որ զուտ տնտեսական տեսանկյունից Ռուսաստանի համար այդ գործարքը ոչ մի շահ չէր ներկայացնում: Այսինքն, պարտքը ետ պահանջելը միմիայն քաղաքական մոտեցում էր, որը բխում էր այդ տարբերակով ղարաբաղյան բանակցություններում լուծման գնալու Հայաստանի փորձերից: Լուծում, որտեղ Ռուսաստանի շահերը, մեղմ ասած, անտեսված էին՚: Ուստիեւ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը շարունակելով` փորձեցինք էլ ավելի պարզաբանել այդ իրավիճակը.
-Ստացվում է այսպե±ս. 1999թ. վերջերին Ռուսաստանը տեղեկացավ ՙՄեղրիի տարբերակը՚ ղարաբաղյան հարցի լուծում դարձնելու ծրագրերին: Ընդ որում, Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո արդեն դուք եւ վարչապետ նշանակված Արամ Սարգսյանը բացահայտորեն դեմ էիք այդ ծրագրերին: Եվ ռուսները սկսեցին հակաքայլեր ձեռնարկել, չնայած որին` Ձեզ եւ Ա. Սարգսյանին զբաղեցրած պաշտոններից ազատեցի±ն: Այսինքն, եթե դուք եւ Ռուսաստանը, այսպես ասած, բարիկադների նույն կողմում էիք, ընդ որում, ռուսները տեղեկացել էին իրավիճակին եւ բավականին ակտիվացել, ուրեմն չէի±ն կարող ինչ-որ կերպ կանխել այդ պաշտոնանկությունները:
– Առաջին հերթին այդ տարբերակը չէր բխում Հայաստանի շահերից, կործանարար էր մեր երկրի համար: Եթե այսօր ցանկացած մեկին հարցնեք, նույնը կասի: Դա նաեւ չէր բխում Ռուսաստանի եւ Իրանի շահերից:
Շարունակելով` նշեմ նաեւ հետեւյալը. 1999թ. դեկտեմբերին ես պաշտոնական այցով մեկնել էի Մոսկվա, որտեղ ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Սերգեեւի հետ ստորագրեցինք 3-4 լրջագույն պայմանագրեր, որոնք նախատեսում էին զարգացնել ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք գործարաններ…
– Այն ծրագի±րը, որը ներկայումս ընթանում է:
– Այո°: Եվ դա դեռ այն ժամանակներից է գալիս: Դրա հետ մեկտեղ` արդեն 2000թ. մայիսին կրկին այցելել եմ Մոսկվա, եւ այդ այցի շրջանակներում Ռուսաստանը հայտարարեց Մեղրիում համատեղ հիդրոէլեկտրակայան կառուցելու համար մեզ վարկ տրամադրելու պատրաստակամության մասին: Ինչը նույնպես ներկայումս իրականացվում է: Ինչո±ւ հենց այն ժամանակներում եւ հատկապես Մեղրիում ՀԷԿ կառուցելու գաղափար առաջացավ. դա դժվար չէ հասկանալ: Գումարած դրան, այդ նույն այցի ընթացքում նաեւ քննարկվեց Ռուսաստանին Հայաստանի ունեցած պարտքի հարցը, եւ ռուսական կողմը, կոպիտ ասած, համարում էր, թե դա ինչ հարց է, պետք է պարզապես հետաձգել: Եվ, վերջապես, այդ ժամանակաշրջանում Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի բյուջետային ճեղքվածքը փակելու նպատակով անհրաժեշտ 50 մլն դոլար վարկը տրամադրելու համար պահանջում էր վաճառել մեր երկրի էներգետիկ բաշխիչ ցանցերը: Երբ ռուսական կողմից խնդրեցինք այդ գումարը, ՌԴ վարչապետը բառացիորեն ասաց. ՙԴա փոքր գումար չէ, բայց այնքան էլ մեծ չէ, որ մենք չօգնենք մեր բարեկամ պետությանը՚: Ի դեպ, հենց այդ այցի ընթացքում Վ.Պուտինը համաձայնություն տվեց իջեցնել Հայաստանին վաճառվող գազի գինը:
– Երբ այդ ջերմությունից հետո Ռուսաստանի տրամադրվածությունն այնքան է փոխվում, որ ոչ միայն այդ նոր վարկը չեն տալիս, այլ պահանջում են պարտքերը վերադարձնել, ապա բացատրությունն այն է, որ այդ պաշտոնանկություններից հետո Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է Ռուսաստանի համար այդքան ոչ ցանկալի ուղղությամբ ղարաբաղյան բանակցություննե±րը:
– Եթե մենք ուսումնասիրենք այդ տարբերակի գործընթացի ժամանակագրությունը, ապա կտեսնենք, որ համանախագահների մակարդակով բաց քննարկումները սկսվել են անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո եւ ավարտվել դեկտեմբերին: Ապա վերսկսվել են մայիսի 9-ից` մեր պաշտոնանկությունից անմիջապես հետո: Ուզում եմ նաեւ մի փաստ ներկայացնել. համանախագահների հետ իմ վերջին հանդիպումից հետո նրանց ուղեկցող սպան ինձ զեկուցեց, որ լսել է, թե ինչպես է համանախագահներից մեկը ինձ հետ քննարկման ավարտից հետո ասել. ՙՄենք չենք կարող համոզել պաշտպանության նախարարին՚: Եթե հետեւեք այն ժամանակվա մամուլին, ապա կարելի է տեսնել, թե հատկապես ովքեր են ողջունել մեր պաշտոնանկությունները: Ամեն դեպքում, ե°ւ ադրբեջանական, ե°ւ ամերիկյան լրատվամիջոցներում եղան պաշտոնատար անձանց վկայակոչող հաղորդագրություններ, որ այդ քայլը կբերի բանակցային գործընթացի առաջընթացի:
Ազատվեցին անձանցից, ովքեր դեմ էին ՙՄեղրիի տարբերակին՚, որից հետո սկսվում են այն զարգացումները, որոնք տարան դեպի Փարիզ եւ Քի Վեստ: Բայց այդ ժամանակ արդեն խոսքը ոչ թե տարածքների մեխանիկական փոխանակման, այլ տարբեր սխեմաներով հաղորդակցության ուղիների ստեղծման մասին էր, ինչը կարելի է համարել մոդիֆիկացված ՙՄեղրիի տարբերակ՚: Այդ իրավիճակում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի տրամադրության նման կտրուկ շրջադարձը հասկանալի է:
– Իսկ Օսկանյանն այն օրերին շատ էր սիրում խոսել կոմպլեմենտար քաղաքականությունից:
– Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում կոմպլեմենտարիզմ: Երբ հետեւում ենք պարոն Օսկանյանի քայլերին, ապա հստակ նկատելի են Ռուսաստանից հնարավորինս տարանջատվելու եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հարաբերությունները առավելագույնս խորացնելու կոնկրետ գործողություններ: Հենց նրա ժամանակ է ստորագրվել ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որտեղ, հստակ նշված է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերջնակետը Եվրամիության անդամակցությունն է: Եվ այդ փաստաթղթով ՆԱՏՕ-ն ՀՀ անվտանգության ապահովման վերաբերյալ որեւէ պարտավորություն չի ստանձնում, իսկ Հայաստանը պարտավորվում է մարդկային եւ ֆինանսական բոլոր ռեսուրսներով ապահովել մասնակցությունը այդ փաստաթղթով նախատեսված բոլոր միջոցառումներին` ներառյալ խաղաղարար բրիգադի պատրաստումն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի կազմակերպած առկա եւ հետագա օպերացիաներին: Ի դեպ, այստեղ հարց է ծագում, թե ով էր լիազորել այդ կարգի փաստաթուղթ ստորագրել: Հենց այստեղ պետք է փնտրել պատասխանը, թե ինչու եւ ինչ նպատակներով են ստեղծվել եւ ֆինանսավորվել Օսկանյանի տարատեսակ ֆոնդերը: Ու, ասեմ, որ նրա արածի համեմատ շատ համեստ փոխհատուցում է եղել:
Եվ այս պարագայում պարզ է, թե ինչ մոտեցում պետք է որդեգրեր Ռուսաստանը: Սա էր Օսկանյանի կոմպլեմենտարիզմի արդյունքը:
1999-2000թթ. ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի ծավալուն հարցազրույցից ընդգծենք երկու առանցքային դրվագ: Առաջինը. ՙՄեղրիի տարբերակը՚, ՙԳոբլի պլանը՚, ավելի ճիշտ` անկախ անվանումից ծրագիր, որը նախատեսում էր հայաստանյան Մեղրիի շրջանը կամ, համենայնդեպս, այդ շրջանի Իրանին հարակից հատվածը ինչ-որ տարբերակներով հանձնել Ադրբեջանին, ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում 1999թ.-ին քննարկվել է: Ընդ որում` ինչպես փակ փուլով, այնպես էլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Եվ այդ քննարկումների արդյունքում ծրագիրը կյանքի չի կոչվելª բացառապես Ռուսաստանի ճնշումների արդյունքում:
Իսկ այդ ճնշումները, մասնավորապես Հայաստանի համար մի շարք դրվագներում ունեին բավականին լուրջ ֆինանսա-տնտեսական բնույթ, որի գագաթնակետը կարելի է համարել ՙԳույք` պարտքի դիմաց՚ տխրհռչակ բանաձեւը: Երկրորդը. ՙՄեղրիի միջանցքի՚ պատմությունը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է ՙՀոկտեմբերի 27՚-ի հետ: Այդ կապն այն աստիճան սերտ է, որ պարոն Հարությունյանը ընդհուպ մինչեւ համոզմունք է հայտնում. ՙՙՀոկտեմբերի 27՚-ի հետ կապված արտաքին գործոնն ունեցել է ծանրակշիռ, եթե ոչ վճռորոշ դեր՚:
ԻՆՉՈՒ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ԲԱՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
ՙ
Մեղրիի միջանցքի՚ եւ ՙՀոկտեմբերի 27՚-ի կապի առումով մեկ հանգամանք եւս ուշադրությունից դուրս չթողնենք: Վ. Հարությունյանը հավաստիացնում է նաեւ, որ համանախագահները ՙՄեղրիի միջանցքի՚ առումով իրեն կոնկրետ առաջարկ-ծրագրիր են ներկայացրել 1999թ. նոյեմբերին, ապա` դեկտեմբերին: Ընդ որում` տվյալ ժամանակվա պաշտպանության նախարարի այդ պնդումների հավաստիության առումով հազիվ թե կասկածներ լինեն, քանի որ ստուգելը որեւէ բարդություն չի ներկայացնում: Այն տեսանկյունից, որ այդ հանդիպումները տեղի են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, որտեղ, ինչպես որ պարոն Հարությունյանն էլ է ընդգծում. ՙԱյդ բոլոր հանդիպումները ձայնագրվում են՚: Այսինքն դժվար չէ հասկանալ, որ բացի պաշտոնական արխիվացումից, այդ նյութերը մասնավոր արխիվներում էլ պետք է, որ գոյություն ունենան: Համենայնդեպս հիշեցնենք, որ այդ հանդիպումներից մեկի տեսաձայնագրությունից քաղված լուսանկար ընթերցողին ներկայացնելու առիթ ունեցել ենք:
Տեսնենք, թե ինչ է ստացվում. փաստորեն, երբ Հայաստանում նոր-նոր էր տեղի ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, պետությունը լիակատար խառնաշփոթի մեջ էր, անմիջապես այցելում են Մինսկի խմբի համանախագահներն ու համոզում, պարտադրում հայաստանյան զինվորական վերնախավին` համաձայնություն տալ ՙՄեղրիի տարբերակին՚: Բայց չէ± որ մինչ Պաշտպանության նախարարին հասնելը, համանախագահները նախ պետք է հարցը քննարկեին ՀՀ ԱԳ նախարարի, ապա` պետության արտաքին քաղաքականությունը վերահսկող նախագահի հետ: Հենց այդ պաշտոնյաներն է, որ մինչ այդ էլ Հայաստանը ներկայացրել են մասնավորապես ղարաբաղյան բանակցություններում եւ մինչ օրս էլ ներկայացնում են: Ավելին ասենք. հենց նրանք են, որ հայաստանյան օրենսդրության համաձայն նման լիազորություններ ունեն: Իսկ առանց համապատասխան լիազորություններիª բանակցային մյուս կողմը պարզ է, որ ոչ մի բանակցություն էլ չէր վարի: Ամեն դեպքումª հազիվ թե 1999թ. դեկտեմբերին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի ունեցած երկրորդ հանդիպումից հետո ¥ասենք` նաեւ դրանից առաջ¤ հնարավոր լինի հիշել մեկ այլ օրինակ, երբ համանախագահները հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրով ուղղակի բանակցությունների մեջ մտնեին ՀՀ պաշտպանության նախարարի կամ մեր երկրի մեկ այլ պաշտոնյայի հետ, բացառությամբ, իհարկե, ԱԳ նախարարի եւ նախագահի: Դետալային առումով ¥ասենք` այս զինատեսակները, դիպուկահարներին պետք է ետ տանել, գերիների փոխանակում եւ այլն¤ ավելի ցածր օղակներում հանդիպում-քննարկումներ միշտ էլ եղել են եւ լինում են: Սակայն կոնկրետ դեպքում խոսքը հակամարտության գլոբալ կարգավորման փաստաթղթի մասին է, որը միշտ էլ քննարկվել եւ քննարկվում է ԱԳ նախարարի եւ նախագահի մակարդակով: Բայց ինչո±ւ 1999թ. նոյեմբեր-դեկտեմբերին այդ կարգը խախտվեց, ինչո±ւ Մինսկի խմբի մոտ առաջացավ նաեւ պաշտպանության նախարարի հետ բանակցելու անհրաժեշտություն: Ի±նչ է, ԱԳ նախարարն ու նախագահը չէին ցանկանում հանդիպել համանախագահների հետ եւ նրանք էլ ստիպված պաշտպանության նախարարի մո±տ էին եկել: Բնականաբար նման տարբերակը միանգամից պետք է բացառել, քանի որ եթե նույնիսկ մի պահ մտածենք, թե, ասենք, ՙՀոկտեմբերի 27՚-ի հետ կապված համանախգահներն իրոք այդ պահին ԱԳ նախարարի եւ նախագահի հետ կոնտակտի մտնելու հնարավորություն չունեին, ապա նրանց ի±նչ կարող էր տալ պաշտպանության նախարարը: Լավ, ասենք նա համաձայնվում էր ՙՄեղրիի տարբերակին՚, դրանից հետո ի±նչ կարող էր անել: Ադրբեջանի հետ համաձայնագի±ր ստորագրեր: Բայց ի±նչ իրավասություններով, եւ ո±վ նման համաձայնագիրը լուրջ կընդուներ…
Հասկանալի է, որ այդքան պարզ ճշմարտությունները համանախագահները հազիվ թե չգիտակցեին: Սակայն, կրկնում ենք, անհերքելի փաստ է, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ համանախագահներն ունեցել են երկու հանդիպում, եւ երկուսի ժամանակ էլ քննարկվել է ղարաբաղյան հարցը, այն էլ, պարոն Հարությունյանի պնդմամբ, ՙՄեղրիի տարբերակի՚ տեսանկյունից: Ուրեմն ինչո±ւ պետք է համանախագահները նախ` այդ քննարկումներին գնային, ապա` այդքան համառորեն փորձեին ՙՄեղրիի տարբերակի՚ օգտին թեքել ՀՀ պաշտպանության նախարարին:Մեկ հանգամանքի վրա եւս կցանկանայինք ուշադրություն հրավիրել. ըստ էության, այդ ժամանակահատվածում վարվող ղարաբաղյան բանակցությունները ՙՀոկտեմբերի 27՚-ի կազմակերպիչների առումով յուրօրինակ ինդիգատորի դեր էին կատարում: Տրամաբանությունը հետեւյալն է. եթե ՙՀոկտեմբերի 27՚-ը չունենար արտաքին պատվիրատուներ, այսինքն` լիներ բացառապես Նաիրի Հունանյանի մտահաղացումը, ապա ոճրագործությունից հետո ղարաբաղյան բանակցությունները նախկին ինտենսիվությամբ պարզապես չէին կարող շարունակվել: Այն պարզ պարճառով, որ Հունանյանի խմբի ԱԺ դահլիճ ներխուժելուց ընդհուպ մինչեւ մեկ վայրկյան առաջ Վազգեն Սարգսյանն էր Հայաստանի փաստացի ղեկավարը: Բնականաբար, առանց նրա համաձայնության, ղարաբաղյան բանակցություններում այդ պահին չէր կարող որեւէ բացահայտ պայմանավորվածություն լինել: Իսկ եթե Վ. Սարգսյանի համաձայնությամբ էր ահաբեկչության նախօրեին բանակցային գործընթացն այդչափ շիկացել, ապա Նաիրի Հունանյանի կրակոցները միանգամից նոր իրավիճակ էին առաջացնում նաեւ բանակցային գործընթացում, հաշվի առնելով, որ դրա առանցքային դերակատարներից մեկը սպանված էր: Այդ իրավիճակում, տրամաբանորեն, բանակցային մյուս կողմերը պետք է սպասեին, թե ով է Հայաստանում վերցնում փաստացի իշխանությունը, որ նրա հետ էլ շարունակեին քննարկումները: Ընդ որում, այն, որ Հայաստանն այդ պահին ուներ նախագահ, իրավիճակը ոչ մի բանով չէր փոխում, քանի որ հոկտեմբերի 27-ին հաջորդած առաջին ճգնաժամային օրերին, շաբաթներին, գործող նախագահը ռեալ իշխանական լծակներին չէր տիրապետում, եւ ընդհուպ մինչեւ չէր բացառվում նրա հրաժարականը: Իսկ այդ պարագայում չկար ոչ մի երաշխիք, որ այդ պահին խիստ թույլ վիճակում գտնվող նախագահի հետ Ղարաբաղի առումով ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն հնարավոր կլիներ կյանքի կոչել:
Երկրորդ տարբերակը. եթե ոճրագործությունից անմիջապես հետո բանակցային գործընթացը մոտավորապես նույն ակտիվությամբ շարունակվեր, ապա դա կվկայեր երկու հանգամանքի մասին: Առաջինը. ռեալ իշխանությունը, այդ թվում` ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի վերջնական դիրքորոշումը իր ձեռքին պահած Վ. Սարգսյանի սպանությունը պարզապես միջոց էրª նրան մեկ այլ ռեալ ՙհարց լուծող՚ անձով փոխարինելու համար: Ընդ որում, անկախ այն բանից, թե սպանության պահին Վ. Սարգսյանն իրականում կո±ղմ էր ՙՄեղրիի տարբերակին՚, թե± ծայրահեղ դեմ ¥այստեղ, պարզապես, արտաքին պատվիրատուների անուներն են փոխվում¤:
ԱՌԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՙՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ՚ ԱՌԱՋ ՏԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ
Այս վերջին հարցադրմանը փորձենք մոտենալ նման տեսանկյունից եւս. հնարավո±ր է, որ Մինսկի խմբի համանախագահներն առանց Հայաստանի արտաքին քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունների` ԱԳ նախարարի եւ նախագահի իմացության, մուտք գործեին Հայաստան, հանդիպեին պաշտպանության նախարարի հետ եւ նրան համոզեին` համաձայնություն տալ պետության տարածքների, այն էլ` պետական անվտանգության տեսանկյունից անգնահատելի նշանակություն ունեցող տարածքների մի մասն ինչ-որ բանի հետ փոխանակելու գաղափարին: Եվ դա այնպիսի քիչ-թե շատ մարդաշատ մթնոլորտում, ինչպիսին կարող է լինել Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումը: Պարզ է, որ եթե գաղտնիաբար նման բան արվեր, ապա մի հինգ րոպեից նման առաջարկ անողներին դուրս կշպրտեին երկրից, մի տաս րոպեից էլ` պաշտոնանկ կարվեր նախարարը, էլ չասած, որ նա կարող էր ե°ւ դատապարտվել առնվազն իր լիազորությունները չարաշահելու, ե°ւ առավելագույնը` պետական դավաճանության մեղադրանքներով: Սակայն համանախագահները պաշտպանության նախարարի հետ ունեցել են ոչ թե մեկ, այլ երկու հանդիպում, այսինքն` առաջին հանդիպումից հետո նրանց ոչ միայն երկրից դուրս չեն հրավիրել, այլ նաեւ երկրորդի հնարավորությունն էլ է ընձեռնվել: Միեւնույն ժամանակ այդ հանդիպումների պատճառով ոչ միայն նախարարին չեն դատապարտել, այլ նա շատ հանգիստ աշխատում էր: Ընդհուպ մինչեւ երկրորդ հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական այց կատարեց Ռուսաստան, որտեղ ՙՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Սերգեեւի հետ ստորագրեցինք 3-4 լրջագույն պայմանագրեր, որոնք նախատեսում էին զարգացնել ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք գործարաններ…՚,- ինչպես որ ասում է Վաղարշակ Հարությունյանը, ինչը եւս, ի դեպ, անուղղակիորեն վկայում է, որ նա միանշանակ մերժել է համանախագահների ՙՄեղրիի տարբերակ՚ կոչվող առաջարկները: Այսպիսով, եթե ընդհանրացնենք այդ ամբողջ իրավիճակը, ապա ամենատրամաբանական տպավորությունն այն է, որ համանախագահների եւ ՀՀ պաշտպանության նախարարի այդ հանդիպումները չէին կարող տեղի ունենալ, համանախագահները պաշտպանության նախարարին ոչ մի առաջարկ էլ չէին անի, ասենք` իմաստ չէր էլ ունենաª նրանից համաձայնություն պոկելու որեւէ փորձ կատարել, եթե ոչª միայն բուն հանդիպման, այլ նաեւª քննարկվող թեմայի մասին առնվազն տեղյակ չլինեին եւ համաձայնություն չտային Հայաստանի արտաքին քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունները: Իսկ այդ դեպքում առաջ է գալիս այն հարցը, թե հայաստանյան հիշատակված պաշտոնյաներն ինչո±ւ պետք է թույլ տային, որ ղարաբաղյան բանակցություններում իրենց ունեցած գործառույթը, այն է` բանակցությունները վարելու իրավունքը թեկուզեւ մեկ-երկու հանդիպումներում ստանձնի պաշտպանության նախարարը: Միայն վերջին փաստն արդեն իսկ տարօրինակ կլիներ, եթե միայն նախօրոք այդ ամենը քննարկված չլիներ համանախագահների եւ հայաստանյան քաղաքական ղեկավարության միջեւ: Ավելին ասենք. եթե այդ քննարկումների արդյունքում ձեռք բերված չլինեին այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կյանքի կոչելու համար արդեն անհրաժեշտություն լիներ ձեռք բերել նաեւ պաշտպանության համակարգի ղեկավարության համաձայնությունը: Իսկ պաշտպանության նախարարի համաձայն լինել-չլինելն իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե չլինեին կասկածներ, որ հայաստանյան զինված ուժերը, այդ թվում` ազատամարտի վետերանները, հայաստանյան ներքաղաքական դաշտն ու, վերջապես, ժողովուրդը դեմ կլինի այդ պայմանավորվածությունների շրջանակներում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Հակառակ դեպքում, եթե համոզված լինեին, որ երկիրը կողմ է դրան, ապա պաշտոնապես Մինսկի խմբին դրական պատասխան տալու հարցում այլեւս պաշտպանության նախարարի դեմ կամ կողմ լինելը էական չէր կարող լինել: Այս հանգամանքը եւս հուշում է, որ այդ պայմանավորվածությունները պետք է, որ լինեին հենց այն առաջարկությունները, որոնք համանախագահները ներկայացրել էին պաշտպանության նախարարին:
Միեւնույն ժամանակ նկատենք նաեւ, որ եթե համանախագահները հայաստանյան քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունների հետ իրոք ունեին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք նաեւ անհրաժեշտ էր քննարկել պաշտպանության նախարարի հետ, ապա դրանք, բնականաբար, պետք է, որ ձեռք բերված լինեին ՙՀոկտեմբերի 27՚-ից հետո, քանի որ մինչ այդ առաջին պլանում էր Վազգեն Սարգսյանը: Իսկ դա նշանակում է, որ ՙՀոկտեմբերի 27՚-ը ոչ միայն չդանդաղեցրեց ղարաբաղյան բանակցությունները, այլ նույնիսկ դրանք մտան շատ ավելի գործնական փուլ, երբ սեղանին դրվեցին կոնկրետ նախագծեր: Տարօրինակը միայն այն է, որ այդ ակտիվության պարագայում անգամ Ռոբերտ Քոչարյանը 1999թ. նոյեմբերի 5-ին Մոսկվա ուղեւորվելուց առաջ օդանավակայանում հայտարարեց. ՙԱնշուշտ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կանրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Եթե ոչ գլոբալ առումով, ապաª ամեն դեպքում կդանդաղեցնեն ընթացքը…՚: Եվ դա այն բանից հետո, երբ այդ նույն օրերին համանախագահները ակտիվորեն համոզում էին ՀՀ պաշտպանության նախարարին` համաձայնվել ՙՄեղրիի տարբերակի՚ հետ:
ԸՍՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՙՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27՚-Ը ԿԱՊ ՉՈՒՆԵ±Ր ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Այստեղ, թերեւս, հիշեցնենք, որ ՙՀոկտեմբերի 27՚-ի եւ ղարաբաղյան բանակցությունների մեջ կապ լինել-չլինելու մասին առաջիններից մեկը խոսել է Ռոբերտ Քոչարյանը` ոճրագործությունից ընդամենը երկու օր անց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ. ՙՀոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչական գործողությունը ոչ մի կերպ կապված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ բանակցային գործընթացի հետ՚: Թե որտեղից էր Ռ. Քոչարյանի մոտ ահաբեկչությունից անմիջապես հետո նման համոզմունք ձեւավորվել, դժվար է ասել: Առավել եւս, որ նրա տված բացատրությունը, թե ՙմինչ օրս ահաբեկիչների եւ ինչ-որ քաղաքական ուժերի հետ ունեցած կապերի մասին ոչինչ հայտնի չէ՚, նույնիսկ այդ խոսքերն ասելու պահին խիստ խոցելի էր: Թեկուզ այն առումով, որ Հունանյանի խմբին նոր-նոր էին ձերբակալել եւ հազիվ թե հասցրած լինեին, քիչ թե շատ լուրջ, գոնե մեկ հարցաքննություն անցկացրած լինեն: Իսկ այդ դեպքում, առնվազն անլրջության էր նմանվում երկրի առաջին դեմքի կողմից, այն էլ` օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ղարաբաղյան բանակցությունների եւ ահաբեկիչների գոնե հնարավոր առնչություններն այդքան կտրուկ բացառելը: Իսկ Քոչարյանին, ով ինչ էլ ասի, սակայն, հազիվ թե, մեկը անլուրջ մարդ համարի…
Ամեն դեպքում, փաստն այն է, որ ՙՀոկտեմբերի 27՚-ից գրեթե հաշված օրեր անց, ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն ամեն կերպ փորձում էին ՀՀ պաշտպանության նախարարին համոզել` համաձայնվել ՙՄեղրիի տարբերակին՚: Դա էլ իր հերթին վկայում է, որ այդ գործընթացը, ինչ գերարագ տեմպերը, որ ուներ ոճրագործության նախօրեին, նույն սրությամբ շարունակվում էր նաեւ ՙՀոկտեմբերի 27՚-ից հետո: Ստացվում է, որ համանախագահները ¥էլ չենք խոսում նրանց թիկունքին կանգնած շատ ավելի ազդեցիկ գործիչների մասին¤ այն համոզմունքին էին, որ Վ. Սարգսյանի նման առանցքային գործչի սպանությունից հետոª այդ կարճ ժամանակահատվածում, Հայաստանում ի հայտ են եկել անձիք, ովքեր կարող են կամ` հնարավորություն ունեն գնալ Ղարաբաղի հետ կապված վերջնական լուծումների…
ՙՈՒԺԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ՚ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Բայց եթե Ռ. Քոչարյանի ասածի պեսª ՙՀոկտեմբերի 27՚-ն իրականում ոչ մի կապ չուներ ղարաբաղյան բանակցությունների հետ, ապա պետք է, որ դրան հաջորդող առնվազն մի քանի ամիսներին մեխանիկորեն բանակցությունները մտնեին սառեցման փուլ: Ու, թերեւս, հենց նման ակնարկի էլ նմանվում էր 1999թ. նոյեմբերի 5-ին Մոսկվա ուղեւորվելուց առաջ Ռ. Քոչարյանի կողմից օդանավակայանում արված այս հայտարարությունը. ՙԱնշուշտ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կանրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Եթե ոչ գլոբալ առումով, ապա, ամեն դեպքում, կդանդաղեցնեն ընթացքը…՚: Ինչպե±ս: Պաշտպանության նախարարից համաձայնություն կորզելու համանախագահների այդ համառ փորձե±րը նշանակում են բանակցությունների ՙընթացքի դանդաղեցո±ւմ՚: Սակայն, այստեղ պակաս ուշագրավ չէ պարոն Քոչարյանի այդ հայտարարության շարունակությունը. ՙ…, քանի որ հակամարտության շուտափույտ կարգավորման համար պետք է ուժեղ իշխանություն ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում՚:
Ամենաուշագրավն այն է, որ բանակցությունների ընթացքի դանդաղեցման եւ ուժեղ իշխանության անհրաժեշտության հայտարարություններից հետո, պարոն Քոչարյանը նաեւ հավելում է, որ մոտ երկու շաբաթից Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կարեւոր է, որ ներկայացվեն լուրջ առաջարկություններ` ՙմիգուցե նույնիսկ կարգավորման ինչ-որ վերջնական տարբերակով՚: Բայց ի±նչ ՙվերջնական տարբերակ՚, եթե առանց ՙուժեղ իշխանության՚ նա մինչ այդ գրեթե բացառում էր ՙհակամարտության շուտափույթ կարգավորումը՚:
Այն, որ այս հայտարարություններից հետո Մոսկվայում Քոչարյանին հազիվ ընդունեցին փոխվարչապետ Վալենտինա Մատվիենկոյի մակարդակով, հասկանալ կարելի է: Բայց նաեւ հասկանալ է պետք, թե ի±նչ էր այդ պահին նշանակում ՙհակամարտության շուտափույթ կարգավորում՚ ասվածը, որի համար պետք են ուժեղ իշխանություններ ոչ միայն Հայաստանում, այլª նաեւ Ադրբեջանում: Ինչ է, այս հայտարարությունից մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 26-ին, Հայաստանում չկա±ր ուժեղ իշխանություն: Բնականաբար` կար: Այսինքն` պարոն Քոչարյանն ուզում էր ասել, որ հոկտեմբերի 26-ին ղարաբաղյան հակամարտությունը ՙշուտափույթ կարգավորման՚ շեմի±ն էր եւ դրան խանգարեց ՙՀոկտեմբերի 27՚-ով Հայաստանում ի հայտ եկած նոր իրողությունները, որի տարրերից մեկն էլª ՙուժեղ իշխանության՚ բացակայությունն էր: Դա էլ է տարբերակ, չնայած որ այն ընդունելու համարª պետք են որոշ կոնկրետացումներ: Մասնավորապես, ի±նչ է ենթադրում այդ ՙշուտաթույթ կարգավորում՚ ասվածը: Արդյո±ք դա ՙՄեղրիի տարբերակը՚ չէ±ր: Ամեն դեպքում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում է, որ ՙՄեղրիի միջանցքի՚ ՙթեմայով 1999թ.-ի հունիսին Վազգեն Սարգսյանի հետ խոսակցություն ունեցել եմ, որի ընթացքում նա ինձ պատմեց, թե ինչի մասին էր խոսք գնում՚: Բայց նաեւ, որ. ՙԱյն տարբերակը, որը ներկայացնում էր Վ. Սարգսյանը, նկատելիորեն տարբերվում էր փաստաթղթային այն տարբերակից, որը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինձ ներկայացրին համանախագահները: Վ. Սարգսյանի ներկայացրած տարբերակը ներառում էր Հայաստանին փոխանցվելիք այլ տարածքներ եւս, մասնավորապես` Արարատ լեռը՚: Սրա հետ մեկտեղ, չմոռանանք նաեւ, որ շատ չանցած, ԱՄՆ-ից վերադառնալովª նույն Վ. Սարգսյանը, ՙԿառավարության նիստում հայտարարեց. ՙՀայաստանն այլեւս Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր չի վերցնի, որ մենք պետք է գնանք այլ ճանապարհով…՚: Իսկ դա մեկ բան է նշանկում` Վ. Սարգսյանը հրաժարվել է նաեւ ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերից, քանի որ, հակառակ դեպքում, Արժույթի միջազգային հիմնադրամը, միանշանակ, կդառնար Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:
Այդ դեպքում հնարավո±ր է, որ այդ հայտարարությունից հետո, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 27-ը Վ. Սարգսյանն իր դիրքորոշումը արմատապես փոխեր եւ դառնար ՙՄեղրիի միջանցքի՚ կողմնակից: Սակայն, այդ դեպքում ինչպե±ս վարվենք նրա մերձավորների այն բազում հայտարարությունների հետ, որ ընդհակառակը, մինչեւ վերջին պահը ե°ւ նա, ե°ւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ էին Մեղրիի հաշվին ղարաբաղյան հակամարտության լուծման գաղափարին: Ավելին, հոկտեմբերի կեսերին Վ. Սարգսյանը հրապարակավ խոսում էր Հայաստան ռուսական նոր զինտեխնիկա, մասնավորապես` ինքնաթիռների նոր խմբաքանակ բերելու մասին:
Ամեն դեպքում, փաստ այն է, որ ՙՀոկտեմբերի 27՚-ի նախաշեմին հայաստանն ուներ ուժեղ իշխանություններ, սակայն Ղարաբաղի հետ կապված եւ ոչ մի փաստաթուղթ էլ չստորագրվեց: Եվ այս պարագայում ինչպե±ս հասկանանք, որ ՙՀոկտեմբերի 27՚-ից հազիվ մեկ շաբաթ անց ՙհակամարտության շուտափույթ կարգավորման՚ հիմնական պայմաններից մեկն էր ՙուժեղ իշխանություն՚ ունենալը: Չի± նմանվում այն բանին, որ նախկին ուժեղ փաստացի իշխանավորների ֆիզիկական ոչնչացումն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ արդեն հնարավոր էր դարձել ՙհակամարտության շուտափույթ կարգավորումը՚: Այսինքն ի±նչ, դրան այդ նախկին իշխանություննե±րն էին խանգարում…
Այսպիսով` ՙՀոկտեմբերի 27՚-ից հազիվ մեկ շաբաթ անց Ռոբերտ Քոչարյանն արդեն ոչ միայն խոսում էր ղարաբաղյան բանակցություններից, այլեւ մատնանշում էր այն պայմանները, որոնց առկայության պարագայում հնարավոր կլիներ հասնել ՙհակամարտության շուտափույթ կարգավորման՚: Մասնավորապես պարոն Քոչարյանին դրա համար պետք էր ՙուժեղ իշխանություն ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում՚:
ՙՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ՚ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՙ
Ուժեղ իշխանություն՚ ասվածն այդ պահին, բնականաբար, նշանակում էր իր` պարոն Քոչարյանի իշխանության ամրապնդում:
Եվ ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, Ռ. Քոչարյանը մասամբ մի շարք առանցքային դերակատարների ¥վարչապետ Արամ Սարգսյան, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան¤ իշխանական համակարգից դուրս մղելով, մի շարք այլ դերակատարների առաջ քաշելով եւ դրանով լռեցնելով ի վերջո, արդեն 2000թ. կեսերին, լիովին ամրապնդեց իր դիրքերը: Ընդ որում, այդ ամենն արվում էր մերթընդմերթ Արեւմուտքից հնչող հավանության հայտարարությունների ներքո, ինչը վկայում է այն մասին, թե ՙուժեղ իշխանության՚ ձեւավորումից հետո գերտերություններից որի վերահսկողությամբ էր նախատեսվում իրականացնել ՙհակամարտության շուտափույթ կարգավորումը՚:
Բայց որն էր այդ ՙշուտափույթ կարգավորման՚ մեխանիզմը, ՙՄեղրիի միջա±նցքը՚: Դրա մասին վկայող մի շարք փաստարկների կողքին դիտարկենք հետեւյալ դրվագները եւս:
Նախ հիշեցնենք, որ մոտավորապես մեկ տարի առաջ ՙԷխո Մոսկվի՚ ռադիոկայանին տված հարցազրույցում որոշ ուշագրավ հանգամանքներ ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի վերջին համանախագահ ¥նրանից հետո ԱՄՆ-ը Մինսկի խմբում ունի միայն պաշտոնակատար¤ Ռոբերտ Բրադտկեն. ՙՄինսկի խմբի ստեղծման հետ ծնվեց նաեւ հակամարտության կարգավորման ծրագիրը, որին, մեր կարծիքով, ընդամենը մեկ շտրիխ էր պակասում, որպեսզի այն դառնար իսկապես երկու կողմերին էլ գոհացնող փոխզիջումային ծրագիր: Դրանք Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի առաջարկներն էին՚:
Սրանով Բրադկեն ոչ մի նոր բան չէր ասում, սակայն նրա հայտարարության ուշագրավ կողմն այն էր, որ ՙԳոբլի պլանը՚, տարբեր կերպարանքներով առայսօր պահպանել է իր արդիականությունը: Ավելին, այն ԱՄՆ-ի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնվազն առանցքային մեխանիզմ է: Ավելի կոնկրետ, ժամանակի ընթացքում առաջ քաշված ՙԳոբլի պլանի՚ բոլոր` ՙԳոբլ-1՚, ՙԳոբլ-2՚, ՙԳոբլ-3՚ տարբերակներն էլ մեկ հատկանշական նմանություն ունեն, բոլոր դեպքերում էլ էական է համարվում Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա միջանցքի ապահովումը: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան բանակցություններում ԱՄՆ-ի համար հենց դա` Ադրբեջան-Թուրքիա կապի ապահովումն է եղել եւ մնում է գերխնդիրը: Իմաստն էլ հասկանալի է. այդ կապը նաեւ նշանակում է վերահսկողությունª հարավկովկասյան տարածաշրջանով անցնող արեւելք-արեւմուտք գլոբալ ուղու նկատմամբ: Այն, որ դա Վրաստանի միջոցով իրականացնել հնարավոր չէր, ժամանակն ապացուցեց: Ամեն դեպքում փաստն այն է, որ այդպես էլ վրացական հատվածում Արեւմուտքը լուրջ ներդրումային ծրագրեր չիրականացրեց, եւ այդ հեռանկարը հազիվ թե ժամանակին ամերիկյան ռազմավարագետները հաշվի առած չլինեին: Ուստիեւ կար խնդրի լուծման մեկ տարբերակ` հարավկովկասյան արեւմուտք-արեւելք կոմունիկացիոն միջանցքը հնարավորինս Ռուսաստանից հեռացնել: Իսկ դրա իդեալական վայրը Մեղրին էր: Այսինքն` ՙԳոբլի պլանի՚ կամ ՙՄեղրիի միջանցքի՚ ¥անվանումն էական չէ¤ տեսքով հաշտության համաձայնագիրը կարող էր միանգամից լուծել համաշխարհային նշանակության մեկ հարց` հնարավորություն տալ ձեւավորել հարավկովկասյան տարածաշրջանով անցնող արեւմուտք-արեւելք կոմունիկացիոն միջանցք, որը կլիներ Ռուսաստանից բավարար հեռավորության վրա, այսինքն` լուրջ ներդրումների հնարավորություն կստեղծվեր:
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ
Խոսեցինք այս ամենի մասին միայն ընդգծելու համար, որ ժամանակին այս գլոբալ ծրագրերի օգտին բացահայտորեն արտահայտվում էր նաեւ Հայաստանի նախկին ղեկավարությունը: ՙՄետաքսի ճանապարհ՚ ասվածը, ըստ էության, նույն գլոբալ ծրագիրն է, ինչի մասին խոսեցինք. ուղի, որը կձգվի Չինաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, այստեղից էլ` Թուրքիա եւ Եվրոպա` մինչեւ Լոնդոն: Ամենակարեւորը. այն պետք է շրջանցեր Ռուսաստանը, ըստ էության, գտնվելով ամերիկյան վերահսկողության տակ: Իսկ ահա ՙհնարավորություններ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար՚ արտահայտությունը հիմք է տալիս մտածել, որ այդ նախագծից պարոն Քոչարյանը, գոնե այն ժամանակաշրջանում, լուրջ ակնկալիքներ ուներ:
Առավել եւս, որ նրա գնահատմամբª ՙՄետաքսի ճանապարհը իրականությանը մոտ մի բան է եւ այն գործընթացները, որ հիմա տեղի են ունենում տարածաշրջանում, այդ թվում` տարբեր միջազգային ծրագրերը, ինչպիսիք են ՙՏրասեկան՚, ՙԻնոգեյթը՚, խոսում են այդ մասին՚:
Անցնելով բուն թեմային, պարոն Քոչարյանը բավականին վառ երանգներով է սկսում նկարագրել ապագան. ՙԲավական է պարզապես նայել քարտեզին` դա իրականում ամենակարճ ճանապարհն է Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա` հնարավոր շարունակությամբ: Փոքր-ինչ ավելի հարավ, փոքր-ինչ ավելի հյուսիս` այդ ինտրիգը, այդ շատ լուրջ շահագրգռությունն իհարկե, դրսեւորվում է: Այդ ծրագրերին առանձնակի գրավչություն է հաղորդում լուրջ ածխաջրածնային պաշարների առկայությունը Կասպյան ավազանում, Կենտրոնական Ասիայի լուրջ ռեսուրսային ներուժի առկայությունը: Այդ ամենը միասին, ենթադրում եմ, դառնում են ե°ւ մեծ քաղաքականության, ե°ւ ՙՄեծ խաղի՚ առարկա: Հարավային Կովկասի դերն այդ տեսակետից առանձնահատուկ է, քանի որ այն ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա, այն ասես բերանն է մի շշի, որում լցված է խոշոր բիզնեսի համար, ընդհանրապես միջազգային հանրակցության համար գրավիչ մի բան: Եվ այս համատեքստում Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրները եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրները ունեն ընդհանուր շահ, եւ ծագում է հասարակ մի հարց` ՙՄեծ խաղ՚. այն խանգարո±ւմ է այդ նախագծի իրականացմանը, այն շահավե±տ է տարածաշրջանի երկրների համար, կամ այն կարո±ղ է նպաստել լուրջ տնտեսական նախագծերի իրականացմանը:
Ես ենթադրում եմ, այստեղ չկա միանշանակ պատասխան, պատասխանը կարող է լինել ե°ւ դրական, ե°ւ բացասական, ու անչափ շատ բան է կախված լինելու նրանից, թե որչափ համաձայնեցված կգործեն տարածաշրջանի երկրները` եւ Հարավային Կովկասի, եւ Կենտրոնական Ասիայի, որչափ մենք կկարողանանք այնպես անել, որպեսզի այդ նախագծերի իրականացումը հակադրված չլինի ե°ւ հարավային, ե°ւ հյուսային հարեւան երկրների շահերին: Այսինքն` անչափ շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի շեշտադրումը, ինչպես կզարգանա քաղաքական իրադրությունն ընդհանրապես, եւ կդառնա±նք արդյոք մենք դիմակայության ասպարեզ, արդյոք նոր բաժանարար գծեր կհայտնվե±ն տարածաշրջանում, թե± տարածաշրջանը կգնա կոմպլեմենտարության ճանապարհով, շահերի համատեղման փորձերի ճանապարհով, այլ ոչ թե հակադրման՚:
Մեծ հաշվով միտքը հետեւյալն է. Կենտրոնական Ասիայում ¥հնարավոր շարունակությամբ¤ կան լուրջ հարստություններ, որոնք կարելի է հասցնել Եվրոպա: Ընդ որում` հենց հարավկովկասյան տարածաշրջանով, քանի որ ինչպես հյուսիսում, այնպես էլ` հարավում, այսինքն` Ռուսաստանում եւ Իրանում հակառակ շահեր են: Եվ ահա ելքը Ռ. Քոչարյանը տեսնում է տխրահռչակ ՙկոմպլեմենտարիզմի՚ մեջ. Հարավային Կովկասը դարձնենք խաչմերուկ եւ այդ ՙտորթից՚ ե°ւ Արեւմուտքը, ե°ւ Ռուսաստանն իր պատառը թող վերցնեն:
Անկեղծ ասած դժվարանում ենք ասել` Քոչարյանն անկեղծորե±ն էր հավատում, թե հնարավոր է Հարավային Կովկասում համադրել մի կողմից Ռուսաստանի, Իրանի, մինչեւ իսկ` Չինաստանի, մյուս կողմից` Արեւմուտքի տնտեսական շահերը: Այն պարագայում, երբ նույն պահին այդ երկու գլոբալ բեւեռների միջեւ հակասություններն այն աստիճան խորքային էին, որ ամերիկյան ստրատեգները բացահայտորեն ներկայացնում էին Ռուսաստանը մի քանի կտորների բաժանելու քաղաքական նախագծեր եւ նույնիսկ Չեչնիայում սկսել էին այդ գաղափարի պրակտիկ իրագործումը…
Չնայած պատմությունը ցույց տվեց, որ անկախ Ռ. Քոչարյանի այդ լավատեսական երազանքներից, Արեւմուտք-Ռուսաստան շահերը մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում ոչ միայն չհամադրվեցին, այլեւ այդ բուռն պայքարն ընդհուպ Իրանում պատերազմի վտանգի աստիճանի է հասել: Այսինքն` ժամանակին խոսելով հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք առանցքներով շահերը համադրելու մասին, Ռ. Քոչարյանը կա°մ պարզապես չէր կարողանում ճիշտ գնահատել առկա իրողությունները, կա°մ գիտակցելով, պարզապես փորձում էր Ռուսաստանին ցույց տալ, թե հավանություն տալով ամերիկյան ծրագրերին, իրականում ռուսական շահերի դեմ ուղղված քայլերի չի գնա: Բայց չէ, այս երկրորդ տարբերակն ավելի շատ ՙբլեֆ՚ է հիշեցնում…
Մեր նախորդ հրապարակման մեջ տեղ էր գտել տեխնիկական վրիպակ` մեկ փոքր հատված դուրս էր մնացել հոդվածի վերջնական` թերթում ներկայացված տարբերակից, ինչն առաջացրել էր որոշակի անորոշություն: Ուստիեւ նախ պարզաբանենք իմաստը:
Եթե 1999-2000թթ.-ին ղարաբաղյան բանակցություններում հայաստանյան կողմն իրոք դիտարկում էր ՙՄեղրիի տարբերակը՚, ապա իմաստային առումով այն պետք է, որ արտացոլվեր այդ ժամանակահատվածում մեր երկրի արտաքին քաղաքականության վրա: ՙՄեղրիի միջանցք՚ կամ ՙգոբլի պլան՚ ասվածն աշխարհաքաղաքական տեսանկյունից, վերջին հաշվով, իրենից ենթադրում էր մեկ պարզ բան. ապահովել Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա ցամաքային կապ, որը հնարավորություն կտար ստեղծել արեւմուտքից դեպի Կենտրոնական Ասիա, ապա` մինչեւ Չինաստան ձգվող կոմունիկացիոն միջանցք: Ընդ որում, այդ միջանցքը Վրաստանով տանելն այնքան էլ ձեռնտու չէր, քանի որ այն կանցներ Ռուսաստանի անմիջական հարեւանությամբ, այսինքն` չափազանց խոցելի էր, ինչն ապացուցեց 2008թ.-ի վրաց-օսեթական պատերազմը:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՏՈՊԻԱ, ԹԵ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՙԲԼԵՖ՚
Միեւնույն ժամանակ նկատենք, որ, այսպես կոչված, ՙՆոր մետաքսի ճանապարհի՚, այսինքն` Չինաստանից Եվրոպա գլոբալ կոմունիկացիոն նոր ուղիների ստեղծման հայտնի գաղափարի մի շարք առանցքային տարբերակների կապվել եւ կապվում են այդ նույն` Հարավային Կովկասով անցնող ուղիների հետ: Բացատրությունն էլ շատ պարզ է. նախ` այն աշխարհագրական տեսանկյունից Ռուսաստանը շրջանցող ամենակարճ ցամաքային ուղղությունն է Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ: Երկրորդը. նման կոմունիկացիաներն ավելի հարավ տեղափոխելու պարագայում առաջանում են մի շարք էական խնդիրներ, քանի որ այն պետք է անցնի Աֆղանստանով, Պակիստանով, Իրանով, Արաբական աշխարհի հարեւանությամբ, ապա միայն դուրս գա Թուրքիա: Մի խոսքով, եթե կա ցամաքով Չինաստանը Եվրոպային կապելու խնդիր, որը պետք է շրջանցի Ռուսաստանը, ապաª Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս տարբերակն այլընտրանք չունի:
Իսկ այդ խնդիրը Խորհրդային Միության փլուզումից հետո ոչ միայն դրված էր, այլ դրա պրակտիկ իրականացման համար մշակվել էին մի շարք կոմունիկացիոն ծրագրեր ¥ՙՏրասեկա՚, ՙԻնոգեյթ՚, ՙՆԱԲՈՒԿԿՕ՚ Տրանսկասպյան էներգետիկ հոսքեր եւ այլն¤, որոնք կյանքի կոչելու մասին մինչ օրս էլ խոսում են, թեեւ ակնհայտորեն պակաս համառությամբ: Իսկ դրանց կյանքի կոչելու համար պետք է մեկ ՙչնչին՚ բան. ապահովել Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա կայուն հաղորդակցություն, այսինքն` ինչ-որ մեխանիզմով ղարաբաղյան հակամարտության լուծում: ՙՄեղրիի տարբերակը՚ կամ ՙԳոբլի պլանը՚, անշուշտ, կարող էին լավագույն լուծումներ դառնալ:
Եվ, ահա, ժամանակին հայաստանյան արտաքին քաղաքականությունն ինչքանո±վ էր համահունչ հիշատակված աշխարհաքաղաքական գլոբալ ծրագրերին: Այս հարցի հետ կապվածª բավականին լավ պատկերացում է տալիս 2000թ. հունվարի վերջերին Դավոսի տնտեսական խորհրդաժողովում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած ՙՀնարավորություններ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար. Մետաքսի ճանապա±րհ, թե± Մեծ խաղ՚ թեմայով բանավեճի շրջանակներում ունեցած ելույթը, որով, ինչպես ներկայացրեցինք մեր նախորդ հրապարակման մեջ, ըստ էության, միանգամայն կողմ էր արտահայտվում ՙՄետաքսի ճանապարհի՚ գաղափարին: Ավելին` ամփոփելով իր մտքերը, ելույթի վերջում պարոն Քոչարյանն ընդգծում է. ՙԵս կարծում եմª այն նախագծերը, որոնք այսօր իրագործվում են, ամեն դեպքում, կհանգեցնեն նրան, որ ՙՄետաքսի ճանապարհը՚ իրականություն կդառնա: Եվ, ինչպես ինձ է թվում, անհրաժեշտ կլիներ հիմա պարզապես գործնականորեն ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, որի առաջարկը հնչեց նաեւ Ստամբուլի գագաթնաժողովում. տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման մասին, որը, ինչպես թվում է ինձ, սառեցնելով ռազմական իրավիճակը, թույլ կտար տարածաշրջանին իրոք զարգանալ այն ուղղությամբ, որ ցանկալի կլիներ: Այսինքն, այդ զարգացման արդյունքը կլիներ տարածաշրջանի բարգավաճումը, բաժանարար գծերի բացակայությունը՚:
Ռ. Քոչարյանի ելույթի այս ամփոփիչ մասը մի շարք ուշագրավ հարցադրումների եւ եզրահանգումների տեղիք է տալիս: Առաջինն այն ընդգծված տեսակետն է, որ ՙՄետաքսի ճանապարհի՚ իրականացումն անխուսափելի է` ՙիրականություն կդառնա՚: Իսկ դա նշանակում է, որ հենց այդ ուղղությամբ էլ նա պետք է առաջ տաներ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
Ճիշտ է, իր ելույթում Քոչարյանը նաեւ այն միտքն է առաջ տանում, որ պետք է փորձել Հարավային Կովկասով անցնելիք արեւելք-արեւմուտք հաղորդակցության ուղիները միաժամանակ պետք է համատեղել հյուսիս-հարավ առանցքի հետ: Սակայն, դա նշանակում էրª իրար կապել անհամատեղելին, ինչը, հազիվ թե, Քոչարյանը չգիտակցեր: Առավել եւս, որ պարոն Քոչարյանը, խոսելով ՙՄետաքսի ճանապարհի՚ ձեւավորումը հնարավորինս արագ գործնական հողի վրա դնելու իր ցանկության մասին, հիմնվում է 1999թ. նոյեմբերին Ստամբուլում կայացած ԵՎՀԿ համաժողովում ընդունված փաստաթղթերի վրա: Մինչդեռ այդ նույն համաժողովից, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, ՌԴ նախագահը հեռացել էր, լրատվամիջոցներից մեկի գնահատմամբª ՙդուռն իր ետեւից ամուր շրխկացնելով՚: Փաստ է նաեւ, որ ՌԴ-ն այդ գագաթնաժողովի որոշումները համարում էր իր նկատմամբ թշնամանքի դրսեւորում, բացահայտ բոլորին հասկացնել տալով, որ ոչ մի պարագայում չի պատրաստվում համակերպվել դրանց հետ: Ավելին` Ելցինն այդ հարցում իր վճռականությունն ապացուցեցª նույն տարեւերջին հրաժարական տալով եւ իշխանությունը փոխանցելով ռուսական ազգայնամետ ուժերին` ի դեմս Վլադիմիր Պուտինի: Իսկ, ահա, վերջինս էլ մինչ մեր օրերը անհաշտ պայքար է վարում հիշատակված արեւելք-արեւմուտք կոմունիկացիոն ծրագրերի բոլոր դրսեւորումների դեմ, որի ակնառու դրվագներից էր ՙՆԱԲՈՒԿԿՕ՚ եւ ռուսական ՙՀարավային հոսք՚ գազատարերի շուրջ երկարամյա ՙպատերազմները՚:
Սակայն 2000թ.-ին Ռ. Քոչարյանը կարո±ղ էր տեսնել այն անհաշտ մոտեցումները, որ Ռուսաստանն ուներ արեւելք-արեւմուտք կոմունիկացիոն գաղափարների նկատմամբ: Պետք է, որ ունենար, քանի որ ռուսների այդ անհաշտ դիրքորոշումն անձամբ է տեսել ստամբուլյան գագաթաժողովում, այնպես էլ պետք է, որ տեսներ նաեւ դրանից հետո իշխանության եկած Վ. Պուտինի մի շարք կտրուկ քայլերի մեջ: Կարո±ղ էր ենթադրել, որ ռուսական նման կոշտության պարագայում, ԱՄՆ-ը կգնար զիջողությունների, այսինքն` կհամաձայներ աշխարհաքաղաքական այդ գլոբալ ծրագրերից ակնկալվող օգուտները կիսել Ռուսաստանի հետ. թերեւս, առնվազն միամտություն կլիներ նման ենթադրությունը, առավել եւս, որ նույն պահին Քոչարյանը համոզված էր, որ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի շահեկան են, եւ, մասնավորապես, ՙՙՄետաքսի ճանապարհը՚ իրականություն կդառնա՚: Հետեւաբար եւ նույնքան միամտություն կլիներ իրականում հավատալ այն բանին, որ հարավկովկասյան տարածաշջանում հնարավոր կլինի ռուս-ամերիկյան շահերը համատեղել: Չնայած դրան, Քոչարյանը նման առաջարկ հնչեցնում է: Ասել, թե նա միամիտ մարդ է, իհարկե, ծիծաղելի կհնչի: Ուրեմն, մնում է ենթադրել, որ ռուս-ամերիկյան շահերի համադրության եւ ՙտարածաշրջանային կոմպլեմենտարիզմի՚ գաղափար քարոզելով, նա, թերեւս, պետք է քաջ գիտակցեր դրա ուտոպիստական բնույթը: Եվ, արդյունքում, ամեն ինչ նմանվում է նրան, որ բացահայտ հավանություն տալով արեւմտյան ծրագրերին, պարոն Քոչարյանը ռուսական շահերի մասին խոսում է, այսպես ասենք, հայտարարության մեջ առկա կտրուկ հակառուսական երանգները մի փոքր մեղմելու համար:
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՆՉԻՆ ԷՐ ՊԵՏՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Վերջին մտքի օգտին խոսում է մեկ այլ ուշագրավ հագամանք եւս: Ռ. Քոչարյանի խոսքում տեղ է գտել մեկ հետաքրքիր գաղափար եւս` ՙտարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծում՚, ՙռազմական իրավիճակի սառեցում՚:
Խոսքը, բնականաբար, տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի մասին էր, այն պարզ պատճառով, որ անվտանգության համակարգ, որպես այդպիսին, 2000թ.-ին փաստացի գոյություն ուներ: Իսկ 2000թ.-ին, անվտանգության առումով, փաստացի այն նույն իրավիճակն էր, ինչը կա նաեւ այսօր: Դրա հիմնական բաղադրիչներն են տարածաշրջանային երկրների սեփական զինված ուժերը, որոնց միջոցովª լավ կամ վատ, ապահովում են յուրաքանչյուրն իրեն: Գումարած դրան` տարածաշրջանում կա նաեւ Ռուսաստանի ուղղակի ռազմական ներկայությունը, ինչը առանձնահատուկ երանգ է հաղորդում ողջ տարածաշրջանային իրավիճակին: Ընդ որում, 2000թ.-ին կա ռուսական երկու ռազմաբազա` Հայաստանում եւ Վրաստանում` Ախալքալակի: Թե տարածաշրջանային նման անվտանգության համակարգը հարավկովկասյան երկրներից որի կողմից ինչպես է ընդունվում, գործնականում հայտնի փաստ է: Ընդհանուր առմամբ, պատկերն այսպես է. ժամանակին Վրաստանը դեմ էր տարածաշրջանում ռուսական զինուժի ներկայությանը, եւ դա ավարտվեց Ախալքալակի ռազմաբազան կազմալուծելու ձեւով: Ադրբեջանը եւս ակնհայտորեն չի ընդունում ռուսական զինուժի ներկայությունը, ինչն, ի վերջո, հանգեցրեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը ՌԴ-ից վերցնելու պատմությանը: Բայց, ահա Հայաստանի համար ռուսական ռազմաբազան ինչպես 2000թ.-ին, այնպես էլ` ներկայումս, ունի առանձնահատուկ դեր: Թեկուզեւ այն առումով, որ պաշտպանում է հայ-թուրքական սահմանը, ինչը, խոստովանենք, որ ղարաբաղյան կոնֆլիկտի առկայության պարագայումª Հայաստանը պարզապես ի զորու չէ իրականացնել ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ` ֆինանսական հնարավորությունների սակավության պատճառով: Եվ նկատենք, որ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանին մշտապես ձեռնտու է եղել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերելը: Այդ դեպքում, հասկանալի է, Հայաստանն իր ռազմական փոքր հզորությունների մի զգալի մասը պարզապես ստիպված էր լինելու ուղղել թուրքական սահմանի պաշտպանությանը, ինչը էականորեն թուլացնելու էր մեր դիրքերը հայ-ադրբեջանական հատվածում: Իսկ Ադրբեջանը, չունենալով ՙերկրորդ ճակատ՚, հնարավորություն էր ստանում շատ հանգիստ ռազմական լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը:
Մի խոսքով, ինչպես 2000թ.-ին, այնպես էլ` այսօր, գործում է տարածաշրջանային անվտանգության համակարգի հենց այն տարբերակը, որը լավագույնս է համապատասխանում հենց Հայաստանի շահերին: Եվ, ահա այդ պարագայում ի±նչ ՙտարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման՚ մասին էր խոսում Ռ. Քոչարյանը: Ո±ւմ էր պետք եղած համակարգը փոխելը, ինչո±ւ: Ադրբեջանին, միգուցե` Վրաստանին, Թուրքիային, ԱՄՆ-ին հաստատ պետք էր կովկասյան անվտանգության, ավելի կոնկրետ` ուժերի բաշխվածության նոր համակարգ, քանի որ եղած համակարգում նախ վերջին երկուսը ռազմական ներկայություն չունեին, իսկ մուտք գերծելուն խանգարում էր Ռուսաստանի ներկայությունը: Այսինքն` նոր համակարգ ձեւավորելու հարցում հիշատակված երկրների շահը միանգամայն տեսանելի էր: Բայց Հայաստանի ինչին էր պետք այդ նոր համակարգը, որիª ՙգործնականորեն իրականացմանն՚ սկսելուն, այդքան ջանասիրաբար կոչ էր անում Ռ. Քոչարյանը:
2000թ. հունվարի վերջերին Դավոսի տնտեսական խորհրդաժողովում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կապված հարավկովկասյան տարածաշրջանի եւ, բնականաբար, Հայաստանի հետ, առաջարկում էր ՙգործնականորեն ձեռնամուխ լինել… անվտանգության համակարգի ստեղծմանը՚: Դա ենթադրում էր նախ ՙսառեցնել ռազմական իրավիճակը՚, որի հետեւանքը պետք է լիներ ՙտարածաշրջանի բարգավաճումը, բաժանարար գծերի բացակայությունը՚:
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԿՐԿՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՄՏՔԵՐԸ, ԹԵ ԱԼԻԵՎԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ
Թե այդ պահին եղած տարածաշրջանային անվտանգության համակարգն ինչով չէր գոհացնում Ռ. Քոչարյանին, դժվար է հասկանալ, քանի որ հենց այդ անվտանգության մոդելը, ավելի կոնկրետ`
դրա բաղադրիչ հանդիսացող ՌԴ-ի հայաստանյան ռազմաբազան էր, որ մեր երկիրն ապահովագրում է թուրքական ագրեսիայից ոչ միայն մեր օրերում կամ 2000-ականների սկզբներին, այլª նաեւ արցախյան պատերազմի տարիներին: Հենց այդ` ռուսական ռազմաբազայի գործոնն էր, որ 1992-1994թթ. մի քանի անգամ կանխեց արցախյան պատերազմի մեջ ներգրավվելու Թուրքիայի գործնական փորձերը եւ, արդյունքում, հնարավորություն տվեց Հայաստանին` ողջ ուժերը կենտրոնացնել ադրբեջանական ուղղությամբ եւ հաղթել պատերազմը: Ով-ով, սակայն պատերազմի ակտիվ մասնակից Ռ. Քոչարյանը պետք է, որ քաջ գիտակցեր այդ փաստը, ըստ այդմ էլ, պետք է, որ ոչ միայն պատերազմի տարիներին, այլª նաեւ դրանից հետո` 2000-ականներին, մինչ օրս մնար տարածաշրջանի անվտանգության համակարգի, այսինքն` առկա ուժային փոխհարաբերությունների պահպանման ջատագովը: Սակայն, փաստը մնում է փաստ, որ Ռ. Քոչարյանն առաջարկում էր ստեղծել նոր ՙտարածաշրջանային անվտանգության համակարգ՚: Ընդ որումª ոչ թե միայն Դավոսում արված այդ հայտարարությամբ, այլª նաեւ դրանից մի քանի ամիս առաջ` 1999թ.-ի նոյեմբերին կայացած ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում: Ավելի կոնկրետ` Ստամբուլում, ի թիվս այլ փաստաթղթերի, եղավ նաեւ նման որոշում` ստեղծել կովկասյան տարածաշրջանի ահվտանգության նոր համակարգ:
Սակայն, ամենաուշագրավն այն է, որ այդ նույն ստամբուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւս նույն տոնայնությամբ, որոշ դեպքերում` նույն բառերով էր խոսում կովկասյան անվտանգության նոր համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին. ՙԵս կոչ եմ անում ստեղծել Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության հռչակագիր… Այն պետք է տարածաշրջանում բացառի օտարերկրյա ռազմական ներկայությունը եւ բաժանարար գծերը, կանխարգելի ագրեսիան եւ էթնիկ զտումները, անջատողականությունն ու ահաբեկչությունը… Նման հռչակագիրը կոչված էª տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը, տնտեսության ծաղկմանն ու Հարավային Կովկասի դեմոկրատական հանրապետությունների համագործակցությանը…՚:
Այսպիսովª մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ հենց Հեյդար Ալիեւին են համարում Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության համակարգի ստեղծման գաղափարի նախաձեռնողը: Սակայն, Ալիեւի այդ առաջարկի բուն իմաստն, ի վերջո, հանգում է, այսպես կոչված, ՙՄեծ Կովկասի՚ գաղափարին, որը շատ երկար պատմություն ունի: Իսկ ահա հետխորհրդային ժամանակաշրջանում առաջիններից մեկը, որ առաջարկեց միավորել Հարավային Կովկասը, թերեւս, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան էր: Հետագայում այդ գաղափարը որոշակի փոփոխություններով նկատվում է Էդուարդ Շեւարդնաձեի մոտ, ով նույնիսկ 1996թ.-ի մարտինª Թբիլիսի կատարած այցի ժամանակ, Հեյդար Ալիեւի հետ կնքեց ՙԿովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության մասին՚ հռչակագիր, որի հիմքը հենց այդ` միասնական Կովկասի գաղափարն էր: Ընդհուպ մինչեւ մեր օրերում այդ գաղափարը պարբերաբար հայտնվում է շրջանառության մեջ: Ներկայումս դրա ջատագովներից մեկն է համարվում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով քանիցս հայտարարել է, որ ՙՄիասնական Կովկասն այլընտրանք չունի՚: Հասկանալի է, որ Վրաստանի նախագահները Միասնական Կովկասի կենտրոնը համարում էին Թբիլիսին, Հեյդար Ալիեւը` Բաքուն:
Նկատենք նաեւ, որ գործնականում հենց այդ նույն` ՙՄիասնական Կովկասի՚ գաղափարն էր, որ ներառված էր ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում: Եվ Ռ. Քոչարյանն էլ առաջարկում էր ՙտարածաշրջանային անվտանգության համակարգ՚ ստեղծել հենց այդ նույն առաջարկի հիման վրա, որը ՙհնչեց նաեւ Ստամբուլի գագաթնաժողովում՚: Ընդ որում, չմոռանանք, որ այդ առաջարկը Ստամբուլում հնչեցրեց Հեյդար Ալիեւվը: Չնայած Ռ. Քոչարյանը Ստամբուլից առաջ էլ էր պաշտոնապես արտահայտվել կովկասյան ընդհանուր անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարի օգտին: Մասնավորապես` ստամբուլյան գագաթաժողովից մոտ երկու շաբաթ առաջ` Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժան ժակ Հայարդի հետ հանդիպման ժամանակ: Նույն գաղափարը Հ. Ալիեւից զատ, դրված էր նաեւ Ստամբուլում Քոչարյանի ունեցած ելույթի հիմքում:
Դետալային առումովª ինչքանով էին Ալիեւի եւ Քոչարյանի առաջարկներն իրար նման, փոխլրացնող կամ տարբեր, առանձին ուսումնասիրության թեմա է: Սակայն, մեկ բան հաստատ է. երկուսի մոտ էլ կար այն գաղափարը, որ կովկասյան անվտանգության նման համակարգի ստեղծման կարեւորագույն նախապայմաններից է ղարաբաղյան խնդիրը: Բացի այդ` մինչ ստամբուլյան գագաթաժողովը երկու նախագահներն ունեցել էին մեկուկես տասնյակից ավել դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումներ, որոնց ժամանակ, հազիվ թե, կովկասյան անվտանգության համակարգի հարցը եւս մանրամասնորեն քննարկած չլինեին:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՙԽԱՂՈՒՄ՚ ԷՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ
Այս ամենով հանդերձ, նկատենք նաեւ, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական վերնախավում ամենեւին էլ միայն Ռ. Քոչայրանը չէ, որ խոսում էր ՙմիասնական Կովկաս՚ գաղափարի օգտին: Այս առումովª կարելի է հիշեցնել այն ժամանակների ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մի շարք նմանատիպ հայտարարություններ, որոնցից մեկնարկվել է Քոչարյանի հիշատակված դավոսյան ելույթից մոտ երկու ամիս առաջ` 1999թ. դեկտեմբերի կեսերին, այսինքն` հենց այն օրերին, երբ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներն ամեն կերպ ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին համոզում էին` հավանություն տալ ՙՄեղրիի միջանցքի՚ գաղափարին: Այսպես` խոսելով այն մասին, որ չեչենական հակամարտության շարունակվելու պարագայում ռուս-ամերիկյան հարաբերությունները լրջորեն կվատթարանան, Օսկանյանը հայտարարեց, որ այդ դեպքում Հայաստանը ստիպված է ընտրություն կատարել նրանց միջեւ: Ավելի կոնկրետ, որ Երեւանը ՙկարող է վերանայել իր հավասարակշռված դիրքորոշումըª Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՚: Այն պարագայում, երբ Ռուսաստանը այն ժամանակ էլ համարվում էր Հայաստանի համար ռազմավարական գործընկեր եւ անվտանգության երաշխավոր, իսկ ԱՄՆ-ի հետ պաշտոնապես ունեինք պարզապես լավ հարաբերություններ, դժվար չէ հասկանալ, թե այդ ՙհարաբերությունների վերանայումը՚ ում օգտին էր լինելու: Առավել եւս, որ այդ` ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին, Օսկանյանը լուծումը տեսնում էր ՙՄեծ Կովկասում նոր անվտանգության համակարգի ստեղծման անհրաժեշտության՚ մեջ: Բայց, նաեւ առավել քան թափանցիկ էր այն ակնարկը, որ եթե ռուսները չդադարեցնեն չեչենական կոմպանիան, ինչպես որ պահանջում էր ԱՄՆ-ը, ապա Հայաստանն ընտրություն կկատարի ԱՄՆ-ի օգտին: Բնականաբար, դա նշանակում էր նաեւ Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերման հեռանկար, այսինքն` Կովկասյան անվտանգության նոր համակարգում այդ գործոնը հազիվ թե մնար:
Իսկ ի±նչ էր մտածում Ռ. Քոչարյանը, ով առաջարկում է ձեւավորել Կովկասյան համագործակցության մի այնպիսի համակարգ, որըª մի կողմից այդքան հիշեցնում էր Ալիեւի ստամբուլյան ելույթը, մյուս կողմից էլª գործնականում ՙՄիասնական Կովկաս՚ գաղափարախոսության տարբերակնեից մեկն էր: Այստեղ նաեւ նկատենք, որ Քոչարյանի որոշ մտքեր բավականին նման էին այն մոտեցումներին, որոնք առկա են ամերիկյան գաղափարախոս Զբիգնեվ Բժեժինսկու հայտնի ՙՄեծ շախմատային խաղատախտակը՚ աշխատությունում: Նույնիսկ որոշ արտահայտություններ, որ Քոչարյանն արեց դավոսյան իր ելույթում, գրեթե բառացիորեն կրկնում է Բժեժինսկուն: Այսպես` ամերիկացի ստարտեգը գրում է, որ Ադրբեջանը ՙդա խցանն է այն շշի, որը պարունակում է Կասպից ծովի տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարստությունները՚: Քոչարյանի մոտ էլ այն միտքն է, որ Հարավային Կովկասն ՙասես բերանն է մի շշի, որում լցված է խոշոր բիզնեսի համար, ընդհանրապես, միջազգային հանրակցության համար գրավիչ մի բան՚:
Հասկանալի է, այս համեմատության մեջ էականը ոչ թե բառախաղն է, այլª այն փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահը Դավոսում առաջարկում էր գործնական հողի վրա դնել այն գաղափարախոսությունը, որի անբողջական ձեւակերպումը տվել էր Բժեժինսկին, եւ որը 1990-ականների վերջերին, առավել քան երբեք, դրված էր ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության հիմքում: Այն է` Հարավային Կովկասով հասնել կասպյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի էներգետիկ եւ այլ բնական պաշարներին, դրանք նույն ուղով մղել դեպի արեւմուտք, եւ այդպիսով, ձեւավորել Թուրքիայից մինչեւ հյուսիսային Չինաստան ձգվող բաժանարար գիծ, որըª մի կողմից Ռուսաստանին կզրկի Իրան-Աֆղանստան տարածաշրջանով Հնդկական օվկիանոս դուրս գալու բոլոր հավակնություններից, մյուս կողմից էլ` Չինաստանին հնարավորություն չի տաª օգտվել Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելիք էներգետիկ ռեսուրսներից: Բժեժինսկին դա համարում էր ԱՄՆ-ի համար կենսական նշանակության խնդիր, ավելի ճիշտ` Չինաստանի հետ ունեցած գլոբալ տնտեսական պատերազմում գոյատեւելի երաշխիք: Անցած տասնամյակում եւ մեր ժամանակներում ԱՄՆ-ին ինչքանո±վ հաջողվեց կամ կհաջողվի իրականացնել այդ գլոբալ խնդիրը, դա հարցի մյուս կողմն է: Մեզ համար առաջնահերթը, անշուշտ, այն հարցն է, թե Հայաստանն ի±նչ մոտեցումներ էր որդեգրել այդ, ինչպես դավոսում Ռ. Քոչարյանն էր արտահայտվել, ՙՄեծ խաղի՚ նկատմամբ: Եվ, պարոն Քոչարյանի այդ նույն դավոսյան ելույթը, դրանում ներառված ՙՍտամբուլի գագաթնաժողովում հնչած առաջարկների՚ հիման վրա ՙտարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման՚ գաղափարը վկայում է, որ առնվազն հրապարակային հարթությունում հայաստանյան իշխանությունները ՙխաղում՚ էին ամերիկյան քաղաքականության օգտին: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում մեր երկրի ՙհավասարակշռված դրիքորոշումը՚ փոխելու մասինª ակնհայտորեն ռուսներին հղված, Օսկանյանի վատ թաքցրած սպառնալիքը:
Սկիզբը` թիվ 129,132, 135, 138, 141-ում
շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Տե՛ս նաեւ՝