Հայոց ցեղասպանությունից հետո մնացած հարստությունը թուրքերը չեն ժառանգել, այլ հրեաները

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատեսի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Վերադառնանք «Թեշքիլաթը մահսուսային»:
-Բեհաէդդին Շաքիրը վերացրել էր կազմակերպության փաստաթղթերը, բայց դատավարությունների ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքներից շատ լավ երևում է կառույցի

հիերարխիան՝ ովքե՞ր են հրամաններ ստացել, ովքե՞ր են կատարել: Նույն այդ մարդիկ, ում անունները շրջանառվում են դատավարության ժամանակ, հետո դարձան Թուրքիայի Հանրապետության ստեղծողներ և քեմալական շարժման նեցուկ՝ կիսառազմականացված հետախուզություն ու հակահետախուզություն: Աշխարհի երեք մայր ցամաքներում գործակալական մեծ ցանցի տիրապետող հատված:

Երբ նրանց կենսագրությունները նայում ես, սաբետայիստ դոնմեների, ծպտյալ հրեաների, մասոնների բացարձակ գերակշռություն է:
-«Թեշքիլաթը մահսուսան» ցեղասպանության հարցում կոնկրետ ի՞նչ մասնակցություն ունի:
-Երկու կարևոր դերակատարում՝ տեղերում ինչքան հակադրման հնարավոր իրավիճակներ կային, բացահայտել ու ծրագրել են, օրինակ՝ համշենահայերի դեմ գրգռել լազերին, հույների դեմ՝ իսլամական տարրին, քրդերին շահագործել, չերքեզներին, չեչեններին, պորտաբույծ տարրին: Կոնկրետ տարածքում, որտեղ հայերը մեծամասնություն են ու լավ կազմակերպված, նրանց դեմ գործելու համար կադրեր են պետք: Նրանք գտնում էին հարմար թեկնածուներ ու հրահրում: Օրինակ՝ չերքեզն ինչո՞ւ պիտի մասնակցեր հայոց ցեղասպանությանը: Չերքեզին ասում էին՝ ցարական Ռուսաստանը ձեզ վտարեց, եկաք, այստեղ տեղավորվեցիք, բայց վատ եք ապրում, հայի ամբողջ ունեցվածքը՝ տունը, արտերը, այգիները, հարստությունը ձեզ, դուք կռվող ժողովուրդ եք, սուննի իսլամ եք, վերացրեք հայերին, ամբողջ ունեցվածքը՝ ձեզ: Պաշտոն կստանաք, դիրք կունենաք, ձեզ համար հայրենիք ենք ստեղծում, դեսուդեն ընկնելու կարիք էլ չունեք: Այսօրվա Թուրքիայի Հանրապետության տարածքում որտեղ չերքեզի գյուղեր են, այնտեղ նախկինում եղել են հայապատկան ու հունապատկան գյուղեր: «Թեշքիլաթը մահսուսան» այնքան բացահայտ է օգտագործել չերքեզական տարրը, որ մինչև հիմա Թուրքիայի ազգային անվտանգության ամենակարևոր պաշտոններում և բանակում մնացել են չերքեզները՝ որդուց որդի շարունակվելով, սուլթան Աբդուլ Համիդից՝ երիտթուրքեր, քեմալականներ ու հանրապետական Թուրքիա: Եթե արդարություն լիներ, պապին պիտի դատեին համիդյան ջարդերի համար, որդուն պիտի դատեին իթիիհադականների հետ հայասպան լինելու համար, նրա որդուն էլ՝ քեմալական ժամանակների կիլիկյան և կովկասյան հատվածում ցեղասպանության մնացորդաց հատվածի ջարդերի համար: Ոչ միայն երեք սերունդ չի պատժվել, այլև Թուրքիայի Հանրապետությունում բարձր դիրքերի են արժանացել՝ մինչև վարչապետ: Երեք շատ կարևոր գործոն է աշխատել՝ մեկը չերքեզներն ու չեչենները, մյուսը՝ քրդերը, որ «Թեշքիլաթը մահսուսայում» համիդյան, իթթիհադական ու քեմալական շրջաններում գործել են:

Քրդերը, հատկապես կրոնական հատվածը՝ շեյխերը, մոլլաները, անդամակցելով «Թեշքիլաթը մասհսուսային», ամբողջ Արևմտյան Հայաստանի գրեթե 80 %-ի տերն են դարձել՝ տների, հողերի, ունեցվածքի, որովհետև ցեղասպանության ամենաակտիվ մասնակիցն էին և շատ լավ հասկանում էին, որ քոչվոր վիճակից նստակյաց կյանքի անցնելու համար պատրաստի հող, տուն, այգի, ունեցվածք էին ստանում: Արևմտյան Հայաստանն այդպես դարձավ «Քրդստան»: Այսօր քրդերի մի հատված ընդունում է մեղքի իրենց բաժինը, իրենք են գրքեր հրատարակում հայերի ցեղասպանության մասնակից ազգակիցների մասին, որ «Թեշքիլաթը մահսուսա» կազմակերպության անդամ լինելով՝ այս-այս հանցանքներն են կատարել: Սայիդի Նուրսին կամ Քուրդին՝ Բիթլիսի հայկական Նուրս գյուղում ծնված, մեծացած իսլամադավան մոլլա, քրդերի մեջ ընկալվում է իբրև լուսավորված անձնավորություն, շեյխ, Աբդուլ Համիդի ժամանակ համիդյան գնդերը կազմավորելու համար ստացել է մեծ օգնություն՝ փող և այդ տեղերում հոգևոր դպրոցներ հիմնելու իրավունք: Ամբողջ Արևմտյան Հայաստանում առաջին անգամ հոգևոր ուսում տալու և հոգևոր դաս ձևավորելու իրավունք է ստացել քրդերի համար: Համիդից հետո իթթիհադականները նրան հավաքագրում են, և Սայիդի Նուրսին Մուշում, Բիթլիսում, Վանում դառնում է հայկական ջարդերի թիվ մեկ կազմակերպիչը: Երբ 1916-ին ռուսական բանակը մտնում է Բիթլիս, ռուսները նրան ձերբակալում են և աքսորում Սիբիր, բայց տարիուկես հետո սիոնիստների միջամտությամբ փախուստի է դիմում և հետագայում դառնում է Մուստաֆա Քեմալի աջակիցը: Նրա կազմակերպած Էրզրումի, Սեբաստիայի, Ամասիայի կոնգրեսներից առաջ Սայիդի Նուրսին քրդական աշիրաթաբեկերին նամակ է գրում և ասում է՝ եթե հիմա մեզ չմիացաք, հայերը հետ են գալու իրենց երկիր ու վերատիրանալու են իրենց ունեցվածքին: Կամ միանում եք մեզ, և մենք նրանց իրենց երկրից վտարում ենք և չենք թողնում, որ Հայաստան պետություն ստեղծվի, փոխարենը դուք կստանաք Քրդստան պետությունը, կամ ամեն ինչ կորցնում եք: Բոլոր աշիրաթները մի մարդու նման միանում են Մուստաֆա Քեմալին: Այս ամբողջը կատարվում է «Թեշքիլաթը մահսուսայի» կադրերով: Երբ 1919-ին երիտթուրքերը և «Թեշքիլաթը մահսուսան» դատապարտվում են, մի քանիսին կախաղան են հանում, մյուսներին աքսորում են Մալթա կղզի: Քեմալականների խնդրանքով Լենինը դիմում է անգլիացիներին, որ նրանց վերադարձնեն Թուրքիա: Վերադարձից հետո նրանք, որ պիտի մահվան դատապարտվեին հայոց ցեղասպանության կազմակերպման համար, ամենաբարձր պաշտոններն են ստանում նորաստեղծ հանրապետության մեջ: Այս ամբողջ ժամանակաշրջանում միայն մեկ մարդ՝ Գերմանիայի 1915-1916 թթ. դեսպան Պաուլ Վոլֆ Մետեռնիխը, որ մինչ այդ դեսպան էր Անգլիայում, տեսնելով՝ ինչ է կատարվում, հասկանում է գերմանաթուրքական մեքենայի վերջնանպատակը, ընդվզում է և պաշտոնանկ է արվում ցեղասպանություն կատարվելու մասին մի քանի զեկուցագրեր Բեռլին ուղարկելուց հետո: Սուլթան Աբդուլ Համիդից հետո պաշտոնավարած մյուս հինգ դեսպանները վարել են բացահայտ հակահայկական քաղաքականություն, նրանց մեջ ամենահայտնին և ամենահայատյացը եղել է Օտտո ֆոն Վանգենհայմը:
-Ինչո՞ւ նա հետ կանչվեց:
-Անգլիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ճնշմամբ: Օտտո ֆոն Վանգենհայմը հայոց ցեղասպանության իրագործման մեջ այնքան մեղք ունի, ինչքան Թալեաթ փաշան: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Վարդգես Սերենկուլյանը գնում է Թալեաթի մոտ պարզելու՝ ինչ է կատարվում, ու ասում է՝ այս ընթացքը տանում է իմ ազգի վերացման, իսկ դու երիտթուրքական կազմակերպության մեջ, մասոնական օթյակում համոզում ես, որ մենք եղբայր ենք, այսպիսի եղբայր չի լինում: Դուք գաղտնի որոշումներ եք կայացնում, ի՞նչ եք որոշել: Այդ ժամանակ ջարդերն արդեն սկսվել էին, 1915-ի հուլիսն էր: Թալեաթը գրկում է Վարդգեսին ու ասում՝ ինչ արվում է, արվում է այս հայրենիքի ապագայի համար, մենք ստիպված ենք դիմելու այդ քայլին, այլ ճանապարհ չկա: Այդ հանդիպումից հետո Վարդգեսին ձերբակալում են: Հայ քաղաքական մտքի անմեղսունակության մեջ ընկնելու փաստ է սա՝ ՀՅԴ անդամ, պատգամավոր, հայտնի գործիչ մեկը 1915-ի հուլիսին, երբ արդեն աքսորն ու կոտորածը սկսվել էին, դեռ չի հասկանում՝ ի՞նչ է կատարվում:
-Ի՞նչ կարող էին նրանք անել թուրք-գերմանական մեքենայի դեմ:
-Այդ ժամանակ արդեն՝ ոչինչ: Բայց պատկերացնո՞ւմ եք, որ Վարդգեսը իբրև ՀՅԴ անդամ մասնակցում է իթթիհադի համագումարներին, որ ՀՅԴ բոլոր համագումարներին մասնակցում են իթթիհադականները: Իթթիհադը ՀՅԴ-ին առաջարկում է հայերին զինաթափել, և ՀՅԴ-ն զինաթափում է մինչև վերջ: Դրանից հետո 350 000 հայ բանակ է զորակոչվում և մի ամսվա մեջ սպանվում են: Ինչո՞ւ ու ինչպե՞ս ՀՅԴ-ն այդքան կույր գտնվեց իթթիհադի առաջ՝ բացատրություն չունի:

Իթթիհադի բոլոր համագումարներին դաշնակցականները մասնակցել են, Բեհաէդդին Շաքիրը, երբ Սալոնիկում հրապարակում է իր հայաջինջ ծրագիրը, դաշնակցական պատվիրակը դահլիճում նստած է: Դաշնակցականները երևի մասնակցում էին նաև իթթիհադականների գաղտնի ժողովներին էլ, բայց այս մասին երբևէ և ոչ մի հրապարակային փաստի չեմ հանդիպել։
-ՈՒ ի՞նչ էին անում հետո:
-Դժբախտաբար, չկա գրականություն: ՀՅԴ-ն իր արխիվները չի բացել շատ երկար ժամանակ, հիմա հրատարակում են միայն մի մասը՝ զատված ու զտված: Հայ կուսակցությունն իր արխիվը իր ազգի առաջ չի բացում: Եթե բացելու լինեն, երևի իրենց թվում է, թե ստիպված են լինելու կուսակցությունը փակել: Եթե բացեն, փաստարկվելու է իրենց հանցակցությունը ցեղասպանությանը: Կարծում եմ, որ լավ կլինի գոնե Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին իրենք այս ամենի մասին խոսեն վերջապես:
-«Թեշքիլաթը մահսուսան» ինչպես էր վերաբերվում հրեաներին:
-Օսմանյան կայսրության մեջ երկու տեղաբնիկ ժողովուրդներ՝ հայերն ու հույները, վերացվում են, բայց հրեաներին ոչինչ չի լինում: Պանթուրանիզմի, թուրք ազգայնամոլական ծրագրերը, որ հենց նրանց գրած, տպած ու քարոզածն էին, նրանց վրա չեն տարածվում, բայց իսլամի համար հրեաների կրոնը առաջին հակառակորդն է՝ նրանք ատել ու մինչև հիմա ատում են հուդայականներին: Այլադավան չդարձած հրեաներից էր նրանց կրոնապետ՝ ռաբբի Խաիմ Նահումը, որ «Թեշքիլաթը մահսուսայի» բարձր ղեկավարության խնդրանքով Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան՝ բոլոր պետություններում աշխատանքներ է տանում, որ Սևրի դաշնագիրը ձախողվի ու Լոզանի համաձայնագիրը ծնվի: Նահումը, Լոզանի դաշնագրի ստեղծման բոլոր աշխատանքները համակարգելուց բացի, թուրքական պաշտոնական պատվիրակության անդամ էր: Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո նա դնում է հրեական համայնքի բարձր կարգավիճակը: Օսմանյան կայսրության երեք այլադավան համայնքներից միայն հրեաները ոչ միայն ոչինչ չկորցրին, այլև երկնքից թափված մանանայի պես ժառանգեցին հայերի և հույների գրեթե ամբողջ ունեցվածքը: Նահումը հայերից թալանված ամբողջ ոսկին վագոններով տեղափոխում է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի բանկեր: Այժմ Թուրքիայի Հանրապետության ամենահարուստ մարդը՝ 92 տարեկան միլիարդատեր Վեհբի Քոչը, որ պետական բյուջեից շատ ավելի գումար ունի իր ընկերությունների գանձարկղում, Խաիմ Նահումի ժառանգն է: «BEKO» ընկերությունը, որ այսօր, համոթ մեզ, գործում է նաև Հայաստանում, ցեղասպանության ժամանակ հայերից խլվածով է ստեղծվել և անունը ստացել է Նահումի երկու տղաների անվան առաջին տառերից: Բայց դա Հայաստանում ոչ ոք չգիտի, ոչ ոք չի պարզել՝ ինչպե՞ս, որտե՞ղ, ե՞րբ է ստեղծվել այդ կազմակերպությունը: Հանրապետական Թուրքիայում «Թեշքիլաթը մահսուսայից» սերած պաշտոնյաները հայության հաշվին դարձել են ամենահարուստ մարդիկ: Այսօրվա Թուրքիայի տնտեսության շուրջ 80 %-ը իսլամացած սաբետայիստ կամ ոչ հրեաների ձեռքում է, որ գրեթե ամբողջությամբ սիոնիզմին են ծառայեցնում այդ ամենը: Նրանց ամբողջ ունեցվածքի հիմքում հայերի և հույների քրտինքն ու արյունն է: Հայոց ցեղասպանությունից հետո մնացած հարստությունը թուրքերը չեն ժառանգել, այլ հրեաները: Հայության Եվրոպա հանած կապիտալը նրանք մինչ օրս ծառայեցնում են իրենց: Գործել է մի ամբողջ ցանց:
(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

http://www.irates.am

 

 

социални бутони

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net