Չի կարելի բոլորի արժանապատվության հետ խաղալ

Photo: http://aparaj.am/new

Հեղինակը (գիտակցաբար թե անգիտակցաբար) բաց է թողել ՅՀ Դաշնակցության եղբայր կուսակցության՝ «Ժողովրդական հանրապետական կուսակցություն» (CHP)-ի ներկայացուցիչ Սելինա Դողանին:

Ծպտյալ հայերը բոլորովին այլ կատեգորիայի մեջ են տեղավորվում՝ հայկական արմատներին ու քրիստոնյական հավատքին վերադարձողներ և հայկականությունը գիտակցող, բայց իսլամական հավատքին հավատարիմ մնացողներ:

Համշենահայերի մի մասը նույնպես ապրում է հայակական ոգով, իսկ մյուս հատվածը հայկականությունը մոռացել է, բայց չի թրքացել:

Հոդվածում նշված «չորս» հատվածներից բացի, կա նաև այդ չորսի խառնուրդից ստեղծված երիտասարդ սերնդի նոր խմբավորում ՝«Նոր Զարթոնք» շարժումը:  Հայաստանցիների մեծ մասը ամենածանր և ամենաքիչ վարձատրվող աշխատանքն են կատարում, քրտնաջան աշխատում են գոյություն պաշտպանելու համար. բոլորը չեն, որ գողությամբ կամ պոռնիկությամբ են զբաղվում: Այս իրավիճակի համար իրենք չէ, որ մեղավոր են, այլ Հայաստանի իշխանությունները: Չի կարելի բոլորի արժանապատվության հետ խաղալ: (Նոր Խոսք)

*


Թուրքիայում հայերի չորս խումբ կայ

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Իմ պատկերացմամբª Թուրքիայում հայերը բաժանւում են չորս խմբիª Յակոբ Դեմիրջի խումբ, Կարօ Փայլան խումբ, Մարգար Եսայեան խումբ եւ հայաստանցի խումբ: Առաջին խումբը Թուրքիայում վաղուց արդէն բնակւողª այդ երկրիª ազգութեամբ հայ քաղաքացիներ են, որոնք հիմնականում արհեստագործ են ու իրենց խաղաղ ու մի կողմ քաշւած աշխատանքով թուրք հասարակութեան մէջ անուն են ձեռք բերել, ինչպէս խմբի անւանադիր Յակոբ ̧ Դեմիրջին, ով Ստամբուլում յայտնի ոսկերիչ էր: Այս մարդիկ կա°մ խոստովանում են, որ հայ են, կա°մ խուսափում են իրենց ծագման մասին խօսելուց եւ ամէն կերպ ձգտում են հեռու մնալ քաղաքական, ազգային հարցերիցª գերադասելով հանգիստ եւ հնարաւորինս ազնիւ ապրել:

Կարօ Փայլան խումբը, հակառակը, ոչ միայն չի խուսափում քաղաքական եւ ազգային հարցերից, այլեւ փորձում է կա°մ ինքը լուծել այդ հարցերը, կա°մ նպաստել դրանց լուծմանը ակտիւ քաղաքական կամ հասարակական գործունէութեամբ:

Նրանք հիմնականում ընդգրկւում են քրդամէտ կուսակցութիւնների շարքերը, որպէս կանոնª դառնում Մեջլիսի պատգամաւոր եւ այնտեղ, չասենքª հայամէտ, բայց հակակառավարական ելոյթներ են ունենումª այդպիսով նպաստելով ոչ այնքան Հայկական Հարցի լուծմանը, որքան Թուրքիայի կառավարութեան ապօրինութիւնների բարձրաձայնմանը, ինչպէս խմբի անւանադիրª Մեջլիսի պատգամաւոր Կարօ Փայլանը: Կարօ Փայլան խմբի անդամները եւս Թուրքիայի քաղաքացիներ են եւ նոյնպէս կա°մ ընդունում են իրենց հայ լինելը, կա°մ աշխատում այդ մասին չխօսել: Այլ պատմութիւն է Մարգար Եսայեան խումբը:

Նկատենք, որ այս խումբն ամենափոքրաթիւն է Թուրքիայում, թէեւ կայ: Ինչպէս խմբի անւանադիր Մարգար Եսայեանը, այնպէս էլ խմբի ներկայացուցիչները զբաղւած են ակտիւ քաղաքական հասարակական գործունէութեամբ, բայց արդէնª օրւայ իշխանութեան դիրքերից: Այսինքնª նրանց խնդիրը ոչ թէ Թուրքիայում ապօրինութիւնների մասին խօսելն է, ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելը, առաւել եւսª Հայկական Հարցի լուծումը, այլ ցոյց տալը, թէ որքան ժողովրդավարական եւ ազատ երկիր է Թուրքիան, որը, փաստօրէն, թոյլ է տալիս, որ իշխանութեան շարքերում ընդգրկւեն այլազգիներ, մանաւանդª հայեր:

Մարգար Եսայեանները չեն խուսափում իրենց հայկական ծագումից, բայց ոչ թէ, որովհետեւ հպարտանում են իրենց ծագումով, այլ, քանի որ իրենց հայկական ծագման շնորհիւ է, որ պատգամաւոր են, քանի որ սա նշանակում է, թէ որքան հանդուրժող երկիր է Թուրքիան: Ամենատարբեր միջազգային կառոյցներում, որտեղ քննարկւում է Հայաստանի հետ կապւած որեւէ հարց, այս խմբի

անդամներն իրենց պահում են որպէս իսկական թուրք, ինչը տարօրինակ չէ, քանի որ նրանք իսկական թուրք են:

Եւ վերջապէսª հայաստանցի խումբը: Հասկանալի է, որ նրանք սեփական ծագումը թաքցնելու ո°չ հնարաւորութիւն ունեն, ո°չ էլ կարող են: Թուրքիա նրանք գնում են ամենատարբեր նպատակներովª սկսած հանգըստանալուց, վերջացրածª առեւտուր, մանր եւ խոշոր կողոպուտ, որքան էլ թաքցնենք կամ չխօսենք այդ փաստի մասինª մարմնավաճառութիւն, աւազակութիւն, խարդախութիւն եւ այլն: Ընդորումª վարկածը, թէ, Թուրքիայում աւազակութիւն կամ գողութիւն անելով, հայաստանցիները այդպիսով վրէժխնդիր են լինում թուրքերից, մեղմ ասած, ծիծաղելի է, քանի որ հայաստանցիների թիրախը Թուրքիայում ոչ թէ թուրքերն են կամ ոչ միայն թուրքերն են, այլ… ́բոլորովին վերջերս մի խումբ Հայաստանցիներ  յարձակւել են Ստամբուլում ապրող յայտնի հայ

ոսկերիչ Պետրոս Դեմիրջիի տան վրայ: Դեմիրջին սպանւել է, նրա ծեր կինը հիւանդանոցում է, տուննª ամբողջովին թալանւած:

Այս իրադարձութեան հետ կապւածª հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Մեջլիսին առաջարկել է քննարկել հայաստանցիների հարցըª Մեջլիսին եւ թուրք հասարակութեանը, քանի որ հայաստանցիները Թուրքիայում զբաղւում են մարմնավաճառութեամբ, գողութեամբ, թըմրանիւթերի վաճառքով… Կարծում եմª թուրք հասարակութիւնը, յատկապէսª Մեջլիսը մեծ սիրով կը լսի Կարօ Փայլանի յորդորը եւ կը քըննարկի հայաստանցիների հարցը: Լուծումներն էլ չեն ուշանայª յանուն Թուրքիայի եւ թուրք հասարակութեան:  Բայց կարեւորը սա չէ, այլ այն, որ Թուրքիայում հայաստանցիները յարձակւում են անւանի հայի տան վրայ, սպանում նրան, կողոպտում նրա տունը, ապա պատգամաւոր հայն առաջարկում է քննարկել թուրք հասարակութեան համար սպառնալիք հայաստանցիների հարցը: Իսկ Հայաստանո±ւմ, հայ հասարակութի±ւնը… Ոչինչ: Հայաստանում թուրքահայերի եւ Թուրքիա գնացող հայաստանցիների հարց չի

քննարկւում, քանի որ հայաստանցիների մեծ մասին նոր հագուստ է պէտք, իսկ ամառներն էլª տաք ծովափ: Եւ հայաստանցիների մեծ մասի կարծիքովª Թուրքիայում վաղուց ապրող հայը հայ չէ:

http://alikonline.ir

 

социални бутони

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net