ՀՈՒՅՆ, ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը «Դեմոկրիտուս» համալսարանը (Կոմոտինի, Հունաստան) կազմակերպել էր միջազգային գիտաժողով` «Ռուսական եւ հայկական ժողովրդագրություն. Ավանդույթ եւ արդիականացում»:

Պրոֆեսոր Մանոլիս Սարգիսը եւ դոցենտ Լեֆտերիս Հարացիդիսը (հույն, որը ծնվել եւ մեծացել է Հայաստանում) գիտաժողովի գիտական, իսկ թեկնածու դոկտ. Ղարիֆալիա Թեոդորիդուն կազմակերպչական աշխատանքի պատասխանատուներն էին:

Գիտաժողովի 36 մասնակիցների կողմից, ներկայացվեցին 34 փաստաթղթեր:

Գիտաժողովին արտասահմանից մասնակցում էին չորս հայ գիտնականներ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության անդամ, դոկտորներ՝ Լեւոն Աբրահամյանը, Գայանե Շագոյանը եւ Աղասի Թադեւոսյանը ու նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտի անդամ դոկտոր Ալլա Տեր-Սարգիսյանցը:

 

Իսկ Հունաստանից մասնակցում էին երկու հայեր՝ հին հունարենի գիտական դասավանդման դոկտոր՝ տիկին Խարա Կոսեղյանը և «Հայ-հունական հետազոտությունների կենտրոն»-ի քարտուղար, գրող, պարոն Հովսեփ Քասեսյանը:

- Խարա Կոսեղյանը զեկուցել է «Նաֆպիոում հայերի ներկայության եւ մասնագիտական զբաղմունքի մասին, 1920-1960»:

- Հովսեփ Քասեսյանը զեկուցել է «Հույն ժողովրդական պարբերականներում հայ հերոսների տիտղոսների նմանություններն ու տարբերությունները, 1920-1960»:

- Լևոն Աբրահամյանը, ներկայացրել է «Հիշողությունն ու մոռացությունը հետխորհրդային քաղաքային տարածքի կառուցման գործում: Երեւանի պարագան»:

- Վասիլիկի Մ. Նազարէթյանը զեկուցել է «Հայկական ավանդական հագուստը. Տեղական տարազների ներկայացում. Պատմություն և սոցյալական տարողություն»:

- Ալլա Տեր-Սարգսյանցը, զեկուցել է «Հայկական բնակավայրերը Ռուսաստանում» թեմայի մասին:

- Աղասի Թադևոսյան ներկայացել է «Իրավունքն ու առօրյա կյանքը հետխորհրդային Երեւանում»:

- Գայանե Շագոյանը զեկուցել է «Երկրորդ քաղաքը, որպես Առաջին քաղաք. Գյումրիի զարգացումը  մարդաբանական տեսանկյունից»:

 

«Հայաստան» լրատու ցանց,

Աթենք, 6 նոյեմբերի, 2015թ.


Լուսանկարներ՝

Ձախից՝ Մ. Վարվունիս, Հ. Քասսեսյան, Մ. Սարգիս, Պ. Վալսամիդիս.

 

Պատկեր գիտաժողովի երկրորդ սրահից

 

Գիտաժողովի մասնակիցները

 

Գիտաժողովի ծրագիրը

 

spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net