Արաբական Աշխարհի Անփոխարինելի Ֆէյրուզը Դարձաւ 80 Տարեկան (Տեսանիւթ)

Այսօր`   21  Նոյեմբերին,  լիբանանցի   յայտնի երգչուհի Ֆէյրուզ (Բուն անունով Նուհատ Րըզք Ուատիհ Հատտատ)  80  տարեկան կը դառնայ:    Ան աւելի քան  60 տարիներէ ի վեր  Մերձաւոր  Արեւելքի  բեմերուն   ամէնէն  հզօր ձայներէն մէկն է, որ    հանդիսացաւ  արաբ ժողովուրդին, անոր մշակոյթին եւ  իտէալներուն թարգմանը: Ֆէյրուզ երգեց  Պաղեստինի դատին համար: Երգեց Երուսաղէմի,  Դամասկոսի, Պէյրութի  համար: Երգեց արաբ  մարդուն անունով  եւ  արաբականութեան համար: Ան երգեց խաղաղութեան  եւ արդարութեան համար: Անոր անունը միաւորուեցաւ եւ դարձաւ  խորհրդանիշ ՝    արաբական աշխարհի   խնդիրներուն, անոր վերելքներուն, անկումներուն, ցաւին  ու պայքարին հետ:  Ֆէյրուզ  այսօր կը   դառնայ  80 տարեկան  բայց անոր անունը, անոր ադամանդեայ ձայնն ու     ոգեղէն ներկայութիւնը զինք իրաւամբ դարձուցած են    արաբներու  դեսպանը  դէպի     աստղեր ու տիեզերք (ինչպէս իրենք արաբները կը սիրեն կոչել զինք): Տիեզերք մը, որուն մէջ  չարն ու անարդարը տեղ չունին:

«Արեւելք»

социални бутони

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net